Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՋԻՎԱՆՈՒ ՕՐ

01/09/2017
- 01 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Օրեր առաջ, մեծանուն աշուղ Ջիվանու հայրենի գյուղում մեծ շուքով նշվեց Ջիվանու օրը, որի շրջանակներում տեղի ունեցավ նաեւ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (Ջահ) կողմից հիմնադրված Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի բացման հանդիսավոր արարողությունը:

Տոնական օրը սկսվեց Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցումՙ սուրբ պատարագով:

ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանն իր խոսքում նշեց, որ Ջավախքն ունեցավ եւս մի հոյակերտ մշակութային կենտրոն ի դեմս Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի: Իսկ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանն արժեւորեց Ջիվանու տուն-թանգարանի առկայությունը` նշելով, որ Կարծախը դարձել է հոգեմտավոր եւ մշակութային կենտրոն, հայոց ուխտատեղիներից մեկը:

Ջիվանու օրն այս տարի առանձնացավ ոչ միայն ազգագրագիտության տեսանկյունից մեծ արժեք ներկայացնող տուն-թանգարանի հուշային հատվածի բացմամբ, այլեւ գեղեցիկ եւ աննախադեպ համերգների բազմազանությամբ: Համերգային ծրագրերում հնչեց ազգային նվագարաններով երաժշտությունՙ երիտասարդ երաժիշտների կատարմամբ, Հայաստանի երգի պետական թատրոնի մեներգիչ Ռուսլան Էլյազյանն իր հայրենակիցներին նվիրեց առաջին կատարումՙ «Իմ Ջավախք» երգը:

Ծրագրում ներառված էր նաեւ ցուցադրական ավազանկարչություն Ջիվանու պատկերներով. Գյումրիի Արվեստանոցի երիտասարդ նկարիչներն ընդամենը մի քանի րոպեում դատարկ փայտերը վերածեցին արվեստի գործերի եւ ստացան Ջիվանու պատկերները, որոնք հնարավոր էր ձեռք բերել անմիջապես բեմից: Պատկերներից մեկը ձեռք բերեց եւ տուն-թանգարանին նվիրաբերեց «ՌԵՍՈ» ապահովագրական ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանը :

Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածը, որտեղ մեծանուն աշուղը անցկացրել է կյանքի առաջին տարիները, վերականգնվել էՙ պահպանելով 19-20 դդ. տարածաշրջանին հատուկ ավանդական բնակարանի առանձնահատկությունները, համալրվել այդ ժամանակվա կենցաղային իրերովՙ հավաքագրված Կարծախից եւ հարակից գյուղերից:

ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը նշեց, որ հուշային հատվածի վերականգնման աշխատանքներում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչության ջանքերով ներգրավվել են իրենց ոլորտներում առաջատար, մասնագիտական բարձր կարողություններով նվիրյալների մեծ թիմ. տուն-թանգարանի ճարատարապետական-շինարարարական նախագծերի հեղինակ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյան , թանգարանի ազգագրագիտական բովանդակության եւ ցուցադրության կազմակերպման պատասխանատու, ազգագրագետ, թանգարանագետ Արգամ Երանոսյան , իսկ առարկաների մշակմամբ եւ վերականգնմամբ զբաղվել է մշակութաբան Նարինե Եղիկյանը , տուն-թանգարանի շինարարությունը իրականացրել է գլխավոր շինարար Միտյա Գալոյանը ՙ իր թիմով:

Հիշեցնենք, որ Կարծախում Ջիվանու տուն-թանգարանի հիմնադրման ծրագիրը երկու հանգրվանից էր բաղկացած: Առաջինը իրականացվել էր 2016թ.-ի օգոստոսինՙ Ջիվանու օրվա շրջանակներում տեղի ունեցան տուն-թանգարանի ցուցասրահի բացմամբ, որտեղ ներկայացված են Ջիվանու կյանքը, ստեղծագործական ուղին, իսկ երկրորդ հանգրվանըՙ հուշային հատվածի բացումը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՐԱՄՓԸ ԻՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՅՈԹ ԱՄՍՈՒՄ ՉԻ ՓՈԽՎԵԼ

Հաջորդ գրառումը

ՅԱԻՐ ԼԱՊԻԴ: ԻՍՐԱՅԵԼԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՅԱԻՐ ԼԱՊԻԴ: ԻՍՐԱՅԵԼԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական