Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՎԱՆՈՒՄ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «ԴԵԿՈՄՈՒՆԻԶԱՑԻԱ»

25/08/2017
- 25 Օգոստոսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Որտեղի՞ց են ուղղորդում մերօրյա հեղափոխականներին ջնջելու անցյալը

Ասել, թե Երեւանի փողոցների վերանվանման նախաձեռնությունը պատահական էր, չի կարելի, որքան էլ որ այն արհեստական եւ մակերերսային լինի: Այն ունի հստակ ուղղվածություն, նպատակ եւ ամենակարեւորըՙ ուղղորդող ուժ: Եվ այդ ուժը «Ելքը» չէ, ոչ էլ «Երկիր Ծիրանին» (ԵԾ), կամ տարբեր աղմկարար հասարակական կազմակերպությունները (ՀԿ): Նրանք պարզապես այդ անհեթեթ եւ ամբոխահաճո նախաձեռնության իրականացնողներն ենՙ որոշակի իմպրովիզացիայի հնարավորությամբ: Առաջին քայլն արեց վերոնշյալ ՀԿ-ներից մեկըՙ առաջարկելով Լենինգրադյան փողոցը վերանվանել արցախյան պատերազմի հերոսներից եւ հայտնի հրամանատարներից Լեոնիդ Ազգալդյանի անունով: Հաշվարկը հստակ էրՙ շահարկելով հերոսի անունը, իրականացնել քայլ, որն ուղղված է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների դեմ: Տրամաբանությունն այսպիսին էրՙ ո՞վ կառարկի Լեոնիդ Ազգալդյանի անունը հավերժացնելուն: Սակայն այդ տրամաբանությունը չի աշխատում, քանի որ ամենեւին էլ պարտադիր չէ, որ հենց Լենինգրադյան փողոցը կոչվի Լեոնիդ Ազգալդյանի անունով: Այս մասինՙ քիչ հետո:

Երեւանի փողոցների վերանվանման նախաձեռնությունը իրականացնում են բոլոր այն ուժերը, որոնք առատորեն ֆինանսավորվում են արեւմտյանՙ ամերիկյան կամ եվրոպական պետական, կիսապետական կամ մասնավոր հիմնադրամներից: Այսինքն, ուղղորդող ուժը հենց վերջիններս են: Ասվածի ապացույցը ներկայումս Ուկրաինայում եւ Լեհաստանում տեղի ունեցող համանման գործընթացներն են, որոնք դարձյալ ուղղորդվում են նույն արեւմտյան հիմնադրամների կողմից :

Մասնավորապես, Ուկրաինայում դա կոչվում է «դեկոմունիզացիա»ՙ հրաժարում այն ամենից, ինչ հիշեցնում է կոմունիստական անցյալը, գումարած հրաժարում այն ամենից, ինչ առնչություն ունի Ռուսաստանի հետ: Այսինքն, ակնհայտ ռուսատյացության գործընթաց, որի արդյունքում վերանվանվում են ոչ միայն փողոցներ, այլեւ գյուղեր ու քաղաքներ:

Լեհաստանում ավելի վատթար եւ պարզապես ցավալի գործընթաց է տեղի ունենումՙ այնտեղ արդեն գոյություն չունեցող Խորհրդային Միության դեմ պայքարում են քանդելով եւ ապամոնտաժելով Լեհաստանը ֆաշիստական Գերմանիայից ազատագրած խորհրդային զինվորի հիշատակը խորհրդանշող հուշարձանները:

Թե՛ Ուկրաինայում, թե՛ Լեհաստանում իշխանության գլուխ են գտնվում այն նույն ուժերը, որոնք ֆինանսավորվում են այն նույն աղբյուրներից, որտեղից ֆինանսավորվում են մեր հայրենի «Ելքը», «ԵԾ»-ն, տարբեր ՀԿ-ները: Վերջիններս էլ ձգտում են Հայաստանում իրականացնել այն, ինչ իրականացվում է վերոնշյալ երկրներումՙ պայքարում են սեփական պատմության դեմՙ դա զուգորդելով հակառուսական հիստերիայի հերթական ալիքով: Այդ գործընթացը թեժացնում են իշխանական այն լրատվամիջոցները, որոնց բարձրագույն իշխանությանը մոտ գտնվող սեփականատերը բոլորին հայտնի է եւ որի արեւմտապաշտությունը ոչ ոքի համար գաղտնիք չէ: Այժմ, փողոցների մասին ըստ էության:

Եթե վերոնշյալ նախաձեռնության հեղինակներին առաջարկենք Ազգալդյանի անունով կոչել ենթադրենք ոչ թե Լենինգրադյան, այլ օրինակՙ Լվովյան կամ Վիլնյուսի փողոցները, հետաքրքրական պիտի լինի տեսնել, թե ինչպես կարձագանքեն նրանք այդ նախաձեռնությանը: Հավանաբար, ժողովրդական լեզվով ասած, «քարկապ կընկնեն» կամ էլ ամբողջ հույսով կփարվեն միակ հույսինՙ Լենինգրադ քաղաքն այլեւս վերանված է: Անշուշտ, դա այդպես է, բայց այդ դեպքում մեր Լենինգրադյան փողոցի վերանվանման միակ տրամաբանական տարբերակը կլինի այն Սանկտ Պետերբուրգի կամ Պետերբուրգյան փողոց կոչելը :

Վերանվանման նախաձեռնության հակառուսաստանյան ուղղվածության եւ համապատասխան ուժային կենտրոնից ուղղորդման հավելյալ վկայությունն է այն փաստը, որ ոչ ելքականները, ոչ ոսկեծիրանականները, ոչ ՀԿ-ների բոցաշունչ հեղափոխականները, որոնք ոչնչով չեն տարբերվում այն նույն բոլշեիկյան հեղափոխականներից, որոնք ոչնչացնում էին իրենց նախորդող ամեն ինչ, չեն առաջակում վերանվանել վերեւում նշված Վիլնյուսի եւ Լվովյան, կամ էլ Կիեւյան ու Էստոնական փողոցները: Չէ՞ որ նրանք էլ են հիշեցնում խորհրդային անցյալը, բայց ինչպե՞ս հակադրվեն իրենց սեղանակիցՙ նույն հիմնադրամներից սնվող եւ նրանց հաճո քաղաքականություն իրականացնող երկրներին:

Լենինգրադյան փողոցը մերօրյա հեղափոխականների միայն առաջին հարվածի տակ ընկածն էր: Դրան օրեցօր ավելացնում են Խորհրդային Հայաստանի բարդ ու հակասական գործիչների անուններով փողոցները: Այստեղ լուրջ վտանգ կա թացն ու չորը միմյանց խառնելու: Գուցե մի օր էլ հասնեն մարշալ Բաղրամյանին, մարշալ Բաբաջանյանին, մարշալ Արմենակ Խամփերյանցին, ծովակալ Իսակովին, Ալեքսանդր Մյասնիկյանին, Սարգիս Լուկաշինին, եւ բազմաթիվ ուրիշների, որոնք մեր խորհրդային անցյալից են եւ մեր ժողովրդի մեծագույն զավակներն են եւ որոնց անուններով փողոցներ, պողոտաներ, դպրոցներ կան: Կամՙ բոլշեւիկ էր մեր մեծագույն քնարերգու Վահան Տերյանըՙ նրա անվանմամբ նույնպես Երեւանում փողոց կա: Ընդհանրապես, խորհրդային շրջանի մեր գրականության եւ արվեստի մեծերը, որոնց բոլորին անհնար է թվարկել եւ որոնց պատվին փողոցներ կան, նրանց բոլորի հետ նույնկե՞րպ պետք է վարվենք, քանի որ հիշեցնում են խորհրդային անցյալը: Կամ այդ անցյալը մերը չէ՞ իր ողբերգական էջերով եւ մեծագույն նվաճումներով հանդերձ: Նորօրյա բոլշեւիզմը այս ամենը ցանկանում է ջնջե՞լ:

Հարկ է հիշեցնել հեղափոխական երիտասարդներին, որ անկախության առաջին տարիներին մենք արդեն ձերբազատվել ենք կոմունիստական անցյալի բացասական կամ մեր պատմության հետ առնչություն չունեցող կերպարների անուններով շատ տեղանուններից: Լենինի պողոտա, Ազիզբեկովի հրապարակ, Բաքվի փողոց, Տյուլենինի, Կալինինի, Նարիմանովի, Չելյուսկինցիների, Շմիդտի եւ բազմաթիվ այլ անհեթեթ անուններով փողոցներ ու հրապարակներ վերանվանվել են մեր պետական, ռազմական, մշակութային գործիչների անուններով: Եվ դա արվել է առանց դրսի ուղղորդման, մեր ժողովրդի ցանկությամբ, պետության քաղաքական կամքով, առավել եւսՙ առանց մեր հերոսների անունները շահարկելու եւ կեղտոտ խաղի մեջ ներաքաշելու: Միանշանակ է, որ մեր հերոսների, նշանավոր գործիչների անունները պետք է հավերժացվեն, բայց ոչ մյուսների հաշվին: Յուրաքանչյուր անվանափոխություն պետք է ունենա մասնագիտորեն հիմնավորված եզրակացություն եւ հաշվի առնի բնակչության, այլ ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի ցանկությունը :

Համատեղությամբ Լենինգրադյան փողոցի բնակիչ

Խմբ. կողմից.- Լիովին համաձայն լինելով մեր աշխատակցի մոտեցմանը, այնուամենայնիվ հուշենք, որ անկախ նորօրյա հակառուս «հեղափոխականների» աղմակարարությունից, անհրաժեշտ է լրջորեն ու ծրագրված նորովի անցնել փողոցների անվանափոխման եւ, առաջին հերթին, անվանակոչման գործին ոչ միայն Երեւանում, այլեւ մյուս քաղաքներում ու բնակավայրերում, որտեղ, օրինակՙ Դիլիջանում, շարունակվում է նախկին խայտառակ վիճակը: Առավել դրան, անհրաժեշտ է ձերբազատվել փողոցների անվանակոչության միակողմանի, այսպես կոչվածՙ միակուսակցական եւ կուսակցական մոտեցումներից: Օրինակՙ ո՞ւր են Վահան Թեքեյանի, Արշակ Չոպանյանի, Միհրան Տամատյանի, Մեծն Մուրատի, Փարամազի, Արմենակ Եկարյանի, Մխո Շահենի, Պանդուխտի, Շահան Նաթալիի, Շահան Շահնուրի, Վազգեն Շուշանյանի, Գերսամ Ահարոնյանի, Գուրգեն Յանըքյանի եւ վերջապեսՙ Քըրք Քրքորյանի ու բազմաթիվ այլ երախտավորների անունը կրող փողոցները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԱՏԱՍՏԱՆ

Հաջորդ գրառումը

ՇԻՐԱԿԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՇԻՐԱԿԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Այսօր «Մեր մանկության տանգոն» էի նայում ու հանկարծ հասկացա, որ Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը, ում մասին խոսել...

ԿարդալDetails

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական