Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳԻՆ ՌԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՏԵՍՔ Է ՍՏԱՑԵԼ

18/08/2017
- 18 Օգոստոսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայ Ձայն»

Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը, իր հայաստանյան եւ սփյուռքյան կառույցներով մեծ կարեւորություն է ընծայում երիտասարդական ծրագրերի իրականացմանը հատկապես Հայաստանում եւ մասնավորաբար հանրապետության տարբեր շրջաններում, որտեղ, մայրաքաղաքի եռուզեռից եւ ակտիվ կյանքից հեռու, երիտասարդներն իրենց հասարակական-ընկերային, կրթական ու մարզական ոգեւորությունը սպառելու տեղ գրեթե չունեն: Հետեւաբար Վանաձորում, Վարդենիսում, Սեւանում, Եղվարդում, Գյումրիում, Արմավիրում, Եղեգնաձորում եւ Սիսիանում ՌԱԿ-ը նախաձեռնել է կրթամշակութային, մարզական եւ ընկերային կենտրոնների ստեղծումը, որտեղ մեծ թվով երիտասարդներ աճող ոգեւորությամբ հաճախում են: Նման ակումբներից մեկն էլ, թերեւս ամենաաշխույժը, ՌԱԿ Արմավիրի երիտասարդական ակումբն է, որը վերջերս հանդես է եկել հերթական նախաձեռնությամբ, որի նպատակն է բարետեսություն հաղորդել հարազատ քաղաքին:

«ԱԶԳ»

Արմավիր քաղաքի հանրային այգին իր այցելուներին է ներկայանում արդեն բոլորովին այլ տեսքով. այգու պատերը նկարազարդվել ենՙ քաղաքի բնակիչների սիրելի զբոսայգուն հաղորդելով նոր շունչ ու առավել գեղագիտական տեսք: Այգու նկարազարդման ու գեղեցկացման ամբողջ աշխատանքներն իրենց ուսերին են վերցրել Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամներըՙ ամեն ջանք գործադրելով իրենց քաղաքի տեսքը բարելավելու ու բարեկարգելու համար:

«Հայ ձայն» համացանցային լրատվամիջոցի հետ զրույցում ակումբի ատենապետ Օժենի Ավետիսյանն ասաց, որ ծրագրի կազմակերպչական աշխատանքները տեւել են շուրջ մեկ ամիս, որոնք ներառում են տարածքի ընտրություն, քաղաքապետարանի հետ փոխհամաձայնեցում եւ այլն: «Արմավիրում նման ձեռնարկ առաջին անգամ էր տեղի ունենում, եւ մեծ էր բոլորի ոգեւորությունը: Արմավիր քաղաքի հանրային այգու գեղեցկացման աշխատանքներին մասնակցել են ՌԱԿ երիտասարդական ակումբի շուրջ 25 անդամներ: Այս ընթացքում մեր շարքերում նաեւ համալրումներ ենք ունեցել. երիտասարդներ, տեսնելով մեր ակտիվությունն ու կատարած աշխատանքը, ցանկություն են հայտնել դառնալ մեր ակումբի անդամներ: Այս քայլի շնորհիվ մեր հանդեպ հավատը մեծացավ, քաղաքապետարանը իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքի համար եւ համագործակցության առաջարկներ եւս եղան»,- նշեց Ավետիսյանըՙ ընդգծելով, որ նկարիչների կատարած աշխատանքը բավականին բարձր է գնահատվել մարդկանցՙ քաղաքի բնակիչների կողմից. բոլորը մոտեցել ու իրենց գոհունակության ու հիացմունքի խոսքերն են հայտնել երիտասարդներին: Ատենապետուհու խոսքերի համաձայնՙ նաեւ առաջարկներ են եղել նմանատիպ ակցիաներ իրականացնել մարզի այլ քաղաքներում եւս:

Արմավիրի քաղաքապետարանի «Զբոսայգի» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Պետրոսյանն էլ իր հերթին նշեց, որ երիտասարդների նախաձեռնությունը շատ լավ ու դրական է ընդունվել քաղաքապետարանի կողմից: «Ողջունելի է, որ այսօր մարդիկ ցանկություն ունեն գեղեցկացնելու իրենց բնակավայրը, դրան մաս կազմող զբոսայգիները. նման ծրագրեր նախկինում չեն եղել: Հարկավոր է նմանատիպ լավ եւ հետաքրքրական գաղափարներին աջակցել, եւ մենք հեշտությամբ ենք համաձայնել երիտասարդների ներկայացրած ծրագրի հետ, եւ խոչընդոտող հանգամանքներ չեն եղել: Նկարիչների աշխատանքները շատ գեղեցիկ են ստացվել, հաջողված են եւ ամբողջացնում են զբոսայգու տեսքը»,- նշեց մեր զրուցակիցը, ով նաեւ հավելեց, որ հետագայում եւս մեծ հաճույքով կհամագործակցեն երիտասարդների հետ այսօրինակ ծրագրերն ու միջոցառումները կյանքի կոչելու համար:

«Հայ ձայնը» զրուցեց նաեւ Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամ նկարիչների հետ, ովքեր իրենց անմիջական մասնակցությունն են ունեցել զբոսայգու գեղեցկացման աշխատանքներին:

Ակումբի վարչական անդամներից Նազիկ Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջոցառման նպատակը եղել է Արմավիրում հետաքրքրական ու տեսարժան վայրերի թիվն ավելացնելը, քաղաքը գեղեցկացնելն ու ավելի գրավիչ դարձնելը: Նախապես քննարկումների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ քաղաքի հանրային այգում նկարազարդումներ իրականացնելն ավելի նպատակահարմար կլինի: «Սա մեր առաջին խմբակային աշխատանք էր: Մի փոքր դժվար է նկարչի համար աշխատել խմբում, քանի որ յուրաքանչյուրն իր ձեռագիրն ու մտածելակերպն ունի, բայց անշուշտ, խմբային աշխատանքը նաեւ իր ուսանելի կողմերն ունի, համատեղ եւ համակարգված աշխատանքի փորձ ես ձեռք բերում: Միասին ընտրեցինք աշխատանքի թեմատիկանՙ Սարյանի ու Վան Գոգի ստեղծագործությունները, որոնց համադրվել են նաեւ մեր անհատական աշխատանքները: Բոլորը շատ հավանեցին մեր կատարած աշխատանքը, արձագանքները բավական դրական էին, անցորդներն անգամ զարմացած էին տեղի ունեցածով: Նկարազարդվել են այգու 3 պատերը, որոնք այնքան էլ լավ տեսք չունեին. ուստի նկարների միջոցով դրանց երկրորդ կյանք է հաղորդվել»,- նշեց Նազիկըՙ հայտնելով, որ Արմավիր քաղաքի բարելավման վերաբերյալ նմանատիպ աշխատանքները շարունակական բնույթ կկրեն:

Խոսելով քաղաքային այգու նկարազարդման գաղափարի մասինՙ Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամ Հայկ Շահինյանը նշեց, որ աշխատանքները մի քանի օր են տեւել. յուրաքանչյուր պատը նկարազարդելու համար պահանջվել է 3 օր: Աշխատանքները սկսվել են վաղ առավոտյանՙ ժամը 6-ին, եղանակային պայմանների պատճառով կեսօրից հետո ընդհատվել են, ապա վերսկսվել ու տեւել մինչեւ ուշ երեկո: Հայկը եւս ներկայացրեց համաքաղաքացիների գոհունակությունը, դրական արձագանքը, որին արժանացել են իրենց աշխատանքները:

Նշենք, որ Արմավիր քաղաքի հանրային զբոսայգու արտաքին բարելավման աշխատանքներն ամբողջությամբ կատարվել են ՌԱԿ Կենտրոնական վարչության նյութական օժանդակությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՐ ՏԱՌԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՖԱԹԻՀ ԱԿԻՆԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՖԱԹԻՀ ԱԿԻՆԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

ԵՄ-ին ինտեգրման մասին «հիշել» են ծեծով. Սուրեն Սուրենյանց

12/05/2025

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Հայաստանը Եվրամիության անդամակցության մասին օրենքն ընդունել է, բայց դրանից հետո որևէ զարգացում դեռ չկա, ասել...

ԿարդալDetails

Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով

12/05/2025

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական