Ուրբաթ, Մայիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐ ՏԱՌԵՐԸ

18/08/2017
- 18 Օգոստոսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Կը յիշեմ, նախակրթարանի աշակերտ եղած տարիներուս անդադար հայկական տառատեսակներ կը յօրինէի ու անոնցմով ալ բառեր կը գրէի ու կը զարմանայի, թէ այսպիսի դիւրին գործի մը համար, որ քիչ մը գծագրական ձիրք եւ քիչ մըն ալ ճաշակ կը պահանջէ, ինչո՞ւ Մեսրոպ Մաշտոցը սրբացուցած են ու ամէն առթիւ մեր մշակոյթի պահպանման եւ մեր գոյատեւման բանալին անոր մէջ կը գտնեն:

Անշուշտ երբ քիչ մը մեծցայ ու հասկցայ հարցին էութիւնը, որ միայն գծագրութեամբ գլուխ չի բերուիր, այլՙ խօսակցական լեզուի մը հնչիւնները որսալով, զանոնք տեսանելի եւ ընթեռնելի ձեւերու վերածելն է սխրանքը:

Կ՛ըսուի, թէ Մեսրոպ Մաշտոց երբ ասորական, յունական, նոյնիսկ հին եթովպիական գիրերը ուսումնասիրելով յօրինեց մեր լեզուին տառատեսակները, յոյն գծագրիչի մը դիմեց, որպէսզի այդ տառերը գեղեցիկ ձեւերու վերածէ:

Մենք ընտելացած ենք մեր տառերու ձեւերուն, եւ ուրիշ տառատեսակներ ծիծաղելի կը գտնենք անոնց անճոռնիութեան եւ ապագեղագիտական ձեւերուն համար, ինչպէս այլ ազգեր ալ ընտելացած են իրենց տառերու ձեւերուն եւ խորթ ու տգեղ կը գտնեն միւս ազգերու տառատեսակները:

Մենք մեր տառերուն ընտելացած ենք ըսի, քանի որ չենք նկատեր որոշ տառերու տգեղութիւնը, ինչպէս Խ, Թ, Պ, Փ, կամ այլ տառեր: Գծագրութեան մօտ անձ եմ, անոր համար այս դիտողութիւնները կ՛ընեմ: Մեր տառերուն մեծ մասը քառանկիւնի մը մէջ կը տեղաւորուին, որով անոնց շարքը համաչափ եւ գեղեցիկ տեսք մը կ՛ունենայ, թէեւ որոշ տառերու «պոչիկները» երբեմն քառանկիւնէն դուրս կը մնան (Ա, Գ, Դ, Ղ, Մ, Ն եւայլն): Ասկէ անջատ, տառեր ունինք, որոնք այնքան նման են իրարու, որ յաճախ շփոթ առաջ կը բերեն, ինչպէս (Զ, Ձ, Չ, Ջ): Ասոնք երբ տպագրատառ են, դիւրին է զանազանել, սակայն ձեռագրի պարագային որոշ դժուարութիւններ կը յարուցանեն, մասնաւորաբար դպրոցական աշակերտներու մօտ:

Կայ նաեւ այլ հարց մը. ժամանակի ընթացքին ծաղկողներ, կամ աւելի ուշՙ տպագրատառեր յօրինողներ, նոր նոր ձեւերու մէջ դրած են որոշ տառեր, որոնք դարձեալ շփոթ կը ստեղծեն: (Հ) տառը, կարծես որպէս քմահաճոյքի արդիւնք, այնքան տարբեր ձեւերու մէջ մտած է, որ մարդ կը շուարիՙ ո՞ր մէկը որդեգրել: Ջ տառը մինչեւ այսօր դեռ վերջնական ձեւ չէ ստացած եւ ամէն մարդ իր տարբերակով կը գրէ:

Դեռ վերոյիշեալները գլխագիրներն են, հապա՞ եթէ փոքրատառերուն անդրադառնանք- (գ, զ, ց, ջ, չ…). այստեղ ալ բարդութիւններ յառաջ կու գան, նոյնիսկ գլխագիրներէն աւելի:

Աշխարհի բոլոր տառատեսակները ժամանակի ընթացքին ենթարկուած են գեղագիտական փոփոխութիւններու, առանց հիմնականէն շեղելու: Հայերէնն ալ անշուշտ: Այնքան գեղեցիկ զարդատառեր, ծաղկատառեր ունինք, որոնք ակնահաճոյ են նոյնիսկ օտարի աչքին: Հայաստան պատրաստուած Տիրատուրեանի տառատեսակներու ալպոմը գեղագիտական գլուխգործոց մըն է:

Սակայն երբեմն կը պատահի որ գծագրող մը, չես գիտեր ի՞նչ պատճառով կամ մղումով, խելապատիկէն տառատեսակ մը կը ստեղծէ, որ լրիւ անյարիր է հիմնականին ու տգեղ, նոյնիսկ, ըստ իս, ոտնձգութիւն է, ինչպէս անցեալ տարուան Երեւանի հիմնադրութեան տարեդարձի որմազդներուն վրայ «Երեւան» եւ «արեւի» բառերուն մէջի «եւ»ը, ուր քմահաճօրէն «ե»-ին միացող «ւ», որ «եւ» կը կազմեն, պոչատուած է եւ մնացած է անծանօթ տառ մը, որ ոչ մէկ տառի կը նմանի: Ինչպէ՞ս պատասխանատու մարդիկ չեն նկատած եւ սրբագրած, կը զարմանամ:

Մեր տառերը սրբութիւններ են, անոնց հետ միայն լրջութեամբ պէտք է վարուիլ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԻՄԱ ԿՀԱՍԿԱՆԱ՞Ն

Հաջորդ գրառումը

ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳԻՆ ՌԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՏԵՍՔ Է ՍՏԱՑԵԼ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողովհրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳԻՆ ՌԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՏԵՍՔ Է ՍՏԱՑԵԼ

Ամենաշատ ընթերցվածը

Վերլուծություն

Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը google միջազգային քարտեզով արդեն դարձել է ադրբեջանական

04/01/2021

«Քիչ առաջ կարդացի Հրանտ Մելիք- Շահնազարյանի գրառումը Տիգրանաշեն գյուղը թշնամուն հանձնելու մասին և որոշեցի ստուգել այն google-ի քարտեզով: Ստուգմանս արդյունքները...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դժբախտաբար չեմ կարող գալ և մասնակցել մայիսի 28-ի շքերթին, քանի որ չեմ զոհվել

21/05/2026

Բաց նամակ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին Հարգելի՛ պարոն Պապիկյան, Լրահոսում նկատել եմ, որ Դուք և Ձեր անմիջական ղեկավար ՀՀ վարչապետ...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

Իսրայելական կայքն ընդդեմ հակահայ արարքների

22/05/2026

«Դավար (Իսրայելի երկրի աշխատավորների խոսքը)» առցանց թերթում մայիսի 18-ին լույս է տեսել Յարոն Վեյսի «Երուսաղեմի օրը ես դարձյալ կանգնում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռուբինյան, դու ստախոս ես. եթե չհերքես, 10 միլիոն դոլարի փոխհատուցում եմ պահանջելու». Ռոբերտ Ամստերդամ

22/05/2026

Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը դատական հայց կներկայացնի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի դեմ, եթե նա չհերքի իր ասածը։ «Ռուբեն Ռուբինյան, դու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական