Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎՐԱ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ

14/07/2017
- 14 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Սոմինի Սենգուպտան «Նյու Յորք Թայմսում» գրում է բուժօգնության ծառայողների պաշտպանությունը հայցող ՄԱԿ-ի ընդունած բանաձեւի անարդյունավետության մասին:

Պատերազմական գոտիներում շարժական կլինիկաների եւ շտապօգնության մեքենաների վրա մի շարք հարձակումներն ստիպեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բուժաշխատողների անվտանգությունը ապահովող բանաձեւ ընդունել անցյալ տարի:

Բանաձեւը ոչ մի արդյունք չտվեց: Բժիշկների, բուժքույրերի եւ բուժօգնության մեքենաների վրա հարձակումները շարունակվում են չթուլացող տեմպերով, ոտնահարելով միջազգային օրենքի ամենահին սկզբունքներից մեկը, որ պահանջում է պատերազմների ընթացքում հարգել բուժաշխատողների չեզոքությունը:

Մարտին բժիշկների հանդերձանքով հրացանակիրներ հարձակվեցին Քաբուլի զինվորական հոսպիտալներից մեկի վրա եւ սպանեցին տասնյակ մարդկանց: Պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետությունը»: Եմենում անցյալ տարվա օգոստոսին Ամերիկայի հովանավորությամբ եւ Սաուդյան Արաբիայի առաջնորդությամբ գործող զինվորական կոալիցիան ռմբակոծեց «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության հովանու ներքո գործող մի հիվանդանոցՙ սպանելով առնվազն 15 հոգի:

Անցյալ տարվա մայիսին ընդունված բանաձեւը հիշեցնում էր, որ պատերազմի պայմաններում բժշկական կենտրոնների վրա հարձակումը հանցագործություն է, եթե դիտավորյալ է կատարվում: Ըստ «Բժիշկներ հանուն մարդու իրավունքների» միջազգային կազմակերպության տնօրեն Սյուզաննա Սիրկինի, Անվտանգության խորհուրդը իրականում շատ քիչ բան է արել բանաձեւը գործողության վերածելու ուղղությամբ: «Դա պարզապես բառերի կույտ է», նշել է նա:

Վերջերս հրապարակված այդ տվյալների համաձայն 2014-ին 338 հարձակում է տեղի ունեցել, 2015-ինՙ 256, իսկ 2016-ինՙ 302: Այս տարվա առաջին եռամսյակի տվյալները մի նոր արյունալի տարի են նախատեսում: Սիրկինի կազմակերպության տվյալներով հարձակումները տեղի են ունեցել աշխարհի 23 երկրներում:

Անվտանգության խորհրդի վերջերս գումարված նիստի ժամանակ ընդհանուր քարտուղար Անտոնիո Գուտերեսը նշեց, որ հակամարտող կողմերը որպես թիրախի են վերաբերում հոսպիտալներին եւ բուժկետերին, որը դեմ է Ժնեւի կոնվենցիայի ընդունած միջազգային մարդասիրական տարրական իրավունքներին: Հարձակումներից բացի սիրիական զորքերը հետեւողականորեն արգելել են դեղամիջոցների մատակարարումը ապստամբներին, որոնք էլ իրենց հերթին անցյալ մայիսին ռմբակոծել են կառավարության հսկողության տակ գտնվող մի հիվանդանոց Հալեպում, ընդամենը բանաձեւի ընդունումից մի քանի ժամ առաջ:

Մ. Նահանգներն էլ ներգրավված է Եմենում Սաուդյան Արաբիայի ձեռնարկած հարձակումներում: 2015-ին ամերիկյան զորքերը շարունակ ռմբակոծում էին Քունդուզում (Աֆղանստան) գործող «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության հոսպիտալը: Սպիտակ տունը ներողություն խնդրեց, բայց հրաժարվեց ենթարկվել միջազգային անկախ հետաքննության: Կառավարությունները դատապարտում են հարձակումները, բայցՙ ըստ իրենց նպատակահարմարության: Անհրաժեշտ է ավելի ուժեղ, խիստ ու անվախ գործողություններ ձեռնարկել եւ մեղավորներին հասցեագրված ուղերձներ հղել:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն վերջերս առաջնագծի բժշկական անձնակազմերին խորհուրդ է տվել մի շարք կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, որոնցից մեկը բարձր պատնեշներ կառուցելն է բուժկետերի շրջապատում, մյուսը բավականաչափ հագեցած լինելը դեղամիջոցներով եւ այլ բժշկական պարագաներով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՐԱՆՔ ԸՆՏՐԵԼ ԵՆ ԲԺՇԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ, ԵՐԴՈՒՄ ԵՆ ՏՎԵԼ ԵՎ ԱԶՆԻՎ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ…

Հաջորդ գրառումը

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական