Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԻԾԸ ԿԲԱՐԴԱՑՆԻ ԱԴՐԿՈՎԿԱՍԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ

07/07/2017
- 07 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Տեղի ունեցավ այն, ինչ ենթադրում էին շատ փորձագետներ: Fineko/abc.az գործակալությունը, սեփական աղբյուրներ վկայակոչելով, հաղորդում է, որ չնայած թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարփողված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությանը, դրա ավարտումը, մեղմ ասած, հետաձգվում է: Հաղորդվում է, որ նախագծի մասնակից ներդրողները որոշել են հրավիրել դրա իրականացման համակարգող խորհրդի նիստ, որպեսզի կատարեն ընթացիկ վիճակի վերլուծություն եւ ուրվագծեն երկաթուղու շինարարության հետագա առաջընթացի ծրագրերը:

Ի՞նչ է պատահել: Չէ՞ որ դեռ վերջերս Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչներն ասում էին, որ «աշխատանքները շարունակվում են, մարդիկ աշխատում են օր ու գիշեր, եւ որ երկաթուղին անհրաժեշտ է մեր տարածաշրջանի շուկաներին»: Ըստ որում, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Վրաստան կատարած այցելության ժամանակ հայտարարեց, թե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը շահագործման կհանձնվի 2017թ. առաջին եռամսյակում: Ներկայումս թուրքական աղբյուրները հաղորդում են, թե իբր արդեն գոյություն ունեն կամ ի հայտ են եկել շատ ազդեցիկ մարդիկ, որոնք Անկարային խնդրել են, որ տվյալ նախագիծը չեղյալ հայտարարվի: Ընդսմին ընդգծվում է, որ մի շարք տարիների ընթացքում այդ մարդկանց հաջողվել է խափանել Ադրբեջանի նախաձեռնած երկաթգծի շինարարությունը: Ի՞նչ ուժեր են դրանք:

Խոսենք փաստերով: «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ նախագահ Ջավիդ Գուրբանովը հաստատել է տվյալ նախագծի շինարարության ընդհատմանը վերաբերող տեղեկությունները: Ճիշտ է, նա հավաստիացնում է, թե նախագիծը կշարունակվի այս տարվանից: Նրա ասածների համաձայն, աշխատանքների ընդհատումը տեղի է ունեցել Թուրքիայի տարածքում ծագած շինարարական դժվարությունների պատճառով: Հիշեցնենք, որ նախագծի իրականացումը սկսվեց 2008 թվականի նոյեմբերին: 2009 թվականին այն ընդհատվեց հայ-թուրքական հարաբերությունների բարելավման բանակցությունների պատճառով եւ վերսկսվեց 2010-ի մայիսին: Նախատեսվում էր շինարարական աշխատանքներն ավարտել 2011թ., բայց հետո ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2014թ., ապաՙ մինչեւ 2015թ.:

2015թ. հոկտեմբերին Գուրբանովը հայտարարեց, թե երկաթուղին շահագործման կհանձնվի 2016-ի նոյեմբերին, բայց անցյալ տարեվերջին ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2017-ի առաջին եռամսյակ: Սա հաստատում է արեւմուտքցի եւ ռուսաստանցի բազմաթիվ փորձագետների այն տեսակետը, թե տվյալ նախագիծը քաղաքականացված է: Այս ամենի նպատակն է ժամանակ առ ժամանակ մարդկանց ուշադրությունը բեւեռել սակագնային քաղաքականության վրա, կամ խորհրդածություններ առաջացնել դեռեւս անավարտ այդ երկաթգծով ղազախական նավթի տեղափոխության հնարավորության վերաբերյալ, նավթ, որը ներկայումս վերամշակվում է հենց Ղազախստանում: Ասում են, թե տվյալ նախագիծը կարող է շահութաբեր դառնալ միայն հեռավոր ապագայում, իսկ ներկայումս դրանից կտուժեն միայն Վրաստանի նավահանգիստները եւ այլն: Գոյություն ունի նաեւ այն կարծիքը, թե նախագծի հաջողությանը կարող է նպաստել Իրանից բեռների փոխադրումը Ադրբեջանով:

Սակայն գոյություն ունի նաեւ այլ բան: Նկատի ունենալով, որ տվյալ նախագծին չի մասնակցում Հայաստանը, իրադարձությունների ընթացքը կարող է հանգեցնել տարածաշրջանում լարվածության հետագա խորացմանը, ըստ որումՙ ոչ միայն Երեւան-Բաքու հարաբերություններում, նշում է հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը «Ռեգնում» գործակալության կայքում: Կարեւոր նշանակություն է ստանում նաեւ ամբողջությամբ վերցրած Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Թուրքիայում եւ դրա շուրջը տիրող լարվածության աճը: Ինչպես այս կապակցությամբ գրում է Քարնեգի հաստատության Եվրոպական կենտրոնի աշխատակից Թոմաս դե Վաալը , ամեն մի հակամարտություն կարող է կործանարար լինել ամբողջ տարածաշրջանի համար, եթե «ձախողված բանակցությունների հետեւանքով գոյացած դատարկությունը ոմանք փորձում են լցնել տարանցիկ միջանցքներով»: Հնարավոր է, որ Անկարան Մոսկվայի հետ կառուցողական հարաբերություները չփչացնլու նպատակով ձգձգում է նախագծի գործարկման ժամկետները: Շուտով այդ հարցում թերեւս պարզություն կմտցվի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ ԱՇԽՈՒԺԱՑԵԼ Է

Հաջորդ գրառումը

65 ՄԻԼԻՈՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՙ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԽՂՃԻ ՎՐԱ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

65 ՄԻԼԻՈՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՙ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԽՂՃԻ ՎՐԱ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վեհափառի դեմ իշխանական ԶԼՄ-ների տարածած ձայնագրությունը քննության առարկա է դարձել

17/10/2025

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին գլխավոր դատախազությունիցԱվելի...

ԿարդալDetails

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական