Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ ԱՇԽՈՒԺԱՑԵԼ Է

07/07/2017
- 07 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԵ՞րբ դա կանդրադառնա դեռեւս նվազող գների վրաԱյս պահին Հայաստանի տնտեսական ակտիվության համեմատաբար բարձր ցուցանիշը (6,4 տոկոս տարվա առաջին հինգ ամիսների արդյունքով), կարծես թե սկսում է անդրադառնալ նաեւ անշարժ գույքի շուկայի վրա: Ճիշտ է, գների առումով վիճակը էապես չի փոփոխվել, ավելինՙ շարունակվել է բնակարանների եւ անհատական տների գների նվազումը, բայց գործարքների քանակը կտրուկ աճել է: Ընդ որում, աճել են թե՛ գործարքների ընդհանուր, թե՛ օտարմանՙ մասնավորապես առքուվաճառքի գործարքների քանակները: Հետաքրքրական է եւս մեկ ցուցանիշ. գործարքների թիվն ավելացել է ինչպես նախորդ ամսվա, այնպես էլ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ: Սովորաբար, տարեց տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գործարքների քանակը նվազում էր: Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ է արձանագրվում բոլոր տեսակի գործարքների քանակի աճՙ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, տվյալ դեպքումՙ մայիս ամսվա համեմատ: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալները հետեւյալ պատկերն են ցույց տալիս.2017-ի մայիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15708 գործարք, ինչը 39,1 տոկոսով ավելի է ապրիլի եւ 7,2 տոկոսովՙ 2016-ի մայիսի գործարքների քանակի համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը մայիսին ապրիլի համեմատ աճել է 38,5 տոկոսով, իսկ 2016-ի մայիսի համեմատՙ 23,8 տոկոսով: Երեւանում, առքուվաճառքի գործարքների գրեթե 60 տոկոսը եղել են բազմաբնակարան շենքերի գործարքներ: Ապրիլի համեմատ, 2017-ի մայիսին անշարժ գույքի շուկայի հիմնական հատվածիՙ բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 47,2 տոկոսով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ` 23,8 տոկոսով: Աշխուժացման եւ գործարքների քանակի կտրուկ աճ է արձանագրվել նաեւ մարզերում: Այստեղ մայիսին վաճառվել են 328 բնակարաններ, որոնց քանակը ապրիլի համեմատ աճել է 68,2 տոկոսով, իսկ 2016-ի մայիսի համեմատՙ 6,2 տոկոսով:Նույնն է պատկերը նաեւ անհատական տների պարագայում: 2017-ի մայիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 381 գործարք, որից 121-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2017-ի մայիսին ապրիլի համեմատ աճել է 40,7 տոկոսով, իսկ 2016-ի մայիսի համեմատՙ 18,6 տոկոսով, մարզերում ապրիլի համեմատ աճը կազմել է 17,1 տոկոսով, իսկ անցած տարվա մայիսի համեմատՙ 15 տոկոսով:Այդուհանդերձ, մեկ ամսվա ընթացքում արձանագրված գործարքների քանակի աճը դեռ չի անդրադարձել գների վրա: Դրանք շարունակում են նվազել: Մասնավորապես, բնակարանների շուկայական միջին գները դրամով արտահայտված Երեւանում այս տարվա մայիսի ապրիլի համեմատ նվազել են 0,2 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.Վարչական շրջաններՄիջին գները (դրամ), մայիս 2016թ.Միջին գները (դրամ), մայիս 2017թ.Միջին գները (դրամ), ապրիլ 2016թ.Կենտրոն428000450000427000Արաբկիր357000340000330000Քանաքեռ-Զեյթուն283100268000270000Նոր-Նորք254150230000240000Ավան261500247600255000Էրեբունի252300237000240000Շենգավիթ257600240000241000Դավթաշեն276550250000250200Աջափնյակ250900226250242000Մալաթիա-Սեբաստիա244000230000230000Նուբարաշեն157250156000156000Բնակարանների միջին գները մարզերում մայիսին ապրիլի համեմատ նույնպես նվազել ենՙ 3,3 տոկոսով: Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2017-ի մայիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 288 հազար դրամ: Աբովյանում 1 քմ գինը 147 հազար հազար դրամ է, Վաղարշապատում (Էջմիածին) եւ Գորիսումՙ 125 հազար դրամ, Նոր Հաճընում եւ Եղեգնաձորում` 120 հազար դրամ, Իջեւանում 110 հազար դրամ, Մարտունիումՙ 109 հազար դրամ, Աշտարակում 105 հազար դրամ, Եղվարդումՙ 102 հազար դրամ, Արմավիրում եւ Դիլիջանում` 100 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:Անհատական տների գները նույնպես նվազել են: Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2017-ի մայիսին ապրիլի համեմատ նվազել են 0,4 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, դրանք այսպիսին են եղել.Վարչական շրջաններՄիջին գները (դրամ), մայիս 2016թ.Միջին գները (դրամ), մայիս 2017թ.Միջին գները (դրամ), ապրիլ 2016թ.Կենտրոն476100476000476000Արաբկիր383000380000380000Քանաքեռ Զեյթուն295000283100285000Նորք Մարաշ319200300000300000Ավան270500262000263000Էրեբունի239750234130235100Շենգավիթ255000230000230000Դավթաշեն276000268050270000Աջափնյակ250100240000245000Մալաթիա-Սեբաստիա238100234000236000Նուբարաշեն 150800150000150000

Անհատական տների միջին գները մարզերում մայիսին ապրիլի համեմատ նույնպես նվազել ենՙ 1 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 300 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 155 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 150 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 132 հազար դրամ, Ջերմուկըՙ 129 հազար դրամ, Գորիսը`128 հազար դրամ, Նոր Հաճնը` 126 հազար դրամ, Իջեւանըՙ 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ, Եղեգնաձորը` 114 հազար դրամ 1 քմ դիմաց:

Գործարքների թիվն ավելացել է նաեւ հողի շուկայում ՙ 2017-ի մայիսին 2016-ի մայիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն Հայաստանում աճել է 13,5 տոկոսով, իսկ ահա աճուրդով վաճառքներինը` նվազել է 8,7 տոկոսով:

Հիպոթեքային գործարքները, տոկոսային առումով, գործարքների ընդհանուր թվին գրեթե համարժեք ավելացել են, բայց դրանց ծավալը դեռ մեծ չէ: 2017-ի մայիսին հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 174 գործարք, որը 48,7 տոկոսով ավելի է ապրիլի եւ 28,8 տոկոսով 2016-ի մայիսի համեմատ:

Այսպիսով, Հայաստանի անշարժ գույքի շուկայում մայիսին արձանագրվել է գործարքների քանակի նկատելի աճ, միչնդեռ գները շարունակել են նվազել: Եթե տնտեսական ակտիվության աճի ներկայիս տեմպը պահպանվի, ապա կարելի է ենթադրել, որ մայիս ամսին անշարժ գույքի շուկայում արձանագրված աշխուժացումը կշարունակվի: Սակայն անգամ այդ պարագայում դժվար է ասել, թե դա երբ ազդեցություն կունենա գների վրա: Անշարժ գույքի գները սովորաբար զգայուն են բացասական ազդեցությունների նկատմամբ եւ այդ դեպքում կտրուկ նվազում են: Մինչդեռ, տնտեսական աճի երկար տարիներից եւ դրա որակի փոփոխությունից հետո են սկսում աստիճանաբար բարձրանալ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԴՈԿՏ. ԱՎԵՏԻՍ ՅԱՓՈՒՃՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԻԾԸ ԿԲԱՐԴԱՑՆԻ ԱԴՐԿՈՎԿԱՍԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԻԾԸ ԿԲԱՐԴԱՑՆԻ ԱԴՐԿՈՎԿԱՍԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական