Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱԹԱՐՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐԸ

23/06/2017
- 23 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Ռուսաստանը հակամարտության մեջ չի մտնի սուննիների հետ

Մերձավոր Արեւելքում իրադրությունն ավելի ու ավելի է խճճվում: Նույնիսկ տարածաշրջանի իրադարձությունների ընթացքին ուշադիր հետեւող փորձագետները դժվարանում են պարզել, թե ապագայում ինչպիսի դաշինքներ կձեւավորվեն եւ որտեղից կարելի է մարտահրավերներ սպասել:

Ամեն ինչ իրար խառնեց Քաթարը, որտեղ ճգնաժամ ծագեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սաուդյան Արաբիա կատարած այցելությունից հետո, որի ընթացքում կոչ արեց ստեղծել հակաիրանական կոալիցիա: Ուղեւորության ժամանակ Թրամփը ջերմորեն ողջունեց Քաթարի Էմիր Թամիմ իբն Համադ ալ-Թանիինՙ հայտարարելով, որ մտադիր է նրա հետ քննարկել «հիանալի ռազմական տեխնիկայի վաճառքի գործաքրը, քանի որ ոչ ոք ԱՄՆ-ի պես լավ զենք չի արտադրում»: Բայց հետո հանկարծ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը եւ Բահրեյնը խզեցին դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ եւ դադարեցրին ամեն տեսակ հաղորդակցությունՙ նրան մեղադրելով ահաբեկչությունը հովանավորելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Դոհայի դեմ հանդես եկան նաեւ Մալդիվները, Մավրիկիոսը եւ Մավրիտանիան: Հորդանանը եւ Ջիբութին իջեցրին Դոհայի հետ իրենց դիվանագիտական հարաբերությունների մակարդակը: Սենեգալը, Նիգերը եւ Չադը հայտարարեցին իրենց դեսպանների հետկանչի մասին:

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիչեր Նոյերտը իրազեկեց, որ Վաշինգտոնը հարաբերությունների նախատեսված խզման մասին տեղեկացված է եղել վերջինիս հրապարակումից քիչ առաջ, ըստ որում տվյալ հաղորդումը ստացվել էր ոչ թե Սաուդյան Արաբիայից, այլ Արաբական Միացյալ Էմիրություններից:

Իրենքՙ Մերձավորարեւելքի փորձագետները վստահ են, որ Էր-Ռիադի ձեռնարկածՙ Քաթարի հետ հարաբերությունների խզման քայլը ծրագրվել էր Թրամփի այցելությունից դեռ շատ առաջ: Այս կապակցությամբ նրանք պատկերացնում էին երեւակայական եւ անհավանական մարտավարական դաշինքներՙ կարծելով, որ Պարսից ծոցում հասունանում է լուրջ ճգնաժամ, որը հղի է եւս մեկ տարածաշրջանային զինված հակամարտությամբ: Միայն թե դժվար է վերծանել ԱՄՆ նախագահի հետագա վարքագիծը: Թրամփը հավանություն տվեց Սաուդյան Արաբիայի որոշմանը, իսկ ավելի ուշ հեռախոսազրույցի ընթացքում Քաթարի Էմիրիին օգնություն առաջարկեց հարաբերությունները խզած երկրների հետ կապերը վերականգնելու գործում: Սակայն Թրամփը Քաթարին կրկին խիստ քննադատության ենթարկեց այն բանից քիչ հետո, երբ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը Սաուդյան Արաբիային եւ ԱՄԷ-ին հանդարտության կոչ արեց: Դրանից հետո Դոհայում ԱՄՆ դեսպան Դանա Շել Սմիթը հրաժարական տվեց, ինչը ընկալվեց որպես բողոք Սպիտակ տան գործողությունների դեմ, որը CNBC-ի թղթակից Ջոն Հարվուդի խոսքերով «խափանեց լարվածությունը թուլացնելու պետդեպարտամենտի փորձը»:

Եվ հանկարծ հայտնի է դառնում, որ Վաշինգտոնը Դոհայի հետ կնքել է F-15 կործանիչների վաճառքին վերաբերող 12 մլրդ դոլարանոց պայմանագիր: Դրանից հետո Քաթարի հետ համատեղ զորավարժություններին մասնակցելու նպատակով այդ երկրի ջրային տարածք մուտք գործեց ամերիկյան երկու ռազմանավ, որոնք կանցկացնեն ուսումնական վարժանքներՙ հրաձգություն, հրթիռների արձակում, օդուժի աշխատանք եւ ուղղաթիռներով անձնակազմերի տարհանում: Այդպիսով ԱՄՆ-ը մշակեց անսովոր դիվանագիտական ռազմավարություն, որից բավական դժվար է գլուխ հանել: Ի՞նչ է տեղի ունենում: Սա թերեւս Պարսից ծոցի շրջանում ամերիկյան դիվանագիտության առաջին լուրջ ձախողումն է, որը գիտակցեցին Պենտագոնը եւ պետդեպարտամենտըՙ հասկանալով, որ Վաշինգտոնը դառնում է տարածաշրջանային խաղացողների շահերի պատանդը: Սակայն հնարավոր է նաեւ այլ բան:

Հայտնի պատմաբան Ստանիսլավ Տարասովը «Ռեգնում» գործակալության կայքում այն ենթադրությունն է անում, որ Վաշինգտոնը գիտակցում է, որ տարածաշրջանային քաղաքականության մեջ Քաթարի միջոցով իր ուրվագծած հակաիրանական ուղղվածությունը հանգեցնում է նոր, խիստ հակասական կոալիցիայի: Դրա հիմքում այնպիսի վաղեմի մրցակիցներ են, ինչպիսիք են Թուրքիան եւ Իրանը, որոնց հետ միեւնույն ճամբարում հայտնվել են Իրաքը, Քուվեյթը, Օմանը եւ Մարոկկոն: Դա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ տարածաշրջանում ԱՄՆ-ի ծրագրերի իրականացման համար: Ըստ լիբանանյան «Ալ Մուդուն» պարբերաթերթի, խնդիրն այն է, որ Մերձավոր Արեւելքը խրված է մի շարք զինված հակամարտությունների մեջ Սիրիայում, Իրաքում, Եմենում եւ, որոշ վերապահումներով, Լիբիայում: Գոյացել է հաղորդակից անոթների յուրօրինակ համակարգ, «քաթարյան ճգնաժամի մասնակիցների շահերը այս կամ այն կերպ առկա են տվյալ հակամարտություններում»: Եթե նկատի ունենանք Քաթարին շրջափակում հայտարարած արաբական երկրների շահերը, ապա նրանք հայտնվել են արեւելյան հայտնի ասացվածքում նշված իրավիճակում, երբ «վերմակն այրում են լուն սատկեցնելու համար»:

Սակայն ընդհանուր առմամբ քաթարյան ճգնաժամի ծագումնաբանությունը մնում է առեղծվածային: Թուրքական Habert-7 հրատարակությունը ենթադրություն է անում, որ եթե քաթարյան ճգնաժամի թիրախը լիներ Իրանը, ապա պատժամիջոցներ կձեռնարկվեին ոչ թե Քաթարի, այլ ԱՄԷ-ի դեմ, քանզի ԱՄԷ-ն Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի հենց այն անդամն է, որը առավել զարգացած առեւտրական եւ քաղաքական հարաբերություններն ունի Իրանի հետ: Նրանց երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմում է տարեկան 20 մլրդ դոլար: Եթե քաթարյան ճգնաժամի թիրախը լիներ Թեհրանը, ապա ճգնաժամի ընթացքում «Համաս» խմբավորման հետ մեկտեղ սեւ ցուցակի մեջ պետք է մտցվեր նաեւ «Իսլամական Ջիհադը»: Սակայն ցուցակում «Իսլամական Ջիհադի» անունը չկա: Տարածված կարծիքի համաձայն, այդ երկու կազմակերպությունների գլխավոր տարբերությունն այն է, որ «Իսլամական ջիհադը» Թեհրանի վերահսկողության տակ է, իսկ «Համասը»ՙ ոչ:

Եթե ճգնաժամի թիրախը լիներ Թեհրանը, ապա Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը ինչո՞ւ պիտի անցյալ տարի Էր-Ռիադ հրավիրեր հայտնի աստվածաբան, «Մուսուլման եղբայրներ» ահաբեկչական խմբավորման ոչ պաշտոնական առաջնորդը համարվող Յուսուֆ ալ-Քարդավիին:

Ըստ որում, իրավիճակը եւ ուժերի դասավորությունը նրբորեն զգացող մերձավորարեւելքցի փորձաետները հիմնականում կարծում են, որ սխալմունք է Սաուդյան Արաբիային գլխավոր խաղացող համարելը, քանի որ ճգնաժամը կառավարում են ուրիշ ուժեր: Բայց ի՞նչ ուժեր: Եվ դարձյալ առկա են վարկածներ: Դրանցից մեկի համաձայն ճգնաժամի ակունքները հարկավոր է փնտրել Իրաքի, Սիրիայի, Եմենի եւ Լիբիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Էր-Ռիադի փորձերի ձախողման մեջ: Ուստի Սաուդյան Արաբիան փորձում է իր ազդեցության ոլորտ վերադարձնել Եգիպտոսը, որտեղ Քաթարը աջակցում է նախագահ Աս-Սիսիի տապալմանը ձգտող «Մուսուլման եղբայրներին»: Սակայն փաստն այն է, որ Կահիրեն ձեռնպահ է մնում հակաիրանական հայտարարություններից, մինչդեռ Թուրքիան, քաթարյան ճգնաժամի ընթացքում հայտնվելով Իրանի հետ միեւնույն դաշինքում, օգնում է «Մուսուլման եղբայրներին»: Բացի դրանից, Թուրքիան պատրաստակամություն է հայտնել զորքեր ուղարկել Քաթարին եւ նույնիսկ Սաուդյան Արաբիային օգնելու, որպեսզի ամրապնդի իր դիրքերը Պարսից ծոցում: Թերեւս սրանով է բացատրվում Քաթարի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխությունը, թեեւ այս հավասարման մեջ մնում են շատ անհայտներ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նա տվյալ դեպքում խելամիտ դիրք է բռնել: Սիրիայի ճգնաժամի մեջ նրա դաշնակիցը շիա մահմեդական Իրանն է, իսկ մարտավարական դաշնակիցըՙ սուննի Թուրքիան: Սիրիայի կառավարության եւ զինված ընդդիմության միջեւ 2016 թ. դեկտեմբերի 30-ին Մոսկվայի, Անկարայի եւ Թեհրանի միջնորդությամբ ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագիրը ստանում է անչափ կարեւոր նշանակություն: Մոսկվան ոչ Սաուդյան Արաբիային, ոչ էլ Քաթարին չի մեղադրում ահաբեկչությունը հովանավորելու մեջ եւ երկու երկրների հետ էլ զարգացնում է հարաբերությունները: Ռուսաստանը շահագրգռված է իրադրության կայունացմամբ եւ կարող է միջնորդի դեր խաղալ քաթարյան ճգնաժամի կարգավորման մեջ: Առայժմ դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Մերձավոր Արեւելքում եւ Պարսից ծոցում: Բայց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արդեն կողմնորոշվել է: Ամերիկացի կինոբեմադրիչ Էլիվեր Սթոունին տված հարցազրույցում նա հայտարարել է. «Այն պնդումը, թե Մոսկվան վաղ թե ուշ հակամարտության մեջ կմտնի սուննի աշխարհի հետ, սադրանք է»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՍԻՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ». ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ԽՈՍՔԵՐՙ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԵՎ ԲԱՐԵՐԱՐ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ԶԱՐՄԻԿԸ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ Է ԹՈՒՐՔ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ԶԱՐՄԻԿԸ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ Է ԹՈՒՐՔ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025

Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։...

ԿարդալDetails

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական