Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԷՐ… ԹՐԱՄՓԸ

23/06/2017
- 23 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Պատնեշներ կառուցելու, մեկուսացնելու եւ մեկուսանալու, փախստականների հարցերին իրարից բոլորովին այլ մոտեցումներ դրսեւորելուն է անդրադառնում իսրայելական «Հաարեց» թերթի սյունակագիր Էյմի Ֆերիս-Ռոտմանը համեմատելով Թրամփի գործունեությունը «Ավրորա» մարդասիրական համաժողովի գործունեության հետ: Ստորեւ թարգմանաբար քաղվածքներ նրա հոդվածից, որն արտատպել է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:


Ակադեմիական մակարդակի գիտաշխատողներ, աշխարհի նախկին առաջնորդներ, մարդասիրության եւ մարդու իրավունքների գլխավոր պաշտպաններ հավաքվել էին հայոց մայրաքաղաքում «այլասիրության (ալտրուիզմի) եւ իդեալիզմի մեծ չափաբաժին» ստանալու համար:

Նրանք հավաքվել էին «Ավրորա մարդասիրական ինստիտուտի» ծրագրերից մեկիՙ գլոբալ մարդասիրական հարցեր քննարկող «Ավրորա երկխոսություններ» երկօրյա համաժողովի շրջանակներում: Կազմակերպությունը հիմնել էին հայկական ծագումով երեք մարդասերներ 2015-ին, Օսմանյան Թուրքիայում 1,5 միլիոն հայերի կյանք խլած Հայոց ցեղասպանության հարյուրամյակի օրերին: Կազմակերպության «Ավրորա» մրցանակը, 100,000 դոլար եւ հավելյալ մեկ միլիոն դոլարՙ ներշնչող կազմակերպություններին, տարեկան շնորհվում է աշխարհի որեւէ մասում անսովոր պայմաններում մարդասիրական գործ կատարող որեւէ անհատի:

Անցյալ տարի մարդասեր-դերասան Ջորջ Քլունին ներկայացրեց մրցանակը: Այս տարի շտապողականության հարց կար, քանի որ լրանում էր չափազանց աղետալի հետեւանքներով Թրամփի վարչակազմի ձեւավորման հինգերորդ ամիսը: «Ավրորա երկխոսությունները» անց էին կացվում Սիցիլիայում «Մեծ յոթնյակի» (G7) գագաթաժողովին զուգընթաց, որտեղ Թրամփի թիմին հաջողվեց խորտակել միլիոնավոր փախստականների շահերը պաշտպանելու հյուրընկալող երկրի նախաձեռնած ծրագրերը: Ըստ ՄԱԿ-ի անցյալ տարի հրապարակված զեկույցի, աշխարհի ամենատարբեր վայրերում սփռված ավելի քան 65 միլիոն փախստական կար մինչեւ 2015-ի ավարտը: Դա ավելի էր քան Երկրորդ աշխարհամարտից հետո ընկած ժամանակաշրջանի փախստականների թիվը: «Փախստականների ճգնաժամը կրիտիկական կետի է հասել… որն սպառնում է ապակայունացնելու տարածաշրջանային եւ միջազգային կարգ ու կանոնը», նշել է Էդուարդ Ջերեջյանը :

Երեւանում ելույթ ունեցողներից շատերը նշեցին, որ Թրամփի հաղթանակը ընտրություններում ազգայնամոլության եւ աջակողմյանների առաջացման առավել մեծ, գլոբալ երեւույթի ազդանշանն էր: Նրա մեկուսացնող քաղաքականությունը առայժմ խոստանում է պատ կառուցել ամբողջ ԱՄՆ-Մեքսիկա սահմանագծի երկայնքով եւ սահմանափակել մահմեդականների եւ ընդհանրապես փախստականների հոսքը Մ. Նահանգներ:

«Մենք բոլորս գիտենք, որ պատ կառուցելով հարցեր չեն լուծվում: Հռոմեական կայսրությունը չկարողացավ կանգուն պահել իր պատերը», նշեց «Ավրորայի» հիմնադիրներից Ռուբեն Վարդանյանը : Մրցանակի եզրափակիչ փուլ հասած աֆղան կանանց պաշտպան Ջամիլա Աֆղանին էլ նշեց, որ սարսափով է նայում Սիրիայից եւ այլ երկրներից դուրս եկող փախստականների հոսքին, որոնք նրան հիշեցնում են 1980-ականների Աֆղանստանը, երբ երկրի բնակչության մեկ երրորդը թափառական էր դարձել: «Չէի կարծում, որ նման բան դարձյալ կտեսնեմ: Մենք պետք է դաստիարակենք ու կրթենք փախստականների երեխաներին, որպեսզի նրանք չկորցնեն իրենց ապագան», ասաց Պակիստանի գաղթականների ճամբարում մեծացած Ջամիլան:

«Ավրորայի» 12 երկրներում 6,000 մարդկանց շրջանակում անցկացրած հարցախույզի մասնակիցները սխալմամբ կարծում են, որ ամենաշատ փախստականներ ընդունող երկրները Մ. Նահանգներն են, Ֆրանսիան եւ Գերմանիան, միչդեռ իրականում Պակիստանն է, Իրանը եւ Թուրքիան, որոնք մոտ 10 միլիոն մարդկանց ապաստան են տվել վերջին տասնամյակում: Ռուսաստանում մարդկանց 17 տոկոսն է միայն նշել, որ համաձայն է ողջունել փախստականներին: Ամերիկայումՙ 44 տոկոսը, իսկ Քենիայումՙ 87 տոկոսը:

Թվերը կարող են փոփոխվել, քանի որ Թրամփի վարչակազմը գնալով ավելի շատ ալերգիա է զգում ուրիշ իշխանությունների հետ համագործակցելուց: Բրյուսելում ՆԱՏՕ-ի հետ իր առաջին հանդիպմանը նա խստորեն հանդիմանեց իր գործընկերներին պետք եղած գումարները ժամանակին չվճարելու համար, Չեռնոգորիայի նախագահին մի կողմ հրեց, որպեսզի ճանապարհ հարթի նկարվելու համար, եւայլն: «Եթե Մ. Նահանգները նվազեցնի իր բազմակողմանի հարաբերությունները, այլ երկրներ եւս կարող են նույնը անել եւ դա կարող է է՛լ ավելի վատթարացնել կացությունը համայն աշխարհում», զգուշացրեց Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Զեդիլոն :

Թրամփի այցը Սաուդյան Արաբիա եւ նրա հետ 110 միլիարդ դոլարի զինամթերքի վաճառքի գործարքը այդ առավել վատթարացման օրինակներից է, որն արդարացի զայրույթն է առաջացրել մարդու իրավունքների պաշտպանների շրջանակներում:

Մյուս կողմից, ցեղասպանություն վերապրած փոքրիկ Հայաստանը (հազիվ երեք միլիոն բնակչությամբ), ուրիշներին օգնելու եզակի դիրքորոշում է որդեգրել: «Մենք աշխարհով մեկ թափառում ենք արդեն հարյուր տարի, եւ գիտենք ինչ է նշանակում ապրել այլ վայրերում, տարբեր մշակույթների խառնարանում», ասաց Վարդանյանը շարունակելով իր խոսքը: Նրա եւ իր երկու մյուս համախոհների «Ավրորան» ստեղծելու նախաձեռնությունը ծնունդ է առել այն միլիոնավոր մարդկանց բարյացակամությունից, որոնք ծանր ժամանակներում օգնության են հասել հայերին: Ութ տարիների ցեղասպանությունը, որ վերջ գտավ 1923-ին, հայերին ցրեց աշխարհով մեկ, որտեղ հիմա նրանց թիվը հասնում է մոտ 8 միլիոնի:

Հայերի եւ հրեաների անցած փորձությունների նմանություններն ակնհայտ են, չնայած Իսրայելը դեռ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, վախենալով է՛լ ավելի թուլացնել հարաբերությունները Թուրքիայի հետ: Քսանութ երկիր ճանաչել է, որ հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր: Նրանց թվում են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Կանադան, բայց ոչ Մ. Նահանգները:

«Որպես հրեայի ես ցնցված եմ (Ավրորայի) հստակ ուղերձով (ուղղված մարդկությանը): Մենք այստեղ ենք, որովհետեւ մեզ փրկել են: Ուստի մեր պարտականությունն է փրկել ուրիշներին: Դա մարդու իրավունքների պաշտպանության համար է», նշեց Ամերիկա-հրեական համաշխարհային ծառայության գլոբալ դեսպան Ռութ Մեսինջերը : «Սա այն ուղերձներից մեկն է, որ ես կամենում եմ հղել ամերիկա-հրեական համայնքին»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՈՀՋԱԼՅԱՆՆ ՈՒ ՕՀԱՆՆԵՍՅԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ՍԻՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ». ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ԽՈՍՔԵՐՙ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԵՎ ԲԱՐԵՐԱՐ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

«ՍԻՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ». ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ԽՈՍՔԵՐՙ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԵՎ ԲԱՐԵՐԱՐ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025

Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։...

ԿարդալDetails

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական