Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՍ ԵՂԵԼ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

16/06/2017
- 16 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Տարեցտարի աճում է մեր երկիր այցելող գերմանացիների թիվըՄայիսի կեսերին ուրախալի լուր տարածեց գերմանական «Լիդլ» դիսքաունթերը (անգլերեն discount – զեղչ բառից- Ան. Հ.), որ 2017- ի տվյալներով, մոլորակի 27 երկրում իրեն պատկանող 11 250 նույնանուն խանութների ցանցով աշխարհում ամենամեծ դիսքաունթեր կոնցեռն է. սեպտեմբեր- հոկտեմբերին «Լիդլը» իր ճամփորդական առաջարկների փաթեթում ընդգրկել է Հայաստանն ու Իրանը: Գովազդային պաստառում մեր հարեւան երկրի անունը, ենթադրաբար որպես մշակութային ծանրակշիռ ժառանգության կրողի, նշված էՙ Պարսկաստան: Դրացի երկու երկիր 13 օրյա ուղեւորությունը, որից 11-ը գիշերակացովՙ միջին դասի հյուրանոցում, օդանավային թռիչքը, այնուհետ ավտոբուսով ճամփորդությունը այդ երկրների տեսարժան վայրերով, յուրաքանչյուր անձի համար 1899 եվրո է կազմում, եթե ընտրված է սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 7 ժամանակահատվածը, իսկ ուղեւորությունը հոկտեմբերի 14-ին նախընտրելու պարագայումՙ փաթեթն արժե 1999 եվրո:Գերմանիայից Երեւան թռիչքն իրականացվելու է հայտնի ավիափոխադրողի միջոցով, Գերմանիա վերադարձը Թեհրանից է լինելու: Որպես առավելություն նշված է Տաթեւիՙ աշխարհի ամենաերկար ճոպանուղով երթեւեկը, ճաշն ու ընթրիքըՙ հայկական ընտանիքներից մեկում:Ի դեպ տարեցտարի ավելի հաճախ ենք հանդիպում գերմանացիների, որ իրենց արձակուրդը գոնե մի անգամ նախընտրել են անցկացնել Հայաստանում: Հիացած պատմում են մեր երկրից ստացած անջնջելի տպավորությունների, իրենց տեսած բնության անձեռակերտ հրաշքների, ճարտարապետական բացառիկ կոթողների, քրիստոնեության հիմքերի, մարդկանց ջերմ ընդունելության, հյուրասիրության, համեղ խոհանոցի մասին: Զարմացած են, որ մի օրվա մեջ կարող են զգալ տարվա 4 եղանակների ներկայությունը, եթե չափեն հյուսիս-հարավն ու արեւմուտք-արեւելքը:Այս տպավորությունների մասին միգուցե հանգամանալից գրենք մեր առաջիկա հրապարակումներում, իսկ այսօրվա մեր դիտարկումները փորձենք շրջանակել տարբեր մարդկանց հետ մեր զրույցներում առկա ամենահաճախ շեշտվող ցանկություններով: Հայաստանյան հյուրանոցներում առավոտյան մատուցվող նախաճաշից մեծ մասամբ դժգոհ չեն, կամ չեն ուզում դժգոհել, փոխարենը շեշտում ենՙ սուրճն է քիչ: Մանավանդ Գերմանիայում այս տաք հեղուկն ըմպում են մեծ գավաթներով, Երեւանում էլ շատերին գիտեմ, որ վաղուց մոռացել են «հայկական սուրճի» մատնոց գավաթները: Երբ ծանոթ գերմանացի բարեկամներս խնդրել են մեկ թերմոս սուրճ դնել նախաճաշի սեղանին, աշխատակիցները մեկ շաբաթ շարունակ արհամարհել, ձեւացրել են, թե չեն լսել նման առաջարկ-խնդրանք: Ստեփանակերտի հյուրանոցներում նախաճաշը բավականին համեստ էՙ երկու տեսակ հացՙ լավաշ, մատնաքաշ, սպիտակ պանիր, կարագ, որոշ դեպքերումՙ նաեւ մեղր: Այնինչ կարելի է տարբեր պտուղների մուրաբան ու ջեմը ներկայացնել, գովազդել, մածուն, կանաչի ու բանջարեղեն, միրգ, չիր, ընդեղեն մատուցել: Եվ վերջինՙ թերեւս ամենակարեւոր խնդիրը, որ խոստովանեմՙ ամաչում եմ գրել. տեսարժան վայրերում, ճանապարհներին զուգարանների բացակայությունը:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՆՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՄԱՆՐՈՒՔՆԵՐ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՆՐՈՒՔՆԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական