Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԶԴԱՐԱՐՎԵՑ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԵՐԵՎԱՆԻ 14-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ

09/06/2017
- 09 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարվա ամենանշանավոր իրադարձություններից մեկըՙ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն, այս տարի մայրաքաղաքի մշակութային կյանքը կակտիվացնի հուլիսի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում:

«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի, ՀՀ Մշակույթի նախարարության եւ կինոփառատոնի գլխավոր գործընկերՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացուցիչներն ազդարարել են 14-րդ փառատոնի մեկնարկի մասին:

Ասուլիսն սկսվել է փառատոնի պաշտոնական ազդագրիՙ արտաքինից ծիրան հիշեցնող եւ 14-րդ փառատոնը խորհրդանշող երկրաչափական մարմնի ներկայացմամբ: Բանախոսներ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը , ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը , «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը , փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը եւ գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն ընդգծել են տարիների համագործակցության կարեւորությունը եւ մանրամասնել 14-րդ փառատոնի որոշ ծրագրերի մասին: Մասնավորապես, հայտարարվել են հիմնական մրցույթային չորս ծրագրի միջազգային ժյուրիների կազմը, բացման եւ փակման ֆիլմերը:

Փառատոնի բացմանը ցուցադրվելու է 1927թ. նկարահանված, ռեժիսոր Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմըՙ Վահագն Հայրապետյանի եւ նրա բենդիՙ հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ: Այս տարի լրանում է ֆիլմի 90 ամյակը: Պարսկաստանում Խասփուշներիՙ ընչազուրկ գյուղացիների եւ արհեստավորների ապստամբության մասին պատմող այս ֆիլմը հայկական առաջին պատմահեղափոխական կինոնկարն է:

Փակման համար ընտրվել է այս տարի նկարահանված, Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» ֆիլմը: Հայկական ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերան կայացել է Տրայբեկայի կինոփառատոնում: Ռեժիսորն, ի դեպ, հանդիպում է պատմաբանների եւ գիտնականների հետՙ Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայի մերժողական քաղաքականության վրա լույս սփռելու նպատակով:

Փառատոնն ստացել էր մոտ 1100 հայտՙ 96 երկրից: Մրցույթային եւ արտամրցույթային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ:

«Կան իրադարձություններ, որոնք անգնահատելի ազդեցություն են թողնում հասարակության կյանքում. ձեւավորում են մտածողություն, ստեղծում երկրի հեղինակությունը բարձրացնելու հնարավորություն եւ սերունդներ դաստիարակում: Սխալված չեմ լինի, եթե նշեմ, որ Հայաստանում այդ իրադարձություններից մեկը «Ոսկե ծիրան» կինոփառատոնն է: Այն արժեհամակարգ ձեւավորող, արվեստի լեզվով խնդիրները վերհանող, գեղեցիկն ու առողջը սերմանող երեւույթ է, որն արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար: Հպարտ եմ տարիների մեր համագործակցության եւ փառատոնի արձանագրած հաջողությունների համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Ոսկե ծիրանի»` ավանդական դարձած «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» եւ «Հարգանքի տուրք» արտամրցույթային ծրագրերն այս տարի եւս հանդիսատեսին եւ կինոսեր հասարակությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցներին:

Միջազգային խաղարկային, վավերագրական եւ «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթների անցկացման համար ձեւավորվել է միջազգային ժյուրիների կազմը:

Կինոցուցադրությունները կզուգորդվեն վարպետության դասերով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՅԱՑԱՎ ՀԱԳՈՒՍՏԻ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ԲԱԺՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական