Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՅԱՑԱՎ ՀԱԳՈՒՍՏԻ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ԲԱԺՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

09/06/2017
- 09 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մանկավարժական համալսարանում կայացավ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Հագուստի մոդելավորման բաժնի ուսանողների ավարտական աշխատանքների ցուցադրությունը:

Բակալավրի եւ մագիստրատուրայի շուրջ 25 ուսանողներ իրենց ավարտական աշխատանքները ներկայացրին որեւէ թեմայի վերաբերյալ հավաքածուովՙ 3-5 հագուստ: Ի դեպ, հագուստները ներկայացնող մոդելները նույն համալսարանի պարարվեստի բաժնի ուսանողներն էին:

Դիզայնի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի դասախոսներ Արամ Նիկոլյանն ու Լիլիթ Մելիքյանը համարում են, որ ցուցադրությունը կարեւոր քայլ է ապագա դիզայներների համար, հատկապես որ նախապատրաստական եւ կազմակերպչական աշխատանքները իրականացրել են ուսանողներըՙ երաժշտությունից մինչեւ մոդելների ընտրություն:

«Սա միջավայր է, որտեղ կրթվում են, իսկ կրթությունը բոլոր մասնագիտությունների հիմքն է: Այստեղ կան ուսանողներ, որոնց ակնկալում եմ տեսնել նաեւ պրոֆեսիոնալ ասպարեզում»,- aspu.am ին ասաց Արամ Նիկոլյանն ու անդրադառնալով ուսանողական հավաքածուներինՙ հավելեց. դրանք տարբեր են, կարեւորն այն է, որ ընձեռվեց հնարավորություն ծանոթանալու դիզայներական հետնաբեմին:

Ասիստենտ Լիլիթ Մելիքյանը եւս կարեւորեց ուսանողական աշխատանքների ցուցադրությունըՙ ընդգծելով, որ դիզայներների համար լսարանային քննությունը քիչ հնարավորություններ է ստեղծում ներկայացնելու հետաքրքրական մտահղացումներ ունեցող եւ ստեղծագործ մարդու աշխատանքը:

«Երբ միջամտում ես, հաճախ խանգարում ես» կարգախոսով է առաջնորդվել Լիլիթ Մելիքյանը ուսանողների հետ աշխատելիսՙ վստահ լինելով, որ նման մեծ ցուցադրության պատրաստվելիս ուսանողը ավելի լուրջ կմոտենա աշխատանքների նաեւ որակական կողմինՙ սկսած կարի որակից մինչեւ աքսեսուարների ընտրություն. սա նրանց վերջին առիթն էր պատկերացնելու համար, թե ինչպես կարող են պրոֆեսիոնալ ցուցադրություն կազմակերպել:

«Մեր նպատակն է, որ ուսանողն իր ուրույն մտածելակերպն ունենա եւ չկրկնվի»,- aspu.am-ի հետ զրույցում նշեց Լիլիթ Մելիքյանն ու հավելեց, որ հավաքածուներում կան նաեւ բարդ եւ ժամանակատար աշխատանքներ, որոնք ստեղծել են ուսանողներըՙ ուսումնասիրելով տարբեր հեղինակների աշխատանքներ:

Ուսանողների ավարտական աշխատանքները ցուցադրության ընթացքում գնահատում էր մասնագետներից կազմված հանձնաժողովըՙ Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, դիզայներ Արթուր Արմենյանի ղեկավարությամբ:

«Ցուցադրությունը մի բան է, պաշտպանությունն այլ»,- նշեց հանձնաժողովի ղեկավարն ու հավելեց, որ ցուցադրության մեջ պրոֆեսիոնալ մակարդակ կարՙ չնայած նրան, որ սա իսկական արվեստ մտնելու ուսանողների առաջին քայլն էր: Պրոֆեսորը հավելեց նաեւ, որ նման ձեռնարկի կազմակերպմամբ Մանկավարժական համալսարանը համարձակ քայլ կատարեց, ինչը վկայում է մասնագիտության հանդեպ լուրջ մոտեցման եւ վերաբերմունքի մասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԵՄԱԼԲԱՅ: 560 ԵՐԵԽԱՆԵՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԵՆ

Հաջորդ գրառումը

ԱԶԴԱՐԱՐՎԵՑ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԵՐԵՎԱՆԻ 14-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԱԶԴԱՐԱՐՎԵՑ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԵՐԵՎԱՆԻ 14-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական