Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԾ ԼԵՌ, ՓՈՔՐ ՇՈՒՔ

09/06/2017
- 09 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Հարաւային Սուտանի Նուպա լեռներուն մէջ աշխատող ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան արդեօք գիտէ՞ր Հայաստանի տեղը քարտէսի վրայ, կամ, ընդհանրապէս լսա՞ծ էր Հայաստան անունը, չեմ գիտեր, այդ մասին բան չեն ըսեր թերթերը, սակայն կ՛ըսեն, երբ Շառլ Ազնաւուր արտասանեց իր անունը եւ իրեն յանձնուեցաւ «Աւրորա» մրցանակը Երեւանի Կ. Դեմիրչեան համալիրի բեմահարթակին վրայ, ան շնորհակալութիւն յայտնեց Հայաստանին եւ մրցանակի հիմնադիր հայ բարերարներուն:

Ազգ մը, որ դար մը առաջ նահատակուեցաւ, այսօր մարդկութեան անսակարկ ծառայութիւններ մատուցանող նուիրեալ անհատներ կը պատուէ, պարզապէս բարեգործութիւնը քաջալերելով, չարը խափանելու իր առաքելութեան մէջ:

Համաշխարհային- համամարդկային այսպիսի կարեւոր իրադարձութեան մը արձագանգները իր մեծութեան չափով չեղան, գոնէ ես չտեսայ կարգ մը եւրոպական հեռուստակայաններէ: Հայկական առածը կ՛ըսէ «Մեծ լեռը մեծ շուք կ՛ունենայ», պարզ իրականութիւն մըն է, սակայն այս «լեռան» պարագային ինչո՞ւ անոր շուքը իր չափով չեղաւ, երբ միջազգային շատ մը «բլուրներ» կը ներկայացուին Հիմալայեան լեռներու շուքով…

Շատ ասպարէզներու մէջ գրեթէ լուսանցքուած ենք, դուրս մնացած ենք լուսարցակի կլոր տարածքէն, եւ ասիկա մեր փոքր ազգ ըլլալու պատճառո՞վ է, թէ՞ ուրիշ պատճառ կայ:

Երբ Արցախի հարցով, որպէս «ուրիշի տարածքը գրաւող», Հայաստանը դատապարտելու ալիք կը բարձրանայ, ամէն կողմէ կ՛արձագանգեն մեղադրողին ձայնակցելով: Իսկ, ինչո՞ւ այդպէս կ՛ըլլայ, մտածա՞ծ ենք ազգովին, կամ մեր պետութիւնը մտածա՞ծ է, թէ աշխարհ իրաւատէրը դատապարտելով, անիրաւին կողմը կը բռնէ…

Ու այստեղ կու գայ շփոթը փարատող պատասխանըՙ ԴՐԱՄԸ…

Ամենազօր, ամանակարող ազդակը, որ կրնայ լեռներ շարժել, ուր մնաց որ մարդոց բարոյականին վրայ չազդէ: Ուրեմն եթէ դրամ չկայ, արդարութի՞ւն ալ չկայ… Դժբախտաբար, այո՛: Euronews-ի նման հսկայ կայան մը կը թերանայ միջազգային մրցումներու մէջ առաջնութիւն շահած հայ մարզիկներու մասին լրատուութիւն սփռելու, անդին թրքական կամ ատրպէյճանական որեւէ նիւթ օրուան ընթացքին քանի անգամ կը ցուցադրուի.: Ասիկա դրամի պատճառով չէ, հապա ի՞նչ է:

Անշուշտ ոչ միայն վերոյիշեալ բնագաւառներուն մէջ անտեսուած ենք, այլեւ գրականութեա՛ն, արուեստի՛, գիտութեա՛ն… Օտար երկիրներու մէջ ապրող հայեր պարտադրած են իրենք զիրենք իրենց անուրանալի մեծութեամբ, սակայն Հայաստանի պարագային նոյնը ըսել դժուար է:

Ի՜նչ- ինչ գրական գոհարներ ունինք, որոնք ոչինչ կը զիջին շատ մը համաշխարհային գրականութեան մէջ ընդգրկուած գործերու, սակայն կը մնան դուրս: Սոլժինիցինի «Գուլակ Արշիպելակ»-ին ի՞նչ կը զիչի Մկրտիչ Արմէնի «Պատուիրեցին յանձնել ձեզ»ը, կամ Գուրգէն Մահարիի «Ծաղկած փշալարեր»ը. իմ կարծիքովՙ ոչի՛նչ, բացի այն հանգամանքէն, որ Սոլժինիցինը հակասովետ էր եւ երկրէն վտարուած: Այս պարագային ալ քաղաքական ազդակն էր, որ միջազգայնացուց զինք, ինչպէս պատահած էր Փասթերնաքի «Տոքթ. Ժիւաքօ»ին:

Ոչ դրամ ունինք, ոչ ալ քաղաքականութեան մէջՙ խօսք… Սակայն անսպառ անհատ հանճարներ ունինք բոլոր ասպարէզներու մէջ ալ: Երեւի անոնց պէտք է ապաւինինք, որպէսզի երեւինք միջազգային հարթակի վրայ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՌԱՔԵԼՈՒԹԵԱՆ ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ. ԱՒԱՐՏԵՑԱՒ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ

Հաջորդ գրառումը

ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ «ԲՈՒՏԱՖՈՐԻԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄՙ 9 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԵՎ ՀԻՄԱ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ «ԲՈՒՏԱՖՈՐԻԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄՙ 9 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԵՎ ՀԻՄԱ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական