Երկուշաբթի, Հուլիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԵ ԻՆՉ ԵՂԱՎ ՀԵՏՈ, ԵՐԲ… ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽ ԴԱՐՁԱՎ ԹԵՀՐԱՆԸ

09/06/2017
- 09 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Բաքվում իսլամական խաղերին ընդառաջ Իլհամ Ալիեւը մուսուլմանական երկրներին կոչ արեց խզել Հայաստանի հետ հարաբերությունները, որովհետեւ «Ղարաբաղում հայերը պայքարում են ոչ միայն Ադրբեջանի պատմության եւ ազգային ինքնության, այլեւ իսլամական քաղաքակրթության եւ ավանդույթների դեմ»: Որպես այդ հարցում ընդօրինակելի` նա առանձնացրեց Պակիստանը եւ Սաուդյան Արաբիան, երկրներ, որ դիվանագիտական հարաբերություններ չունեն Հայաստանի հետ:

Դրանից կարճ ժամանակ անց նա հայտնվեց Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում, որտեղ ԱՄՆ նախագահը կլոր սեղանի շուրջ էր հավաքել Պարսից ծոցի եւ հետխորհրդային տարածքի մի շարք իսլամադավան պետությունների առաջնորդներին: Ալիեւը Թրամփի ուշադրությանը չարժանացավ: Այդ դերը վերապահված էր Ղազախստանի եւ Ուզբեկստանի նախագահներին, որոնց հետ Թրամփը հանդիպեց առանձին-առանձին: Հայտնի չէ, թե ինչով է զբաղվել Ալիեւը Էր-Ռիադում, բայց գիտենք, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ հետ 110 միլիարդ դոլարի սպառազինությունների պայմանավորվածության է եկել: Բացառված չէ, որ որոշ զինատեսակներ Էր-Ռիադը խոստացել է հետագայում վերավաճառել Ադրբեջանին:

Թեհրանում հունիսի 7-ին առնվազն տասներկու մարդու կյանք խլած ահաբեկչությունների առթիվ մեկնաբանություններում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ դրանք «ունեն արտաքին հետագիծ»: Վերլուծաբանները ոչ առանց հիմքի ենթադրում են, որ տարածաշրջանում համարձակ գործելու քարտ-բլանշ ԱՄՆ-ից ստացել է Սաուդյան Արաբիան: Մյուս երկրները «ոգեւորված են Իրանի նկատմամբ ԱՄՆ նոր վարչակազմի վերաբերմունքից»:

Չխորանալով խնդրի մանրամասնություններում, նկատենք մի հանգամանք. եթե ադրբեջանական կողմի ընկալումներում Սաուդյան Արաբիան բարեկամ երկիր է, որովհետեւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատում, ապա Իրանը համարվում է «իսլամական համերաշխությունը խախտող եւ Հայաստանի զավթիչ քաղաքականությանը սատարող» երկիր: Այս հարթությունում Իրանը դիտվում է որպես գրեթե թշնամի, հետեւաբար նրա նկատմամբ գործում է «որքան` վատ, այնքան` լավ» սկզբունքը:

Ադրբեջանում, ինչ խոսք, կան խմբեր եւ անհատներ, որոնք Իրանի հետ հակամարտությունը համարում են անարդյունավետ: Այդուհանդերձ, մասնագետները տագնապով նշում են, որ վերջին տասնամյակում Ադրբեջանի իշխանությունները հետեւողականորեն իրականացնում են իսլամի սուննի աղանդը տարածելու քաղաքականություն: Դա նպատակադրվածություն է, որով Բաքուն իրեն ապահովագրում է շիա Իրանի ազդեցությունից:

Թեհրանի ահաբեկչությունից հետո ադրբեջանական մամուլի սրված հետաքրքրությունը եւ հանգամանքը, որ Իրանի նախագահի անունով Իլհամ Ալիեւի ցավակցական հեռագիրը տարածվեց միայն օրվա վերջին, խիստ կասկածելի են թվում: Այս առումով ուշագրավ մեկնաբանություն է արել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր եւ իրանագետ Արազ Ալիզադեն: Նա չի կասկածում, որ ահաբեկչությունը կազմակերպել է «Իսլամական պետությունը», «ավելի ճիշտ` նրա այն թեւը, որին ղեկավարում է Սաուդյան Արաբիան»:(https://haqqin.az/news/102132)

Ստացվում է հետաքրքրական դիսոնանս. Ադրբեջանի նախագահը գովաբանում է Սաուդյան Արաբիային, խորացնում այդ երկրի հետ համագործակցությունը, իսկ ադրբեջանցի խորհրդարանականը մեղադրանք է հնչեցնում բարեկամ պետության հասցեին` չկասկածելով, որ Թեհրանի ահաբեկչությունները կազմակերպել է «Իսլամական պետության»` Էր-Ռիադից ղեկավարվող թեւը: Այսինքն, Արցախի հարցում Ադրբեջանը օժանդակություն է ակնկալում մի երկրից, որը միջազգային ահաբեկչության հովանավորներից, թերեւս, ամենագլխավորն է:

Թեհրանի ահաբեկչություններն, ինչպես ասացինք, տասնյակից ավելի մարդկային կյանք են խլել, կան ավելի քան քառասուն վիրավորներ: Մարդկային կորուստների եւ կրած նյութական ու բարոյական վնասների համար Իրանի բարեկամ ժողովուրդն արժանի է աջակցության, մենք նրա հետ միասին ցավում ենք կատարվածի համար եւ դատապարտում ահաբեկչությունը: Դա փորձություն է, որի շուտափույթ հաղթահարումը Իրանի հնարավորությունների եւ կամքի սահմաններում է: Բայց կատարվածը նաեւ Իրանի համար բացում է կանխարգելիչ քայլերի դաշտ: Այս իմաստով Ադրբեջանը կարող է հայտնվել շատ անհարմար վիճակում. կա՛մ Ալիեւը կսառեցնի Սաուդյան Արաբիայի հետ քաղաքական մեղրամիսը, կա՛մ ստիպված կլինի բացատրություններ տալ Իրանին: Որոշ ժամանակ անց պարզ կդառնա, թե ինչ եղավ հետո, երբ Իրանի խորհրդարանում կրակոցներ հնչեցին եւ պայթյուններ որոտացին իմամ Խոմեյնիի դամբարանում…

Նախորդ գրառումը

ՀՐԵՇՏԱԿՆԵՐ` ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ

Լրահոս

Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման

19/07/2026

Հայաստանից դեպի Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է։  Armat Media-ի տեղեկություններով՝ կրած վնասը բավականին մեծ է․ Եվրոպա հասած հայկական...

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը թունավորման դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

19/07/2026

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հուլիսի 14-ին՝ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելությունից հետո, մի շարք հյուրեր...

Նեթանյահուն, Ադրբեջանի ճնշման ներքո, անձամբ է արգելափակել Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. Haaretz

19/07/2026

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ադրբեջանի ճնշման ներքո, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանել է Կնեսետի օրակարգից։ Ինչպես հայտնի է դարձել Haaretz-ին, իսրայելցի...

Այսպիսի ծանր կրիմինալ իրավիճակ չի եղել անգամ քանդվող ԽՍՀՄ տարիներին՝ 1990, 91, 92 թթ, երբ երկիրը փաստացի անտեր վիճակում էր․ Կարեն Քոչարյան

19/07/2026

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է․. «Ես ծնվել և մեծացել եմ Խորհրդային Հայաստանում և արդեն 35 տարի է ապրում եմ Անկախ...

Tehran - September 9, 2019, Military Museum, Offensive Missiles of the Armed Forces of the Islamic Republic of Iran

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին

19/07/2026

ԱՄՆ–ի հարվածներին ի պատասխան՝ Իրանի բանակը զանգվածային հարված է հասցրել Ալ-Ուդեյրի ճամբարում ամերիկյան բանակի զինամթերքի պահեստին, ինչպես նաև Քուվեյթի Ալի...

ՌԴ բանակը զանգվածային հարված է հասցրել ռազմարդյունաբերական ձեռնարկություններին և լոգիստիկ կենտրոններին Կիևում և Կիևի մարզում. ՌԴ ՊՆ

19/07/2026

ՌԴ բանակը զանգվածային հարված է հասցրել ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին և լոգիստիկ կենտրոններին Կիևում և Կիևի մարզում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական