Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՐՁՐ ԳՆԱՃ ՉԻ ԱԿՆԿԱԼՎՈՒՄՙ

02/06/2017
- 02 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԿԲ-ն դարձյալ անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Քննարկելով առկա տնտեսական ցուցանիշները, մայիսի 16-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը այս տարվա մեջ երկրորդ անգամ որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքըՙ սահմանելով այն 6 տոկոս: Մինչեւ այս տարվա փետրվար ամիսը, վերջին 1-2 տարվա ընթացքում, ԿԲ-ն պարբերաբար իջեցնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Մասնավորապես, սկսած 2015-ի օգոստոսից, երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10,5 տոկոս էր, գլխավոր դրամատունը 12 անգամ եւ ընդհանուր առմամբՙ 4,5 տոկոսային կետով իջեցրել է այն: Անդրադառնանք թե ինչի՞ համար է ԿԲ-ն իջեցնում, բարձրացնում կամ անփոփոխ թողնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման միջոցով ԿԲ-ն ազդում է մի կողմից գնաճի վրա, մյուս կողմիցՙ տնտեսական ակտիվության կամ աճի: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվում է գնաճի զսպման նպատակով, քանի որ խստացվում են դրամավարկային պայմանները եւ դանդաղում է տնտեսական ակտիվությունը: Եթե գնաճը զսպելու խնդիր չի լինում, ինչպես դա տեղի էր ունենում անցած մեկ-երկու տարվա ընթացքում, երբ Հայաստանում գնանկում էր արձանագրվում, վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվում է: Դա նպաստում է դրամավարկային պայմանների բարելավմանը, հետեւաբար եւ տնտեսական աճի խթանմանը: Ի դեպ, որպեսզի սխալ տպավարություն չստեղծվի, նշենք, որ սա չի նշանակում, որ տնտեսական աճի կամ գնաճի փոփոխությունները բացառապես վերաֆինանսավորման տոկոսադրույքով են փոփոխվում: Այն միայն որոշակի ազդեցություն է գործում արդեն տեղի ունեցող տնտեսական գործընթացների վրա:

Այս անգամ վերաֆինասավորման տոկոսադրուքը անփոփոխ թողնելու պատճառը գնաճի ցուցանիշներն են: Ըստ ԿԲ հաղորդագրության, 2017 թ. ապրիլին արձանագրվել է 1 տոկոս գնաճՙ նախորդ տարվա նույն ամսվա 0,3 տոկոս գնանկման դիմաց, որը պայմանավորվել է գյուղմթերքների գների ավելի բարձր մակարդակով: Այս պարագայում 12-ամսյա գնաճը ապրիլի վերջի դրությամբ կազմել է 1,2 տոկոս: Այսինքն, գնանկումը դադարել է, ինչը թույլ է տվել ԿԲ խորհրդին գնահատել, որ կանխատեսվող հորիզոնում գնաճը կշարունակի վերականգնվելՙ կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ: Նպատակային ցուցանիշը 4 տոկոս + – 1,5 տոկոս միջակայքն է:

Անդրադառնալով արտաքին հատվածից եկող ազդեցություններին, ԿԲ խորհուրդը մատնանշել է, որ համաշխարհային տնտեսության աճի հեռանկարները բարելավվում են, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվում են գնաճային զարգացումները: Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդն առաջիկա ամիսներին արտաքին հատվածից միայն չափավոր գնաճային ազդեցություններ է ակնկալում:

Ներքին տնտեսական կացության առնչությամբ արձանագրվել է, որ 2017 թ. առաջին եռամսյակի արդյունքներով դիտվել է տնտեսական ակտիվության բավականին բարձր աճ, որը հիմնականում պայմանավորվել է արդյունաբերության, մատուցված ծառայությունների եւ առեւտրի ոլորտներում գրանցված բարձր աճերով: Դրան զուգահեռ, կառավարության եւ ԿԲ խթանող դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների ազդեցությամբ շարունակվել է վերականգնվել ներքին պահանջարկը:

Վերոնշյալ գործոններից ելնելով էլ, Կենտրոնական բանկը նպատակահարմար է գտել անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները, նշելով, որ գնաճային ռիսկերն այս պահին հիմնականում հավասարակշռված են:

Այսպիսով, գնաճի, տնտեսական աշխուժության եւ պահանջարկի աստիճանական վերականգնման պայմաններում Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այսինքն, ներկա պահին առկա է որոշակի հավասարակշիռ իրավիճակ, երբ գնաճի տեմպը դեռ ցածր է, բայց արդեն դուրս է եկել գնանկումից, մյուս կողմից էլՙ տնտեսական ակտիվության տեմպը որոշակիորեն բարձրացել էՙ 6,6 տոկոս եռամսյակի (5,7 տոկոս չորս ամիսների-Ա. Մ.) արդյունքներով: Հետեւաբար, հրատապ անհրաժեշտություն մի երեւույթի հաշվին մյուսը խթանելու կամ զսպելու, այս պահին չկա: Այսինքն, ԿԲ-ն այս պահին միջամտության եւ վերոնշյալ գործիքի կիրառման անհրաժեշտություն չի տեսնում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՀՈՒՍԱԴՐՈՂ Էՙ ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԼԻՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՑՈՒՑԱՆԻՇԸ

Հաջորդ գրառումը

ՈՐՔԱ՞Ն ԶԲՈՍԱՇՐՋԻԿ ԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼ, ՈՐՔԱ՞Ն ԵՆ ԳՆԱՑԵԼ ՈՐՊԵՍ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՈՐՔԱ՞Ն ԶԲՈՍԱՇՐՋԻԿ ԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼ, ՈՐՔԱ՞Ն ԵՆ ԳՆԱՑԵԼ ՈՐՊԵՍ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական