Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՇԽԱՏԱՎԱՅՐՙ ՀԵԾԱՆԻՎՈՎ. ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ՄԻԱՑԵԼ ԵՆ ՀԵԾԱՆԻՎՈՎ ԴԵՊԻ ԱՇԽԱՏԱՎԱՅՐ ՈՒՂԵՎՈՐՎԵԼՈՒ Bike to Work ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

26/05/2017
- 26 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Երեւանի փողոցներում օրեցօր ավելացող հեծանվորդների քանակը ոչ միայն նոր միտում է, այլեւ առողջ հասարակություն ունենալուն ուղղված կարեւոր քայլ: Հայաստանում սկսում է աճել այս փոխադրամիջոցից օգտվողների թիվը, սակայն հեծանիվով աշխատանքի ուղեւորվողների թիվը դեռեւս փոքր է: Աշխարհի տարբեր երկրներում իրականացվում են «հեծանիվով դեպի աշխատավայր» մեկնելու արշավներ, եւ շատ մարդիկ այդպես էլ վարվում են: Հեծանվորդությունն ունի իր առավելությունները թե՛ անհատի, թե՛ հասարակության, թե՛ միջավայրի ու նաեւ համայնքների համար: Իրականում, հեծանվորդությունը կարող է դառնալ նոր սկիզբՙ հանրային առողջության ոլորտի եւ շրջակա միջավայրի կարեւոր խնդիրները մեր երկրում լուծելու համար:Հեծանվորդների թվի ավելացումն իր ուղղակի դրական ազդեցությունը կարող է ունենալ շրջակա միջավայրի պահպանության հարցում. մեքենաների թվի կրճատմանը զուգահեռ` կկրճատվի նաեւ մթնոլորտ արտանետվող վնասակար գազերի ծավալը: Սա առավելություն է նաեւ ուրբանիզացված տարածքների եւ քաղաքների, մասնավորապեսՙ Երեւանի բնակիչների համար: Հեծանիվով երթեւեկելն ամենօրյա ճանապարհատրանսպորտային խցանումներից խուսափելու առավել հարմարավետ եղանակներից էՙ հատկապես ամռան տապին: Այս փոխադրամիջոցի ընձեռած հնարավորությունն արդյունավետ է նաեւ գումար տնտեսելու եւ ժամանակ խնայելու առումով: Հեծանիվ վարելն առավոտյան մարզանքի հարմար տարբերակ է եւ նպաստում է գրասենյակային աշխատողների առողջ ապրելակերպին:ՎիվաՍել-ՄՏՍ-ի մի խումբ աշխատակիցներ միացել են հեծանիվով դեպի աշխատավայր ուղեւորվելու միջազգային օրվանՙ առավոտյան սահմանված ժամանակացույցն սկսելով հեծանիվ վարելով: Արշավի մասնակիցները աշխատավայրՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կենտրոնական գրասենյակ են ժամանել հեծանիվներով: Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված մոտեցումը կարեւոր արժեհամակարգ է ընկերության աշխատակիցների շրջանում:«Յուրաքանչյուր լավ նախաձեռնություն արժանի է իրականացման ու հետեւաբարՙ պահանջում է քաջալերում եւ աջակցություն: Մենք բարձր ենք գնահատում շրջակա միջավայրի եւ սեփական առողջության հանդեպ մեր ընկերության աշխատակիցների պատասխանատու մոտեցումը: Ընկերության տարածքում գործողՙ հեծանիվների համար նախատեսված կայանատեղի առկայությունը կարեւոր պայման է այս նոր վարքագիծը մեր աշխատակիցների շրջանում խրախուսելու եւ լայն հասարակության համար օրինակ ծառայելու համար», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :Նույն օրը ՎիվաՍել-ՄՏՍ-ի այն աշխատակիցները, ովքեր ցանկություն են ունեցել սովորել հեծանիվ վարել, ուղեւորվել են դեպի «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ ընկերության կամավորների օգնությամբ ձեռք են բերել այդ կարեւոր եւ առողջարար հմտությունը:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐԵՆԻՑ ՄԵԾ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԳՅՈՒՂԸ

Հաջորդ գրառումը

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՇՓՈԹԸ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՇՓՈԹԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական