Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ. ԿՅԱՆՔԻՍ ՀՈՒՇԵՐԸ»

26/05/2017
- 26 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Վանը մեր պատմության մշակութային օրրան էր, ազգային հարստությունների սկզբնաղբյուրն ու գանձը: Երբ կացնահարվեց այն, փշրվեց ոչ միայն Արեւմտյան, այլեւ Արեւելյան Հայաստանի ողնասյունը: Մեծանուն նկարիչ Փանոս Թերլեզեմեզյանն այդ շառավղի երկարացումն է, ով մինչ օրս ճանաչված էր իբր տաղանդավոր նկարիչ, իսկ այսօր նաեւ հայտնագործություն էր նրաՙ գեղարվեստական հուշագրություններ մշակող եւ տաղանդավոր գրող լինելը»,- երեքշաբթի օրը, մայիսի 23-ին, Մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում կայացած «Փանոս Թերլեմեզյան. Կյանքիս հուշերը» գրքի շնորհանդեսի ընթացքում նշեց ԳԱԱ արտասահմանյան անդամ, Թեքեյան մշակութային միության Մ. Նահանգների եւ Կանադայի կենտրոնական վարչության նախագահ Երվանդ Ազատյանը :

Վերջինս նկատեց, որ նկարչի հուշերում ներկայացված է նաեւ այն տառապանքն ու փորձանքը, որ մեր ժողովուրդը կրել է Եղեռնի եւ հետագա տարիների ընթացքում:

Թեքեյան մշակութային միության հրատարակած գիրքը կազմել, առաջաբանն ու ծանոթագրությունները գրել է բանասեր, գրականագետ եւ արվեստաբան Երվանդ Տեր-Խաչատուրյանը:

Գրամշակութային ցերեկույթին ներկա էին բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, համալսարանի ռեկտորՙ Հայաստանի Թեքեյան մշակութային միության ատենապետ Ռուբեն Միրզախանյանի գլխավորությամբ, Գրողների միության նախագահը, Թեքեյան մշակութային միության տարբեր մասնաճյուղերի ղեկավարներ, գրականագետներ, հյուրեր, ուսանողներ:

«1941 թվականին ավարտած եւ Ազգային պատկերասրահում պահվող նկարչի հուշագրությունը, որն ամփոփված է գրքում, հետաքրքրական է ոչ միայն ընթերցողների լայն շրջանակի, այլեւ ուսումնասիրման կարեւոր աղբյուր է պատմաբանների, ազգագրագետների, գրականագետների, երաժշտագետների համար»,- ընդգծելով գրքի կարեւորությունըՙ նշեց «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը :

«Փանոս Թերլեմեզյան. Կյանքիս հուշերը» գրքի բնագիրը հրատարակության պատրաստած գրականագետ եւ արվեստաբան Երվանդ Տեր-Խաչատուրյանի դիտարկմամբ մեզանում հուշագրային գրականությունը քիչ է, աղքատիկ, դրա հանդեպ լուրջ վերաբերմունք էլ չկա. փաստերի անհամապատասխանություն եւ անճշգրտություն կա:

Շնորհանդեսին գականագետը խոսեց գրքի ստեղծման ընթացքում հանդիպած դժվարությունների մասին, նկատելով, որ ձեռագիրը խունացած էր, մատիտով գրված, տեղ-տեղ նաեւ գունաթափ, սակայն այն վերծանվեց, գրվեց առաջաբանն ու ծանոթագրությունները. «Փանոս Թերլեմեզյանի հուշերն անկեղծ են, մարդու հոգով ու սրտով գրված: Հուշագրությունը մի շարք արժանիքներ ունի. դրանում նկարչի անձը շատ քիչ տեղ է գրավում, խոսվում է Վանի կյանքի, բարքերի, կենցաղի, սովորությունների մասին: Երկրորդ կարեւոր գիծն անկեղծությունն է. նույնիսկ աշխարհի լավագույն խոստովանություններն այսքան ազնիվ չեն»:

Մեծանուն նկարչին նվիրված ցերեկույթը «Սփյուռք» կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը կարեւորեց իբրեւ մշակութային մեծ իրադարձություն: Պրոֆեսորը նկատեցՙ մեծերը, անցյալի հուշերը կամաց-կամաց աղոտանում են մեր պատմական հիշողության մեջ, այնինչ չպետք է մոռնալ, որ վանեցի մեծ նկարիչը արեւելահայ եւ արմտահայ գրականության աշխարհներում հրաշալի կամուրջ էր եւ ուներ իր ուրույն դերը:

Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանն արդեն ընթերցել է գիրքը: Նրա կարծիքովՙ գեղարվեստական վավերագրության ժանրը հարստացավ եւս մեկ գրքով, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաեւ լեզվաբանների համար. «Գրքում տեղ գտած լեզվական պոռթկումները, գեղեցիկ նկարագրություններն արժանի են խորը ուսումնասիրության. պետք է կարդալ եւ արժեւորել այս գրական հուշագրությունը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԹԵՔԵՅԱՆ» ԹԵՔԵՅԱՆՑԻՆԵՐԻՑ ՈՉ ԹԵՔԵՅԱՆՑԻՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՓՈՐԻ ՀԱՏՎԱԾԻ ՃԱՐՊԸ ԵՎ ՍՈՎԱԾ ՍՏԱՄՈՔՍԸ *)

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՓՈՐԻ ՀԱՏՎԱԾԻ ՃԱՐՊԸ ԵՎ ՍՈՎԱԾ ՍՏԱՄՈՔՍԸ *)

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական