Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԹԵՔԵՅԱՆ» ԹԵՔԵՅԱՆՑԻՆԵՐԻՑ ՈՉ ԹԵՔԵՅԱՆՑԻՆԵՐԻՆ

26/05/2017
- 26 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՆԱԻՐ ՅԱՆ
Թեքեյան մշակութային միության մրցանակաբաշխությանը հայ ստեղծագործողները հետեւում ու սպասում են ամեն տարի: 1991 թվականից «Թեքեյան» մրցանակի արժանանալու համար տարբեր անվանակարգերում ներկայացվում են մի քանի տասնյակ ստեղծագործություններ: Մրցանակներից բացի, հաղթողներին տրվում է դրամական պարգեւ, որը հատկացվում է հիմնականում Թեքեյան մշակութային միության Ամերիկայի եւ Կանադայի կենտրոնական վարչության հիմնադրամից:«Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության հիմնական անվանակարգերն ենՙ գրականություն, երաժշտություն, կերպարվեստ, բեմարվեստ: Եղել են տարիներ, երբ անվանակարգերը հասել են 12-իՙ կախված հովանավորների հնարավորությունից եւ առատաձեռնությունից: Այս տարվա անվանակարգերը վերը նշված չորսն էին:Մայիսի 23-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ «Թեքեյան» ավանդական մրցանակաբաշխությունը: Հայտարարված մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում ներկայացվել է երկու տասնյակից ավելի ստեղծագործություն, որոնցից ընտրվել են լավագույնները:«Այս տարի մենք ունենք «Թեքեյան» մրցանակաբաշխության պատմության մեջ ամենաերիտասարդ մրցանակակրին. նա 18-ամյա Միքայել Հարությունյանն է, որի «Հայաստան» կտավը կերպարվեստ անվանակարգում հաղթող ճանաչվեց: Եվ ունենք այնպիսի փորձառու վարպետի, ինչպիսին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն է: Տեսեք. սկսնակ ստեղծագործող եւ անվանի դիրիժոր: Ես այս մրցանակաբաշխության հենց սահմանափակումներ չսահմանելու սկսզբունքն եմ գնահատում: Եղել են տարիներ, երբ բեմարվեստի անվանակարգում արժանի գործ չենք ունեցել. ուրախալի է, որ այս տարի Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Անկոչ Աննան» ներկայացումը հանձնաժողովի հավանությանն արժանացավ ու «Թեքեյան» է ստանալու»,- նշեց Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը :Մրցանակաբաշխությանը հրավիրված էին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Փոխվարչապետը հաղորդեց կառավարության շնորհավորանքները «Թեքեյան» մրցանակաբաշխության կազմակերպիչներին ու հաղթողներինՙ նկատելով, որ այս ձեռնարկումն աշխուժություն է բերում մեր մշակութային կյանքին ու շատերին ստեղծագործելու ազդակներ տալիս:Տարբեր տարիների մրցանակակիրների, հյուրերի, հանձնախմբերի ներկայությամբ համերգային ընդմիջումներով (հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային նվագախումբ, դիրիժորՙ Երվանդ Երզնկյան ) ու տոնական տրամադրության ներքո հաղթողներին հանձնվեցին «Թեքեյան» մրցանակները:«Գրականություն» անվանակարգում ներկայացվել է քսանից ավելի ստեղծագործություն: Ընդհանրապես հանձնախումբը նախապատվությունը տալիս է գրական-գեղարվեստական գործերին, բայց այս անգամ մասնագետները կարեւորել են մի գիրք, որը վավերագրությունների ժողովածու է եւ ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Այն ներառում է 1894-1923թթ. Մեծ եղեռնը փաստող անպատասխան նամակների շարք: Այդ նամակներին 100 տարի անց պատասխանել են մերօրյա հայտնի գործիչները: «Պոլսում կոնսերվատորիա բացելու հույսով Կոմիտասը 1914 թվականին նամակ է գրել քաղաքային իշխանություններին: Նա ի՞նչ իմանար գալիք ողբերգության մասին: Կոմիտասի նամակին պատասխանել է մերօրյա Կոմիտասըՙ Տիգրան Մանսուրյանը: Կախաղան բարձրանալուց ժամեր առաջ Գարեգին Խաժակը նամակ է գրել կնոջը: Նրա նամակն այն ժամանակ անպատասխան է մնացել. մեր ժամանակակիցներն են պատասխանել Խաժակին: Ռուբեն Սեւակին կնոջն ուղղած նամակին թուրքական փոստատանը պատասխանել են. «Հասցեատերն այստեղ չէ» եւ ուղարկել են հետՙ եղեռնազարկ բանաստեղծի կնոջը: Ահա այսպիսի պատմական դիպվածներ են եղել, որոնք գրավոր արձանագրություններ են եւ տեղ են գտել «Պատասխան 100 տարի անց» վավերագրքում: Հենց այս ժողովածուին էլ մեր հանձնախումբը նախապատվություն տվեց ու արժանացրեց «Թեքեյան» մրցանակին,- Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանին մրցանակը հանձնելովՙ ասաց «Թեքեյան» մշակությաին միության Ամերիկայի եւ Կանադայի կենտրոնական վարչության ատենապետ, «Գրականություն» անվանակարգի հանձնախմբի նախագահ Երվանդ Ազատյանը : Գիրքը պատրաստվել ու կազմվել է թանգարանի ջանքերով: Կարո Վարդանյանը կարեւորեց Թեքեյանի անունը կրող մրցանակըՙ բոլորի ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ վավերագրքում տեղ գտած 10 երեւելի մտավորականները Վահան Թեքեյանի ժամանակակիցներն են, եւ ժողովածուն ստացավ մեծ բանաստեղծի օրհնանքը:«Գրականություն» անվանակարգում առանձնացվել էր նաեւ խրախուսական մրցանակՙ Հենրիկ Բախչինյանի «Նարեկացու գանձարանը.վերծանություն եւ քննություն» աշխատության համար:«Երաժշտություն» անվանակարգում երաժշտական գործունեության համար «Թեքեյան» մրցանակ ստացավ Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը , որը դեռ չի հասցրել սովորել հայերեն, բայց ամեն անգամ խոստանում է իր խոստումը կատարել: Այս անվանակարգի հանձնախմբի նախագահ Հակոբ Ավետիքյանն Օրբելյանի մասին ասաց. «Նրա թեկնածությունը մրցանակաբաշխությունում անվիճելի էր, ինչպես ասում ենՙ մրցույթից դուրս: Հանրապետության նախագահի լավագույն քայլերից մեկն այն էր, որ մեր մաեստրոյին հրավիրեց Հայաստանՙ ապրելու եւ աշխատելու: Վերջերս 9 եւ 6 տարեկան թոռնուհիներիս տարա մեր Օպերային թատրոնՙ «Անուշը» դիտելու: Ներկայացման ավարտին նկատեցի, որ երկուսն էլ հուզվել են, արտասվում են: Այնպես որ, անհիմն են այն պնդումները, թե իբր դասական, հոգեւոր երաժշտության ժամանակներն անցել են: Մեր մաեստրոյի աշխատանքը ծանր է ու դժվարին, բայց նա կարողացավ մեր օպերային արվեստում նոր որակ բերել»,- Կոնստանտին Օրբերլյանին շնորհավերլովՙ ասաց «Ազգ»ի խմբագիրը:Կոնստանտին Օրբելյանը գնահատեց մեր օպերային թատրոնի ներուժըՙ վստահեցնելով, որ Գոհար Գասպարյանին, Տաթեւիկ Սազանդարյանին, Տիգրան Լեւոնյանին փոխարինող արժանի սերունդ կա, որի վրա կարող են հույս դնել եւ ի դեմս նրաՙ օպերային արվեստի լավ ապագա խոստանալ:«Կերպարվեստ» անվանակարգի հաղթող, երիտասարդ գեղանկարիչ, դեռեւս ուսանող Միքայել Հարությունյանին հանձնախմբից բացի, ոչ ոք չէր ճանաչում: Արվեստաբան Հրավարդ Հակոբյանը նրա «Հայաստան» կտավը համարեց հետաքրքրական ու յուրօրինակ ձեռագիր, որը հայ գեղանկարչության մեջ դեռ կասի իր խոսքը:«Թատերական արվեստ» անվանակարգում «Թեքեյան» մրցանակը Գրիգոր Խաչատրյանինն էր: Նրա բեմադրած «Անկոչ Աննան» ներկայացումըՙ հիմնված Դոստոեւսկու անավարտ վեպի վրա, դրական տպավորություն է թողել հանձնախմբի վրա: Ռեժիսոր Արմեն Էլբակյանը բեմական աշխարհում Գրիգ կեղծանվամբ հայտնի Գրիգոր Խաչատրյանին խոստումնալից բեմադրիչ համարեց, իսկ Դոստոեւսկուն բեմադրելըՙ դժվար ու բարդ գործ, որը նա պատվով է կատարել: Շնորհավորանքի եւ շնորհակալության ընդհանրացնող խոսք ասաց Դրամատիկական թատրոնի գեղղեկ, ռեժիսոր Արմեն Խանդիկյանը :Թեքեյանցիները «Թեքեյանով» եւս մեկ անգամ արժեւորեցին մեր մշակութային կյանքում աչքի ընկած ու չընկած անձանց եւ նրանց գործերը: Հաճախ, այո, հենց նման մրցանակաբաշխություններով են հայտնիներն ավելի հայտնի դառնում, իսկ անհայտներըՙ բացահայտվում:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ ԵՆ ՆՈՐ ՄԱՐԴԻԿ

Հաջորդ գրառումը

«ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ. ԿՅԱՆՔԻՍ ՀՈՒՇԵՐԸ»

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

«ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ. ԿՅԱՆՔԻՍ ՀՈՒՇԵՐԸ»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական