Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՂԱ՜Յ, ՄԵՂԱ՜Յ ԱՐԱՐԱՏԻՆ

19/05/2017
- 19 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Ըստ նախօրօք առնուած որոշումին, Ազգային Ժողովի նորընտիր պատգամաւորներուն հայերէն լեզուի տիրապետման մասին քննութիւններ պիտի կատարուի՞ն, վստահ չեմ: Ցարդ կը լսենք, որ կարգ մը ընտրեալներ հրաժարական ներկայացուցած են եւ չեն փափաքիր պատգամաւոր դառնալ. արդեօք անոնք իրենց հայերէնի իմացութիւնը բաւարար չե՞ն նկատեր, անո՞ր համար, թէ՞ այլ պատճառներ կան ինծի անծանօթ:

Եթէ լեզուի պատճառով է, «պռաւօ» ըսեմ իրենց անկեղծութեան եւ ուղղամտութեան համար: Սակայն, երբ իմացայ, որ Լեզուի պետական տեսչութիւնը փակելու որոշում կ՛առնուի, մտածեցի որ այլեւս մտահոգուելու կարիք չունին այդ ընտրեալները եւ, ինչպէս շատերու բերաններուն մէջ ջարդի ենթարկուող հայերէնը ի պատուի է, այդպէս ալ իրենք, իրենց գիտցածով կրնան բաւարարուիլ եւ գրաւել իրենց բաժին աթոռները:

Խայտառակ վիճակի մէջ է Հայոց լեզուն, Հայաստանի գիրկին մէջ: Ամէն օր գրեթէ շփումի մէջ եմ հայախօսութեան հարցին հետ եւ երթալով կը զգամ, որ այս գահավէժ ընթացքը կասեցնելու մասին մտածող չկայ: Բոլոր տեղեկատուական միջոցները, ընթեռնելի եւ ունկնդրելի, ռուսական տեղեկատուութեան ոլորտէն կը քաղեն իրենց նոր բառապաշարը եւ եղածին պէս կը հրամցնեն ժողովուրդին, որ իւղի պէս կը կլլէ, առանց որեւէ անդրադարձի, կամ հակազդեցութեան, բացի ինծի նման խենթերէ, որոնք կը ցաւին, կը զայրանան, կ՛արտայայտուին, սակայն անօգուտ:

Թէեւ Վահան Թէքէեան կը կասկածէր, որ յիսուն տարի ետք իր գրած լեզուով խօսող պիտի չմնայ. սակայն սխալեցաւ մեծ բանաստեղծը, յիսուն չէ, այլՙ հարիւր, թերեւս քիչ մը աւելի, բայց վստահ որ իր բիւրեղեա՛յ Հայերէնը խօսող պիտի չմնայ, գուցէ անոր աղաւաղուած պատճէնը միայն, բայց ի՛ր հայերէնըՙ երբե՛ք, նոյնիսկ Հայաստանի մէջ:

Ի՞նչ ընել ուրեմն:

Ամէն ինչի համար ցոյցեր կը կազմակերպուին Երեւանի մէջ, օր մըն ալ լեզուի նահանջին համար ցոյցեր թող ըլլան: Երկրի նախագահը իր տարեկան մրցանակներու շարքին, մրցանակ մըն ալ թող յատկացնէ այն հեռուստակայանին, կամ թերթին, կամ ձայնասփիւռին, կամ գրական որեւէ երկի, ուր միայն մաքրամաքուր հայերէնը կը տիրապետէ:

Դպրոցներն ու բուհերը, ուր թրծուելու է հայերէնը, անտարբեր են, նոյնիսկ յանցաւոր: Հապա ի՞նչ ըսել մանկապարտէզի մը ուսուցչուհիին, որ սփիւռքահայ երախային «աղբ» բառը սրբագրեր է եւ ըսեր էՙ «աղբ չեն ասում, զիպի՛լ են ասում»… Չըսե՞ս այդ ուսուցչուհիին որ «զիպիլը» ինք է:

Կամ, սեփական ականջներովս լսածս դիտողութիւնը դասղեկի մը, որ աշակերտուհիի մը յանդիմանելով կ՛ըսէր «Շալվարով դպրոց գալ չի կարելի, միայն սեւ յուբկա…»:

Ալ ինչի՞ մասին կը խօսինք, լեզուն գահավէժ կ՛ընթանայ անարգել…

Տաբատն ու փէշը իրենց տեղերը զիջեր են շալվարին ու յուբկային, շապիկն ու վերնաշապիկըՙ մայքային ու սարոչկային, գուլպան ու պայուսակըՙ նասկիին ու սումքային… Կարելի է շարքը հարիւրներով շարունակել:

Մեղք չէ՞ մեր լեզուին: Պատասխանատո՛ւ մարդիկ, աթոռի համար իրար բզկտո՛ղ մարդիկ, լեզուն հողին չափ կենսական է, բան մը ըրէք, թէ չէ Օշականի Սուրբը կ՛անիծէ ձեզ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒ՞Ր Է ՀԱՅ ՀԵՂԻՆԱԿԻ ԳԻՐՔԸ ԼՂ-Ի ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆՏՐՎՈՂՆԵՐԻ ԼՐՋՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆՏՐՎՈՂՆԵՐԻ ԼՐՋՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական