Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԺՀ-Ի, ԱՄՆ-Ի ԵՎ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԱՆԴՐԿԱՍՊՅԱՆ ԵՐԹՈՒՂԻՆ ԿՇՐՋԱՆՑԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

12/05/2017
- 12 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի «Հարավային գազային միջանցքը»

Ամերիկա-չինական հարաբերությունները հետզհետե բարելավվում են: Հատկանշական է, որ դրական տեղաշարժեր նկատվում են ոչ միայն միջազգային եւ արտաքին քաղաքականության մեջ, այլեւ ֆինանսական ոլորտում: Այսպես, նախագահ Թրամփի խորհրդատու Ջարեդ Կուշների քույրըՙ Նիկոլ Կուշներ-Մեյերը , մայիսի 6-ին Պեկինում կազմակերպված բարեգործական միջոցառման ժամանակ, որը կոչվում էր «ներդրեք 500.000 դոլար ԱՄՆ-ում եւ տարագրվեք», կոչ արեց ՉԺՀ մեծահարուստներին ներդրումներ կատարել Նյու Ջերսի նահանգի անշարժ կայքի շուկայում: Եվ այստեղ հարցը լոկ այն չէ, որ Դոնալդ Թրամփը ընտանյոք հանդերձ զբաղվում է շինարարական բիզնեսով: Վաշինգտոնը ձգտում է Պեկինի հետ ռազմավարական երկխոսություն հաստատելՙ չին բուրժուաների հավատարմությունը գնելով «EB-5» ներդրումային այցագրի միջոցով, որը թույլ կտա կապիտալ ներգրավել եւ ԱՄՆ-ին մասնակից դարձնել «Մետաքսի ճանապարհի» նախագծին:

Ճիշտ է, ամերիկացի ոչ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն են հավանություն տալիս Չինաստանում Կուշների ծավալած բուռն գործունեությանը: Բավական է հիշատակել աջ պահպանողական Breitbar News հրատարակության խմբագիր Պիտեր Շվեյցերի բացահայտումը, ով Թրամփի փեսային մեղադրում է միլիարդատեր Ջորջ Սորսի եւ Գոլդման Սաքս բանկի հետ համագործակցության մեջ: Այդ բանկը հայտնի է Լոնդոնյան Սիթիի հետ իր վաղեմի կապերով: Հետաքրքրական է, որ ԱՄՆ գանձապետարանի նոր ղեկավար Սթիվեն Մնուչինը ինքը վերջերս աշխատել է Գոլդման Սաքսի տնօրենների խորհրդում: Բայց կա եւս մեկ փաստ. Breitbart News-ի հիմնադիր Սթիվեն Բենոնը Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի գլխավոր կազմակերպիչն է եւ նրա մերձավոր խորհրդականը: Այնպես ոչ քաղաքական ջրբաժանը ուրվագծված է: Ի դեպ, երկրի առաջին դեմքի վրա գերակշիռ ազդեցություն ունենալու համար պայքարելը սովորական բան է:

Թրամփի նախընտրական ճարտասանությունը վաղուց ի դերեւ է ելել: Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի լայն եւ ընդհանուր համաձայնությունը դառնում է մոտ ապագայի գործ: Այն արդեն հստակորեն նկատվում է հետխորհրդային տարածքում:

Այս կապակցությամբ «Ռեգնում» գործակալությունը անդրադառնում է մասնավորապես Ղազախստանին եւ Թուրքմենստանին, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ այս տարվա ապրիլի 18-ին ստորագրեցին համաձայնագիր միջպետական սահմանագծման մասին: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի խոսքերովՙ երկու երկրներն ունեն պատկառելի պայմանագրային բազաՙ հիսունից ավելի փաստաթուղթ: Դրանց մեջ նա հատկապես կարեւորում է Ռազմավարական գործընկերության պայմանագիրը եւ միջպետական սահմանագծման համաձայնագիրը: Այսպիսով, տարածաշրջանում Ղազախստանը եւ Թուրքմենստանը այն երկու պետություններն են, որոնք լուծել են սահմանային բոլոր հարցերը:

Աստանա-Աշխաբադ հարաբերություններում կատարված կտրուկ առաջընթացին նախորդել էր մի քանի իրադարձություն: Այսպես, ապրիլի 11-ին Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի ղեկավարները Կիեւում հանդիպել էին Անդրկասպյան տրասնպորտային երթուղու (ԱՏԵ) բեռնահոսքի ավելացման հարցը քննարկելու համար: Կողմերը պայմանավորվել էին ԱՏԵ-ի նախագծի շրջանակներում աշխատանքները շարունակել երթուղին երկարացնելու եւ մինչեւ Եվրոմիություն հասցնելու նպատակով:

Այդ մասին հաղորդում է «ԺպսՏՉՏռ ԽՈջՈւրՑՈվ» գործակալությունըՙ նշելով, որ բանակցությունների մասնակիցները մտադիր են ընդլայնել փոխադրողներին մատուցվող ծառայությունները, կիրառել «մեկ պատուհանի» սկզբունքը, առավել նպատակահարմար դարձնել եւ միասնականացնել բեռնափոխադրումների ընթացքում օգտագործվող արարողակարգերը: Ինչ վերաբերում է բեռնափոխադրումների աշխարհագրությանը, ակնհայտ է, որ որպես հիմք են ընդունվում Թուրքիայով անցնող երթուղիները, որտեղ նախատեսվում է ս.թ. հունիսին գործարկել «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգիծը: Բեռնափոխադրումները պետք է իրականացվեն նաեւ Օդեսայով:

Կիեւի հանդիպման հաջորդ օրըՙ ապրիլի 12-ին, ղազախական «Егемен Казахстан» թերթը հրատարակեց Նուրսուլթան Նազարբաեւի «Ապագայի ուղեգիծ. հոգեւոր վերածնունդ» հոդվածը, որտեղ նա բացատրում էր, թե ինչու Ղազախստանը մինչեւ 2025 թ. պետք է սլավոնական գրից անցնի լատինականին: Դա կապված է արդի տեխնոլոգիաների, միջավայրի եւ հաղորդակցությունների, ինչպես նաեւ 21-րդ դարի կրթության առանձնահատկությունների հետ:

Զգալի է դառնում նաեւ չինական գործոնը: Ներկայումս դա զգացվում է նաեւ քաղաքական ոլորտումՙ ՄԱԿ-ում:

Հատկանշական է, որ ապրիլի 13-ինՙ Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովի Ղազախստան եւ Չինաստան կատարելիք այցելություններից հինգ օր առաջ այդ երկու երկրները ձեռնպահ քվեարկեցին ՄԱԿ-ի ԱԽ-ում, երբ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան առաջարկեցին բանաձեւ ընդունել սիրիական Խան-Շեյխունում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ: Սպիտակ տունը մարտավարական հաղթանակ էր տոնում: «Շատ կարեւոր է, որ ձեռնպահ մնաց Չինաստանը, իսկ Ղազախստանի դեպքում որոշակի դեր խաղաց Ռուսաստանի հետ նրա ընդհանուր պատմությունը, իսկ Անդրկասպյան նախագծի դեպքում նա հեռացավ Ռուսաստանից եւ միացավ ԱՄՆ-ի եւ մնացյալ աշխարհի դիրքորոշմանը», հայտարարեց ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Շոն Սպայսերը :

Վաշինգտոնի հանդեպ Պեկինի եւ Աստանայի բարյացակամությունը բացատրվում է նրանով, որ վերջին մեկ տարում Պենտագոնը Չինաստանից դեպի Եվրոպա բեռնափոխադրումների սահմանափակմանը միտված վճռական միջոցներ չի ձեռնարկել: 2016 թ. ՉԺՀ-ից դեպի Եվրոպա բեռնափոխադրումների ծավալը կազմեց 104,5 հազար քսանֆունտանոց համարժեք, ինչը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Իսկ մինչեւ 2020 թ. ծավալը կկազմի 800 հազար քսանֆունտանոց համարժեք: Ինչ վերաբերում է Ղազախստան-Չինաստան բեռնափոխադրումներին, դրանք 2016 թ. կազմել են ավելի քան 8 մլն տոննա, ինչը 16 %-ով գերազանցում է 2015-ի ցուցանիշը: Նախատեսվում է 2017-ին հասնել 10 մլն տոննայի բնագծին: Այնպես որ Մոսկվան հիմա այնքան էլ չի հետաքրքրում Աստանային: Պատահական չէ, որ Ղազախստանը նոր բեռնապահեստներ է կառուցում Աքթաու բնակավայրում: Աշխաբադը իր հերթին մտածում է Անդրկասպյան գազամուղի անցկացման մասին: Reuter գործակալությունը հաղորդում է Թուրքմենստանի ծովափնյա Ուզունադա բնակավայրի մոտ 7 կմ խորության վրա հայտնաբերված գազի հանքավայրի մասին: Նախնական հաշվարկների համաձայն, այնտեղ օրական հանույթը կարող է կազմել մինչեւ 500 հազար խմ գազ եւ 150 տոննա խտանյութ: Մանավանդ որ ենթակառույցը նպաստում է դրան. Թուրքմենստանի իշխանությունները Կասպից ծովում 2009 թվականից կառուցում են հեղուկ գազի խոշոր պահեստարաններ, իսկ 2007 թ. 1,5 մլրդ դոլար հատկացրին Թուրքմենբաշի քաղաքի մոտ միջազգային նավահանգստի շինարարությանը, որը ենթադրում է մարդատար, լաստանավային եւ կոնտեյներային տերմինալների առկայություն: Ապագայում դա Թուրքմենստանին հնարավորություն կտա հրաժարվել «Транснефть»-ի ծառայություններից, որի միջոցով նավթն արտամղվում է Նովոռոսիյսկ:

Աստանան եւ Աշխաբադը հույս են դնում Բաքվի վրա, որը 1990-ականների սկզբից փորձում է տնօրինել դեպի Եվրոպա ածխաջրածինների փոխադրումների Անդրկասպյան երթուղին: Տվյալ նախագծի գլխավոր օպերատորը British Petroleum կորպորացիան է, որը նախատեսում է 2018 թ. ավարտել Անդրանատոլիական եւ Անդրադրիատիկական գազամուղների վրացական հատվածի շինարարությունը: Նախագծով հետաքրքրվում են նաեւ ամերիկացիները ի դեմս Exxon Mobil եւ Chevron ընկերությունների: Ենթադրվում է, որ Անդրկասպյան գազամուղը հնարավորություն կտա ածխաջրածինները Թուրքմենստանից Եվրոպա տեղափոխել հենց Ադրբեջանով: Այդուհանդերձ Լոնդոնում նախընտրում են չհիշատակել Աշխաբադի անունը, որպեսզի բթացնեն Մոսկվայի զգոնությունը: Սակայն թուրքմենական գազի գործոնը զգացվում է. British Petroleum-ը հույս ունի, որ «Հարավային գազային միջանցքը» թույլ կտա սկզբնական փուլում դեպի Եվրոպա գազի մատակարարումը հասցնել տարեկան մինչեւ 16 մլրդ խմ-ի:

Նկատի ունենալով, որ ադրբեջանական գազի ծավալները 2015-2016 թթ. 29,2 մլրդ խմ-ից իջել են 23,1 մլրդ խմ-ի, կարելի է ենթադրել, որ Լոնդոնը հազիվ թե հույսը դնի միայն Բաքվի վրա: Պատահական չէ ապրիլին նախագահ Բերդիմուհամեդովի արտահայտած այն միտքը, թե Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ միջազգագիր կստորագրվի 2017 թ. Աստանայում կայանալիք մերձկասպյան պետությունների գագաթաժողովում: Ս.թ. մարտի 6-ին համանման տեսակետ էր արահայտել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կազմակերպված մամլո ասուլիսում: Դեռ 2016 թ. հուլիսին Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովը հայտարարել էր, որ նախատեսվում է միջազգագիր ստորագրել Կասպից ծովի կարգավիճակի մասին:

Ներկա իրավիճակում տուժում է միայն Ռուսաստանը, որին ԱՄՆ-ը եւ Չինաստանը Սիրիայից դուրս են մղում ի նպաստ թուրքական տրանսպորտային միջանցքի: Մոսկվան, իհարկե, չպետք է անուշադրության մատնի այդ վտանգավոր զարգացումները, ընդգծում է «Ռեգնում» գործակալությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՄԱՆԱԼ ԶՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՍ ՅՈՒՐ

Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՊԱՀՊԱՆԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԱԼ-ԱՔՍԱ ՄԶԿԻԹԻ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ»

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՊԱՀՊԱՆԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԱԼ-ԱՔՍԱ ՄԶԿԻԹԻ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Մասիս Ասատրյանը սպшնվել է շան շուրջ ծագած վեճի պատճառով. հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։ Նա տեղեկացնում է. Արաքսում քիչ առաջ...

ԿարդալDetails

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական