Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԸՏԵՆՑ ԵՆ ՈՒԶԵԼ

05/05/2017
- 05 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մայիսի 2-ին ԿԸՀ-ն ստացավ ինքնաբացարկի դիմումներՙ անցած խորհրդրանական ընտրություններին մասնակից երեք քաղաքական ուժից: Ընդհանուր առմամբ, ինքնաբացարկ է ներկայացրել 35 ընտրված պատգամավոր, բայց դա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ ինքնաբացարկի դիմում է ներկայացվել երեք քաղաքական ուժերիցՙ ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից եւ Ծառուկյան դաշինքից: Բանն այն է, որ օրինակ Ծառուկյան դաշինքում ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորներից մի քանիսը տեղյակ չեն, որ իրենք ինքնաբացարկ են ներկայացրել, բայց այդ մասին ավելի ուշ:

Պատգամավորի մանդատից հրաժարվածների կոնկրետ ՀՅԴ-ի ցուցակում անակնկալներ չկան: Պատգամավոր չեն ցանկանում դառնալ դաշնակցականներից Դավիթ Լոքյանը, Լեւոն Մկրտչյանը եւ Արծվիկ Մինասյանը, իսկ չեն ցանկանում, քանի որ ցանկանում են նախարար մնալ: Եթե այս փաստին գումարենք նաեւ այն, որ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը օրերս հայտարարեց, որ վարչապետ Կարապետյանի հետ Դաշնակցությունն ունի բնականոն հարաբերություններ, եւ այն, որ ըստ ՀՀԿ խոսնակ Շարմազանովիՙ ավարտվել են ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական խորհրդակցությունները եւ այս երկու ուժերը ընդհանուր տեսլական ունեն երկրի զարգացման հետ կապված, ապա կարելի է գրեթե վստահությամբ ասել, որ պարոնայք Լոքյանը, Մկրտչյանը եւ Մինասյանը նորից կլինեն վարչապետ Կարապետյանի կաբինետում:

Իսկ այս կաբինետի մեծամասնությունը իհարկե կլինի հանրապետական: Այս առումով շատ կարեւոր է իհարկե բառը, քանի որ առաջիկայում մեր կառավարության մեծամասնությունը հազիվ թե լինի այլ ուժից: Ինչեւէ: ՀՀԿ-ից իքնաբացարկի 9 դիմում է ստացվել: Սա արդեն ուշագրավ է, քանի որ եթե անգամ պատգամավորությունից հրաժարված 9 հանրապետականները դառնան նախարար, ինչը անհնարին է թվում, ենթադրենք Առուշանյան Առուշի պարագայում, ով մանդատից հրաժարված 9 հանրապետականներից մեկն է, ապա կառավարությունը ամբողջությամբ չի ձեւավորվի, կնշանակի կոնկրետ ՀՀԿ-ից էլի են լինելու ինքնաբացարկներ: Մի բան հաստատ է, որ նորից նախարար կլինեն մանդատից հրաժարված Արմեն Ամիրյանը եւ Վիգեն Սարգսյանը (հայտնի չէ, թե ի՞նչ նախարար), Տարոն Մարգարյանը եւս հրաժարվել է մանդատից, բայց կլինի՞ նա արդյոք նորից Երեւանի քաղաքապետ, կորոշեն երեւանցիները, երեւի կորոշեն երեւանցիները:

Հետաքրքրական է, որ մանդատից հրաժարվողների առաջին ալիքում չկա, օրինակ, Արփինե Հովհաննիսյանի անունը, ինչը նշանակում է, որ արդարադատության նախարարի հարցում ՀՀԿ-ում դեռ մտածում են, ավելի ճիշտՙ մտածում է: Կա վարկած, որ տիկին Հովհաննիսյանը իր սրընթաց կարիերան կշարունակի ԱԺ-ում, որպես փոխնախագահ, բայց կա նաեւ վարկած, որ Արփինե Հովհաննիսյանը նորից կնշանակվի արդարադատության նախարարի պաշտոնում, մանավանդ որ, ըստ նույն վարկածի հեղինակներիՙ վարչապետ Կարապետյանը ուզում է Հովհաննիսյանին տեսնել իր կաբինետում: Մի խոսքով, ՀՀԿ-ի ինքնաբացարկների առաջին ալիքը ցույց տվեց, որ Արմեն Ամիրյանն ու Վիգեն Սարգսյանը հաստատ նշանակվելու են նախարար, իսկ մյուսների հարցում դեռ քննարկելու բաներ կան, ներքին քննարկելու բաներ:

Ամենաուշագրավը Ծառուկյան դաշինքի ինքնաբացարկներն են: Նախ այն, որ այս քաղաքական ուժից լինելու են ինքնաբացարկներՙ արդեն իսկ ուշագրավ է, քանի որ Ծառուկյանականները իշխանության մաս չեն, գոնե դե յուրե, եւ եթե հրաժարվում են պատգամավորությունից, ապա ոչինչ փոխարենը չեն ստանում: Ոչինչՙ այսինքն պորտֆել, կամ գոնե վարչության նախագահի պաշտոն, կառավարությանը կից մի բան: Մյուս կողմից շատ հետաքրքրական է, որ Ծառուկյանականներից ինքնաբացարկ է ներկայացրել, օրինակ, դաշինքին միացած Արարատ Զուրաբյանը: Վիճե՞լ է պարոն Ծառուկյանի հետ, պարզ չէ, այլեւս ինչպես ՀՀԿ-ում են ասումՙ ընդհանուր տեսլական չունի՞ պարոն Ծառուկյանի հետ, կրկին պարզ չէ, պարոն Ծառուկյա՞նն է հասկացել, որ Զուրաբյանը չի կարող լավ պատգամավոր լինել, ասենք միշտ բացակայելու է նիստերից, քանի որ այլ բիզնես զբաղվածություններ ունի, նորից անհայտ է, թե՞ Սերժ Սարգսյանը արգելել է պրն Ծառուկյանին ընդհանրապես դաշինք ունենալ, այդ թվում ավանդական կուսակցությունների հետ… Փաստն այն է, որ Զուրաբյանը հուսախաբ է արել բոլոր այն քաղաքացիներին, որոնք գնացել են ընտրության եւ ընտրել են Ծառուկյան դաշինքին միայն նրա համար, որ այդ դաշինքին է միացել իրենց սիրելի Արարատ Զուրաբյանը, եթե իհարկե նման քաղաքացիներ կան:

Ծառուկյանականների պարագայում, սակայն, ամենաուշագրավն, ինչպես արդեն ասացի, ընտրված պատգամավորների կարծիքը հաշվի չառնելն է: Այսպես, կան մարդիկ, որոնք ընտրվել են պատգամավոր, հնարավոր է, որ անգամ հատուկ այդ առիթով ողջ բարեկամությանը հավաքել ու մի լավ քեֆ են արել, մեկ էլ այդ բարեկամությունից մեկը, որը համացանցից օգտվել գիտի, մայիսի երկուսին զանգահարել է ուրախությունը շարունակող պատգամավորին ու ասել, թե բա գիտե՞ս, ԿԸՀ-ն ասում է, որ դու հրաժարվել ես պատգամավոր աշխատելուց: Բնականաբար մարդը զարմացել է, գուցե զանգահարել է դաշինքի շտաբ, կամ, եթե կարող է եւ ունի այդ հնարավորոթյունները, անձամբ պարոն Ծառուկյանին, ու նրան ասել են երկու բառՙ հա բա: Ինքն էլ, երբ իրեն մոտեցել են լրագրողները եւ հարցրել, թե պարոն ջան, ինչո՞ւ եք հրաժարվել մանդատից, պատասխանել է արդեն երեք բառովՙ «Ըտենց եմ ուզել»: Ու ստեղծվել է մի իրավիճակ, երբ պատգամավոր են դառնում ոչ թե նրանք, որոնց մենք ենք ընտրում, այլ նրանց «ըտենց» ուզելով: Զարմանալի՞ է, եթե այո, ապա բարի գալուստ Հայաստան, երեւում է վաղուց չեք եղել մայր հայրենիքում, կամ հյուր եք մեր երկրում:

Ամենացավալին, սակայն, ռեյտինգայինով ընտրվածների որոշումն էՙ հրաժարվել մանդատից, եթե իհարկե այդ որոշումները նրանք են կայացրել: Օրինակ մանդատից հրաժարվողների թվում է ամենահանրապետականներից Գալուստ Սահակյանի որդինՙ հանրապետական Արման Սահակյանը, ով, ինչպես գիտենք Աջափնյակ-Դավթաշեն-Արաբկիրում մի այլ կարգի նոկաուտի ենթարկեց կրկին հանրապետական, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանին: Այսինքն այս շրջանների մարդիկ, գնացել ու ընտրել են պարոն Սահակյանին, անձամբ նրան եւ նրա շնորհիվՙ ՀՀԿ-ին: Հիմա պարզվում է, որ պարոն Սահակյանն ինքը չէր ցանկանում պատգամավոր դառնալ… Ու այսպես շատերը, ոչ միայն հանրապետականներից:

Այնպես որ հաջորդ անգամ մանավանդ ռեյտինգայինով առաջադրվածներին անպայման հարցրեքՙ դուք հաստատ աշխատելո՞ւ եք պատգամավոր: Եթե պատասխանիՙ այո, ապա ճշտեքՙ հաստա՞տ, եթե կրկին դրական պատասխան տա, կարող եք հումոր անել ու ասել, օրինակՙ իյա, իրո՞ք, բայց կարող եք հումոր չանել էլ, ամենակարեւորն այն է, որ ընտրեք այնպես, ինչպես ուզում եք, որպեսզի նրանց «ըտենց ուզելը» քաղաքական կատեգորիա չդառնա: Ավելի ճիշտՙ այդպիսին չմնա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԲԸՄ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՄԵՐԳԸ ՄԻՔԱՅԵԼ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ՋԱԶՈՒՄ ՄԻԱՅՆ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՉԵՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՋԱԶՈՒՄ ՄԻԱՅՆ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՉԵՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

Քաջարանում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որն այս անգամ ևս անցավ դասական ձևաչափով՝ բանախոսություններով, երաժշտական դադարով, սուրճի ընդմիջումով...

ԿարդալDetails

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական