Հինգշաբթի, Հոկտեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽ

28/04/2017
- ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հերթական անգամ զանգահարեց ՀՀ Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը եւ առաջարկեց կրկին այցելել Արցախ, հանդիպել մարտիկներին եւ դասախոսություն կարդալ որեւէ թեմայով: Անկեղծ ասած, վաթսունի շեմն անցածիս համար այնքան էլ հեշտ ու հաճելի չէ տրորվել եւ գալարվել Սարավան-Բերձոր եւ այլ մեծ ու փոքր ոլորաններով այնքան հարուստ Երեւան-Ստեփանակերտ-Երեւան 700 կիլոմետրանոց ճանապարհին: Սակայն այն միտքը, թե անհրաժեշտ գործ ես կատարում եւ որ գոնե այս դեպքում մտավոր արժեքներն իսկապես գնահատվում են, տանելի են դարձնում թե ոլորանները, թե այլ մանր ու մեծ դժվարություններ: Սիրով ու պատրաստակամությամբ համաձայնեցի:

Այս անգամ կազմակերպիչները հաճելի անակնկալ էին պատրաստել: Նախՙ Երեւանից մեկնեցինք Սեւան-Մարտունի-Վարդենիս-Ստեփանակերտ անհամեմատ բարվոք ճանապարհով, որտեղ ոլորաններն էլ քիչ են: Հետո էլ հենց ճանապարհին մեզ մատուցվեց հոգեւոր եւ նյութեղեն այնպիսի սնունդ, որ այս այցելությունն էապես տարբերվեց մյուսներից: Խոսքը նախ եւ առաջ հայտնի Դադիվանք այցելությանն էր վերաբերում:

Կան վայրեր, որոնք գրավիչ եւ հետաքրքրական լինելուց բացի, առանձնահատուկ ազդեցություն ունեն, ե՛ւ գրավում են, ե՛ւ վախեցնում, ո՛չ լինում է գնալ, ո՛չ էլ այնտեղ երկար մնալ: Դադիվանքը հենց այդպիսին է: Այն Արցախի հնագույն վանական համալիրներից մեկն է, որը գտնվում է Մռավ սարի անտառապատ լանջերին, Թարթառ գետի ձախ ափին` ԱՀ (նախկին ԼՂՀ) Մարտակերտի եւ Քարվաճառ շրջանների սահմանագլխինՙ լեռան անտառապատ լանջին: Ըստ ավանդությանՙ հիմնադրվել է I դ.ՙ ս. Թադեոս առաքյալի աշակերտ, քրիստոնեական քարոզչության համար նահատակված ս. Դադիի գերեզմանի տեղում: «Դադին մեկն էր այն 70 մարդկանցից, ովքեր սուրբ Թադեւոսի հրամանով գնացել էին Մեծ Հայքի հյուսիսային շրջաններ: Աբգարի ձեռքով սպանվելուց հետո նրան թաղեցին Փոքր Սյունիքում, որտեղ էլ հետագայում վանք կառուցեցին ու անունը նրա պատվին Դադի դրեցին»: Այսպես է գրում միջնադարյան պատմիչ Միքայել Ասորին: Դադին մահացել է 1-ին դարի երկրորդ կեսին, ճիշտ այն ժամանակ, երբ քրիստոնեությունը նոր էր սկսում տարածվել: Վանական համալիրի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, իսկ 5-րդ դարում՛ դարձել եպիսկոպոսի նստավայր: Հետագայում այն վերածվել է խոշոր վանական համալիրի, որի հյուսիսային կողմում եկեղեցիներն են, գավիթը, ժամատունը, իսկ հարավումՙ աշխարհիկ շենքերը:

Ավանդույթի համաձայնՙ քարե «ժանյակների» նախշերը վերցրել են Խաչենի իշխանուհի Արզու Խաթունի գործվածքներից: Ստացվել է քարից նուրբ գործվածք, որն ի տարբերություն սովորական խաչքարերի, չի կտրվում: Իշխանուհին Դադիվանքին միայն ժանյակներ ու խաչքարեր չի տվել: Ահա թե ինչ է գրված ճարտարապետական համալիրի կենտրոնիՙ Արզու Խաթուն տաճարի պատին (1214թ.), «Ամենակարող հայր Աստծո ու նրա Միածին որդուՙ Հիսուս Քրիստոսի օգնությամբ ու Սուրբ հոգու ընծայի շնորհիվ, եսՙ Քրիստոսի խոնարհ ծառա Արզու Խաթունս, մեծն իշխանաց իշխան Քուրդի դուստրն ու Հաթերքի տիրակալի ու ամբողջ Վերին Խաչենի տոհմի հիմնադիր Վախթանգի կինը, մեծ գորովանքով կառուցեցի սուրբ տաճարն այսՙ ամուսնուս ու որդիներիս գերեզմանին»:

Համալիրի գլխավորՙ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 1234 կամ 1244 թ.: Նրա ներսում պահպանվել են XIII դ. որմնանկարներ: Կաթողիկեի արեւմտյան կողմում սյունասրահն էՙ կից զանգակատնով, որի ստորին հարկում կանգնեցված են 1283 թ. նրբագեղ խաչքարեր: Կաթողիկեի հյուսիսարեւմտյան կողմում Ս. Դադի եկեղեցին է (X-XI դդ.)ՙ կից քառամույթ գմբեթավոր ժամատնով (1224 թ.), իսկ հարավային կողմումՙ աղյուսակերտ թմբուկով գմբեթավոր եկեղեցին (XIII դ.):

Դադիվանքը հայ եկեղեցական ճարտարապետության Արցախի դպրոցի ամենախոշոր եւ լավագույն համալիրներից է: Կաթողիկեին կից է թաղակապ գավիթով, ուղղանկյուն բեմով երկրորդ եկեղեցին: Համալիրի հյուսիսային մասում են մեծությամբ աչքի ընկնող միանավ եկեղեցին եւ նրան արեւմուտքից կից գավիթը (XIIIդ.): Հարավում առանձին կանգնած է փոքր գմբեթավոր եկեղեցին: Համալիրի հարավային մասում վանքի օժանդակ կառույցների խումբն է` չորս սյուներով ժամատուն (1224թ.), նրան կից խոհանոցով սեղանատուն, հյուրատուն, գրատուն եւ սենյակներ: Հարավ-արեւմտյան մասում Հասան-Ջալալի ապարանքն է, առաջին հարկում` հնձանն ու մառանը: Համալիրի կազմում կան նաեւ մատուռներ եւ խաչքարեր: Կառույցների որմերը հարուստ են արժեքավոր արձանագրություններով:

Դադիվանքում պահպանվել են նաեւ երկու բարձրարվեստ խաչքարեր, ինչպես նաեւ արձանագրություններ, որոնք պատմում են XII – XIII դարերի դեպքերի մասին:

Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում` 2007 թվականի հուլիսի 21-ին վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են Սբ. Դադի առաքյալի մասունքները: Վերջինս հանդիսանում էր Տեր Հիսուս Քրիստոսի 70 աշակերտներից մեկը եւ քրիստոնեություն էր քարոզում Արցախում:

Վանքում 13-րդ դարն առաջին դարից մի քանի քայլով է բաժանված: Հատակարանի ծածկը, որի տակ Դադիի գերեզմանն է, քանդվել է, պատերն էլ ավելի շատ ցանկապատի են նման: Մեջտեղումՙ նոր ու նախանձելիորեն ուղիղ շարված քարերի վրա, վեր է խոյանում տապանաքարը. պարզ, կոպիտ տաշված քարի սալՙ փորագրված խաչերով. դա նույնպես խաչքար է: Քարից ժանյակներ հյուսելու համար 13 դար պահանջվեց… Գրիգոր եպիսկոպոսի գավիթ-մատուռը ինչպես խոնավ էր կառուցման պահին 13-րդ դարում, այդպես էլ մնացել է:

XII դարում միառժամանակ Մխիթար Գոշն էլ է այստեղ բնակվել եւ աշխատել իր «Դատաստանագրքի» վրա, որը հսկայական դեր պիտի խաղար միջնադարյան հայ քաղաքակրթական կյանքում: Ընդհանրապես, 13-րդ դարը եղավ վանքի համար ծաղկուն ժամանակաշրջանը. Դադիվանքն ուներ այգիներ, արոտավայրեր, գյուղեր, գործում էին հյուրատներ, արհեստանոցներ ու գրապահոցներ: Ասում են, քանիցս հայտնաբերել են պատերի մեջ դրված կժերում եպիսկոպոսների թաքցրած ոսկիները: Այստեղ, ըստ երեւույթին, մարդիկ միայն հավատքի համար չէ, որ զոհվել են…

Փոքր բլրով դատարկ վանական խցերի կողքով իջա ներքեւ եւ հայտնվեցի մի մութ փոսի մեջ: Րոպեներ անց աչքերս ընտելացան մթին, տեսա, որ առջեւում պատ է, վրանՙ փոքր քարեր: Դրանցից յուրաքանչյուրն արտահայտում է ինչ-որ մեկի մտքում պահված ցանկություն: Պատի խորհուրդը հետեւյալն էՙ ցանկություն ես պահում ու քարն ամուր սեղմում պատին, եթե կպավՙ կկատարվի: Ի զարմանս ինձ, քարերը կպչում էին…

Վանքի կողքի կառույցը կուտակված հողաշերտից մաքրող տարեց բանվորը պատմեց, որ ժամանակին այստեղ պանիր ու կարագ են պատրաստել: Վերեւի բարձունքներում արածող կովերին տեղում կթում էին ու խողովակով լեռնային արոտավայրերից կաթը հասցնում այնտեղ: Ժողովուրդը Դադիվանքը արտաբերել է իբրեւ Դատիվանք: Այս կերպ վանքի անունն այլ նշանակություն է ստանում, բայց նշենք, որ Դատիվանքն աստծո դատի հետ կապ չունի:

Մեզ սիրով ու վարակիչ ժպիտով դիմավորեց վանքի բարձրահասակ ու թիկնեղ վանահայրը: Հոգեւորականի համար ոչ սովորական ազատ ու անկաշկանդ կեցվածքով ողջունեց եւ պատրաստակամությամբ եւ թաքուն հպարտությամբ ներկայացրեց կատարված աշխատանքներն ու մոտակա անելիքները: Ազդեցիկ էր այդ ամենը եւ ոչ պակաս` վանքից վերեւ, ժայռի ծայրին թառած փոքրիկ մատուռը, որի նորոգման համար մարդիկ շալակով ավազ ու ցեմենտ են բարձրացրել օրեր շարունակ:

Ուղեւորությունն ավելի տպավորիչ եղավ նաեւ պրոֆեսոր Ամատունի Վիրաբյանի ղեկավարությամբ եւ ջանքերով գետի եզերքին, Կուսանաց անապատում պատրաստված շատ համեղ խորովածի շնորհիվ:

Հաջորդ առավոտյան զույգերով մեկնեցինք զորամասեր: Ցորում եղել էի երեք տարի առաջ: Շատ բան էր փոխվել, ավելի բարեկարգ էր դարձել զորամասը, իսկ ամենագրավիչն այն էր, որ առավոտյան շարահանդեսի համար զինվորները հրապարակ մտան «քոչարու» բարձր երաժշտության ուղեկցությամբ պարելով, որը, կարծում եմ, ուսանելի շատ բան ունի իր մեջ` օրը սկսել պարելով եւ ուրախ…

Լսարանը բավականին մեծ էր ու մարդաշատ: «Հայ ֆիդայական պայքարը եւ Հայկական հարցը» թեմայով զեկուցումս հաջող անցավ: Հաջորդը Ա. Ղամբարյանի Ռուբեն Սեւակ բանաստեղծ-նահատակին նվիրված մանրակրկիտ ու սրտացավորեն պատրաստված զեկուցումն էր, որն ուղեկցվում էր ցուցադրումներով: Ամենահետաքրքրականն ու հաճելին մեր երեխա-տղամարդ-զինվորների հայացքներն էին. նրանցում հետաքրքրություն կար, հավատ եւ հերոսներին նմանվելու վճռականություն: Հենց այստեղ, այդ նվիրական լսարանի առաջ, միանգամից տեղի է տալիս ամեն մի հոգնություն, այդ օրերն ավելի են իմաստավորվում, հասկանում ես, որ գիտելիքն էլ արժեք ունի եւ գնահատվում է:

Երեւան-Ստեփանակերտ-Երեւան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԱ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՏԱՐԵԴԱՐՁԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՍԻՐԵԼԻ ԱՆՐԻ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Իր 24-րդ թատերաշրջանը կբացի Մոսկվայի Հայկական թատրոնը

09/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՏԱՐԵԴԱՐՁԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՍԻՐԵԼԻ ԱՆՐԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փաշինյանն ու Մարթա Կոսը քննարկել են TRIPP նախագիծը

09/10/2025

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ: Այս մասին...

ԿարդալDetails

Մեր 120 հազար հայրենակիցներ ունեն հայրենիք վերադարձի իրավունք. սա միջազգային իրավունք է. Թաթոյանի հիշեցումը

09/10/2025

Մեր տեսլականում Հայաստանը դառնալու է փոքր տնտեսություն ունեցող, բայց խոշոր միտք գեներացնող երկիր. Դավիթ Անանյան

09/10/2025

Բոլորը միտված են ընտրություններում հաղթելուն՝ մենք՝ հիմնախնդիրների լուծմանը. Արման Թաթոյանն ազդարարեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության մեկնարկի մասին

09/10/2025

Նիկոլիստներ, բանավեճից խոսելուց առաջ Նիկոլին հիշեցրեք իր իսկ խոսքերը. Էդուարդ Շարմազանով

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական