Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԱՐԱ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ

Հ. Ծ.

Օպերային բաս երգիչ Արա Բերբերյանի լուսանկարը վերջերս տեղադրվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի պատվավոր երգիչներին նվիրված ցուցատախտակի վրա: Նրա բեղերով լուսանկարը մեջտեղում է զետեղված:

Արա Բերբերյանը ծնվել էր Դետրոյթում 1930-ին եւ 1980-1990 թվերին մոտ 18 տարի համագործակցել էր Մետրոպոլիտեն օպերայի հետ` կատարելով գլխավոր դերեր 334 ներկայացումներում: Վախճանվել էր 2005-ին: