Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԵՐԿՈՒ ՆՈՐ ԳԻՐՔ

ՌԱԿ Կենտրոնական վարչությունը օրերս հրատարակեց միանգամից երկու գիրքՙ

ա) Պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի ՙ նախորդ տարի կրկին ՌԱԿ հովանավորությամբ լույս ընծայվածՙ «Քրդերի մասնակցությունը հայերի ցեղասպանությանը. Քրդական գործոնը Արեւմտյան Հայաստանի հարցի լուծման հայկական հայեցակարգում» խիստ այժմեական գրքույկի թուրքերեն տարբերակըՙ թուրքագետ Պետրոս Չավիկյանի թարգմանությամբ:

բ) «Արմենական կուսակցություն- 130» , որտեղ ամփոփված են 2015 թ.ին ՀՀ Ազգային ակադեմիայում Արմենական կուսակցության 130-ամյակի առթիվ ՌԱԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովի նյութերըՙ Սուրեն Սարգսյանի խմբագրությամբ: Նյութերի ժողովածուում տեղ են գտել Երվանդ Ազատյանի, Լեւոն Շիրինյանի, Սուրեն Սարգսյանի, Աշոտ Ներսիսյանի, Ռուբեն Սահակյանի, Համլետ Գեւորգյանի, Քնարիկ Ավագյանի եւ Արմեն Կարապետյանի զեկուցումները:

Զույգ հատորները լույս են տեսել «Տիգրան Մեծ» տպագրատնից:

Գրքերից անվճար օրինակներ կարելի է ձեռք բերել ՌԱԿ Կենտրոնական գրասենյակից, Երեւան, Հանրապետության 47 հասցեից: