Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՎՆԱՍՈՎ ԱՇԽԱՏՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱ

14/04/2017
- 14 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Պետական ձեռնարկությունները ավելի քան 209 մլրդ դրամի կրեդիտորական պարտքեր են կուտակել

Հետխորհրդային երկրներում, այդ թվում Հայաստանում, պետական ձեռնարկությունների գործունեության մասին առանձնապես շատ չի խոսվում: Դրանց թիվը փոքր է, քանի որ սկսած 90-ականներից լայնածավալ սեփականաշնորհում է տեղի ունեցել: Ինչպիսի՞ն են եղել մասնավորեցման ձեւերն ու արդյունքները, այլ հարց է: Ամեն դեպքում, հայտնի արտահայտությունը, որ պետությունը վատ տնտեսվարող է, ապացուցվել է սոցիալիստական տնտեսության տխուր վախճանով: Այն ժամանակ չկար մասնավոր սեփականություն, իսկ պետության կողմից նշանակված տնօրենը որպես կանոն առաջնորդվում էր պետական ձեռնարկությունից նրա հաշվին սեփական օգուտը ստանալ, ապա նոր միայն փորձեր կատարել Կոմունիստական կուսակցության մշակած «պլանը»:

Վերոնշյալը չի նշանակում, որ շուկայական տնտեսության մեջ պետությունը դեր չունի: Ընդհակառակը, պետությունը եւս պետք է գործի շուկայական տրամաբանությամբ եւ օրենքներով, ինչն առկա է բազմաթիվ երկրներում, որտեղ գոյություն ունեն պետական ձեռնարկություններ եւ պետական բաժնեմաս ունեցող ձեռնարկություններ: Դրանք ներկայացնում են տարբեր ոլորտներՙ սկսած պաշտպանական եւ հատուկ նշանակություն ունեցող ձեռնարկություներից մինչեւ առեւտրային գործունեություն ծավալող:

Պետական ընկերություններ Հայաստանում եւս կան: Դրանք գտնվում են տարբեր նախարարությունների եւ գերատեսչությունների ենթակայության ներքո եւ դրանց գործունեության արդյունավետության բարձրացման մասին պարբերաբար խոսում է վարչապետ Կարեն Կարապետյանը: Խոսքը 371 պետական ընկերությունների մասին է, որոնք գտնվում են 32 պետական մարմինների կառավարման տակ: Դրանց մի մասիՙ 194-ի պետական ընկերությունների վիճակը վերջերս քննարկվել էր կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որտեղ բավականին ուշագրավ տեղեկություններ են հրապարակվել, որոնց մասին նախկինում ոչ պետական մակարդակով, ոչ էլ անգամ լրատվամիջոցների կողմից չի խոսվել:

Ըստ 2015-ի ֆինանսատնտեսագիտական վերլուծության, այդ ընկերությունների միջին շահութաբերությունը կազմել է ընդամենը 1,2 տոկոս, ակտիվների մեծությունըՙ 752 միլիարդ 225 միլիոն դրամ, շահույթի ընդհանուր ծավալըՙ 8 մլրդ 947 մլն դրամ: Այսինքն, ըստ էության, այդ ընկերությունները աշխատել են, կարելի է ասել, խորհրդանշանական շահույթով: Այստեղ հարց է առաջանում. իսկապե՞ս այդքան է եղել նրանց շահույթը, թե՞ այդքան է ներկայացվել: Երկու դեպքերից որն էլ լինի իրականությունը, գործ ունենք անթույլատրելի կացության հետ:

Նույն խորհրդակցության ժամանակ նշվել է, որ եթե կազմակերպություններն առաջիկայում աշխատեն նվազագույնՙ բանկային վերաֆինանսավորման 6 տոկոս շահութաբերությամբ, ապա շահույթի ծավալը կկազմի 45 մլրդ դրամ: Կարելի է միայն ենթադրել, թե ինչ ռեսուրսներ ենք կորցնում կամ փոշիացնում պետական ընկերությունների տնօրենների վատ աշխատանքի կամ թաքցված շահույթի հետեւանքով: Այսուհետ պետական ձեռնարկությունների առջեւ 6 տոկոս շահութաբերությամբ գործելու պահանջ է դրվել: Եթե դա տեղի չունենա, ապա ձեռնարկությունը դրվելու է սեփականաշնորհման: Փաստորեն, առաջիկայում կտեսնենք, թե ինչպես են փոխվում (եթե փոխվեն իհարկե) պետական ընկերությունների աշխատանքն ու արդյունավետությունը:

Նույն վերլուծությունից պարզվել է նաեւ, որ պետական ձեռնարկությունների մի մասում վիճակն էլ ավելի վատթար էՙ 194 ընկերություններից 34-ն աշխատել է վնասով, իսկ 6-ըՙ զրոյական շահույթով: Սա նշանակում է, որ նրանց բեռը մենք բոլորս կրում ենք մեզ վրա: Ո՞րն է նման ձեռնարկություններ պահելու իմաստը, եթե դրանք պետք է վնաս բերեն պետությանն ու բնակչությանը եւ օգուտՙ նրանց տնօրեններին եւ վերջիններիս շրջապատին: Վերլուծության մեջ նշվում է, որ «այդ ընկերությունների մի մասի գործարար ակտիվության ցածր մակարդակը եւ կառավարման թերացումները հանգեցրել են կրեդիտորական պարտավորությունների առաջացմանը` 2015-ի տարեկան տվյալներով դրանք կազմել են 203 մլրդ 879 մլն դրամ»: Թե ինչպե՞ս են այդ պարտավորությունների բեռից դուրս գալու այդ ձեռնարկությունները, հայտնի չէ: Այս պարագայում այդ ձեռնարկությունների տնօրեններին աշխատանքից ազատելը բավարար չէՙ նրանք պետք է առնվազն նյութական պատասխանատվություն կրեն իրենց մեղքով առաջացած պարտքերի համար, իսկ ձեռնարկություններըՙ մասնավորեցվեն:

Մյուս կողմից, կան կազմակերպություններ, որոնց պետական կարգավիճակն ամեն դեպքում ավելի նպատակահարմար է պահպանելՙ հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, դպրոցներ, գիտահետազոտական ինստիտուտներ եւ այլն: Պարզապես դրանց համար հարկ է սահմանել հստակ կանոններ: Պետական կարգավիճակի կամ գոնե պետական բաժնեմասի պահպանումը կարող է նպատակահարմար լինել նաեւ պաշտպանության, էներգետիկ, գյուղատնտեսության ոլորտների, ինչպես նաեւ ռազմավարական նշանակություն ունեցող առանձին ձեռնարկությունների համար: Այստեղ պետական վերահսկողությունը ավելի խիստ պետք է լինի: Բոլոր դեպքերում, հիմնական խնդիրը պետք է լինի արդյունավետ գործունեությունըՙ «վնասով աշխատող ձեռնարկություն» հասկացությունը պետք է պարզապես վերանա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ՀՀԿ-Ի ԴՊՐՈՑ

Հաջորդ գրառումը

«2000 Թ.-ԻՑ ՁԵՌՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԾԱՎԱԼՈՒՄ, ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ 17 ՏԱՐԻ ՍՊԱՍՈՒՄ»

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
Հաջորդ գրառումը

«2000 Թ.-ԻՑ ՁԵՌՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԾԱՎԱԼՈՒՄ, ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ 17 ՏԱՐԻ ՍՊԱՍՈՒՄ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական