Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ՀՀԿ-Ի ԴՊՐՈՑ

14/04/2017
- 14 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեցՙ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունը մտադիր է հրավիրել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին դասավանդելու ՀՀԿ-ի Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցում: Աշոտյանը, շեշտելով, որ իրենք շատ ուրախ կլինեն, եթե Տեր-Պետրոսյանն ընդունի իրենց հրավերը, նշել է, որ դեռ չեն հրավիրել, բայց անպայման հրավիրելու են: ՀՀԿ փոխնախագահը ներկայացրել է նաեւ այն երկու պատճառները, թե ինչու են որոշել հրավիրել առաջին նախագահին: Առաջինն այն, որ արեւմտյան բազմաթիվ երկրներում նախկին նախագահաներն իրենց գիտելիքները փոխանցում են երիտասարդներին, եւ երկրորդն այն, որ հանրապետականներն ուրախ կլինեն, եթե իրենց դպրոցում դասավանդեն մարդիկ, որոնց քաղաքական հայացքները տարբերվում են ՀՀԿ-ի քաղաքական պլատֆորմից:

Այս համատեքստում չի բացառվում, որ շուտով ՀՀԿ-ի դպրոցում, բացի Տեր-Պետրոսյանից, դասավանդի նաեւ Ռոբերտ Քոչարյանը, եւ դպրոցում բացվի երեք հոսքՙ լեւոնական, քոչարյանական եւ հանրապետական:

Սերժ Սարգսյանը մեկնել է Ղրղզստան

Աշխատանքային այցով երեկ Բիշքեկ է մեկնել նախագահ Սերժ Սարգսյանը: Ղրղզստանի մայրաքաղաքում Հայաստանի նախագահը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, ինչպես նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների վերջինՙ դեկտեմբերյան հանդիպումից հետո հայտարարվեց, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցի քննարկումը տեղափոխվում է հաջորդ (այս) տարվա ապրիլ, երբ նորից կհանդիպեն ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները: Նշենք, որ գլխավոր քարտուղար պետք է նշանակվի Հայաստանի ներկայացուցիչը, եթե իհարկե Բելառուսը, Ղազախստանը,…նորից չառաջարկեն հետաձգել հարցի քննարկումը:

Դաշնակցության հետ քննարկվում է, Ծառուկյանի հետՙ ոչ

Չորեքշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ այս պահին քննարկումներ են իրականացվում ՀՅԴ գործընկերների հետՙ կապված ՀՀԿ-ՀՅԴ ապագա համագործակցության հարցերի հետ: Շարմազանովը խոստացել է, որ այդ քննարկումներն ավարտելուն պես իրենք կտեղեկացնեն դրանց արդյունքների մասին, իսկ այժմ, երբ դրանք դեռ ընթանում են, ճիշտ չի լինի խոսել քննարկումների մասին:

Շարմազանովը վստահեցրել է, որ վարչապետի հարցը իրենք չեն քննարկում, քանի որ «վարչապետ շարունակելու է մնալ Կարեն Կարապետյանը»: Իսկ հարցին, թե Ծառուկյան դաշինքի հետ ե՞ւս քննարկվում են համագործակցության հարցեր, ՀՀԿ խոսնակը պատասխանել է, որ նման հարց այս պահին ՀՀԿ-ի օրակարգում չկա:

…Վերջումՙ լուսանկարվեցին

Հինգշաբթիՙ դեռեւս գործող ԱԺ-ի հերթական քառօրյայի վերջին օրը խորհրդարանում գրանցվել էր 14 պատգամավոր: Նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, նշելով, որ քվորում չկա, առաջարկեց, համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, սպասել մինչեւը ժամը 15:00, որպեսզի պատգամավորները ներկայանան նիստին: Չներկայացան: Տիկին Նաղդալյանն էլ շնորհակալություն հայտնեց ներկա 14 պատգամավորներինՙ հինգ տարվա համատեղ աշխատանքի համար եւ առաջարկեց… միասին լուսանկարվել:

Առաջարկն ընդունվեց 14 կողմ, 0 ձեռնպահ եւ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՏԻՐԱԿԱԼԻՆ ՍԻՐԵ՞ԼՆ Է ԳԵՐԱԴԱՍԵԼԻ, ԹԵ՞ ՎԱԽԵՆԱԼԸ»

Հաջորդ գրառումը

«ՎՆԱՍՈՎ ԱՇԽԱՏՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

«ՎՆԱՍՈՎ ԱՇԽԱՏՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական