Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

310 ՓԻՒՌՔԱՀԱՅ ԴԻՏՈՐԴՙ «ՅԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ»Ի

31/03/2021
- 31 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԱԳՕ ԱՐԵԱՆ

Ընտրական օրեր են Հայաստանի մէջ: Խորհրդարանական համակարգի անցնող մեր երկիրը 2 ապրիլին պիտի կայացնէ ընտրական նոր օրինագիծով խորհրդարանական ընտրութիւններ, որոնց իրենց մասնակցութիւնը կը բերեն քաղաքական-կուսակցական 9 դաշինքներ:

Հայաստանի ընտրարշաւի մէկամսեային հետեւող քաղաքացիի համար շատ յստակ է, որ քաղաքական բոլոր ուժերն ալ դրամական «կարեւոր» ներդրում չեն կատարած իրենց արշաւը առաջ տանելու համար: Ընդհակառակը, նոյնիսկ դրամական կարեւոր ներուժ ունեցող կուսակցութիւններն փորձած են «նուազագոյն» միջոցներով մտնել քաղաքական պայքարի դաշտ: Ու անկախ մանր- մունր դէպքերէ պէտք է նաեւ գրանցել, որ ընտրարշաւի ամբողջ տեւողութեան ընթացքին Հայաստան աշխարհով մէկ «ցնցիչ» դէպքեր չարձանագրուեցան:

Եթէ մէկդի դնենք Արմաւիրի մէջ տեղի ունեցած դէպքերը, Սամուէլ Բաբայեանի ձերբակալութիւնը եւ քաղաքական հարթակի վրայ մնացած ՀԱԿ- Դաշնակցութիւն բանավէճը եւ ՀՀԿ -ՕՐՕ դաշինք «լարուած» «բանակռիւ»ը, յստակ է նաեւ, որ նախընտրական ընդհանուր իրավիճակը պէտք է գնահատել «բաւարար»:

Այլ գետնի վրայ եւ անցեալ յուլիսին տեղի ունեցած դէպքերուն ընթացքին ծնունդ առած «սփիւռքեան մտահոգութիւն»ը կը շարունակէ իր «անխափան ճանապարհ»ը: Խօսքը քանատահայ (արմատներով ՙ լիբանանահայ) դերասանուհի Արսինէ Խանճեանի ու անոր «գաղափարակիցներու»ն մասին է, որոնք աւելի վաղ հաղորդագրութեամբ մը հանդէս եկած էին յայտնելով իրենց պատրաստակամութիւնըՙ որպէս դիտորդ մասնակցելու կիրակի օր տեղի ունենալիք ընտրութիւններուն:

Ու ինչ խօսք, որ Հայաստանի լաւը ուզող սփիւռքի տարբեր հատուածներըՙ ընդառաջելով Սերժ Թանքեանի, Արսինէ Խանճեանի, Ատոմ Էկոյեանի եւ տարբեր ոլորտներու մէջ յաջողութիւններու հասած «յայտնի հայերու» կոչին, կը ժամանէին Հայաստան եւ այսօր պատրաստ են, որպէս դիտորդ իրենց «պարտականութիւն»ը կատարելու:

Այլ խօսք, թէ այս անունները սփիւռքի հայութեան քանի տոկոսը կը ներկայացնեն, բայց եւ այնպէս յստակ է, որ տարբեր երկիրներէ նման առաքելութեամբ Երեւան ժամանելու երեւոյթը առաջինն է արդի Հայաստանի պատմութեան մէջ:

Ի՞նչ կը բերէ անոնց ներկայութիւնը, կամ անկէ ի՞նչ հնարաւոր օգուտներ կրնայ քաղել իրենց դիտարկումովՙ «ժողովրդավարութեան ծարաւ» ապրող Հայաստանը, դեռ պարզ չէ:

Դիտորդական առաքելութիւն իրականցնողներու ընդհանուր մօտեցումին մասին խօսելով ու մէկդի դնելով «դաւադրական տեսութեանց» բոլոր հաւանական հետեւութիւնները, շատ լաւ պիտի ըլլար, որ Հայաստան- սփիւռք յարաբերութիւններու լոյսին տակ այս նախափորձը ծառայէր, որպէս շինիչ եւ դրական օրինակ:

Ըսուած է, որ սփիւռքը մտահոգ է Հայաստանով: Ըսուած ու գրուած է նաեւ, որ սփիւռքը կ՛ապրի ու կը շնչէ «Հայաստանին համար»:

Ու այս մօտեցումներու ֆոնին արդարացի է հարց տալը, թէ ուր էին նոյն այս 310 դիտորդները, երբ թշնամիին կրակէ օղակին տակ առնուած էր ամբողջ Արցախը:

Ո՞ւր էին, ոչ թէ 310, այլ աւելի ճիշդը 31000 սփիւռքահայ զինուորները, երբ հնչած էր հայութեան իրական մարտակոչը:

Ասիկա գրելը չի նշանակեր նսեմացնել օրերս Երեւան ժամանած մեր հայրենակիցներուն դերը, այլ հիմնական նպատակը ամրագրել է այն, որ հայութեան համար կայ մէկ ու միակ ճակատ, որ Արցախի ճակատն է:

Մնացեալ փուլերը, ապահովաբար մեծ կռիւներու պատրաստուելու համար եղած հանգրուաններ են:

Պարզապէս այդքան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարտին ՌԴ-ում բացահայտվել է կորոնավիրուսով վարակված մեկ քառորդով ավելի քիչ մարդ, քան փետրվարին

Հաջորդ գրառումը

Չինաստանը ԱՀԿ-ին հորդորեց հետաքննել ԱՄՆ լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսքի հավանականությունը

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

Չինաստանը ԱՀԿ-ին հորդորեց հետաքննել ԱՄՆ լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսքի հավանականությունը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական