Ուրբաթ, Մայիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

31/03/2017
- 31 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Մինչեւ 20-րդ դարի սկզբները Երեւան քաղաքի փողոցների լուսավորումը կատարվում էր նավթային լապտերներով: 1870-ական թվականներին լուսավորության հարցերը տնօրինում էին քաղաքային իշխանությունները: Քաղաքի լուսավորությունը 1897 թ. սկսած տրվում էր կապալովՙ մեկ կամ երեք տարի ժամկետով: 1878 թ. Երեւան քաղաքի փողոցներում 74 լապտեր կար, 1880 թ.ՙ 85, 1881 թ.ՙ 100, 1906 թ.ՙ 722, 1913 թ.ՙ 228: Ինչպես երեւում է բերված թվերից, Երեւանում նավթային լապտերների թիվը մինչեւ 1906 թ. գնալով ավելացել է, իսկ դրանից հետոՙ կտրուկ անկում ապրել: Այս հանգամանքը պայմանավորված է 1907 թ. «Ամպեր» ընկերության էլեկտրակայանի շահագործման հետ: Երեւանի կենտրոնական մասերում գտնվող նավթային լապտերների մեծ մասը փոխարինվեց էլեկտրական էներգիայով աշխատող լապտերներով: Չնայած էլեկտրակայանի առկայությանը, նավթային լապտերները շարունակեցին գոյություն ունենալ մինչեւ 1920-ական թվականները:

Երեւանում օգտագործվում էին երկու տեսակի լապտերներՙ հասարակ եւ «Գալկինի»: 1880 թ. կապալառուն 83 վառվող լապտերի համար ստացել է 2058 ռուբլի 50 կոպեկ, 1889 թ. փողոցների, պուրակների լուսավորության ծախսերը կազմել են 4784 ռուբլի, 1913 թ.ՙ 2451 ռուբլի:

Նավթային լապտերները միացվում էին մութն ընկնելուց հետոՙ մինչեւ ժամը 23-ը: Աստաֆյան փողոցում (այժմՙ Աբովյան) 1913 թ. 1500 մետր երկարության վրա կար երկու լապտեր, իսկ քաղաքի ծայրամասերը մութն ընկնելուց հետո խորասուզվում էին խավարի մեջ: Նորքի փողոցները չէին լուսավորվում: Թաղամասի լուսավորության վիճակը ծանր էր նաեւ 20-րդ դարի սկզբներին: 1905 թ. Նորքի փողոցներում կար ութ հին նավթային լապտեր, որոնք չէին լուսավորում նույնիսկ մի քանի մետրի վրա:

1901 թ. ապրիլի 13-ին ինժեներ Ն.Պասեկը Երեւան քաղաքի ղեկավարությանը ներկայացնում է ծրագիրՙ երկաթգծի, էլեկտրական լուսավորության եւ հիդրոէլեկտրակայան կառուցելու վերաբերյալ: Նա նախատեսում էր քաղաքի գլխավոր փողոցներում եւ երկու պուրակներում իրականացնել էլեկտրական լուսավորությունՙ փայտյա սյուների վրա տեղադրել 70 լապտեր: Ցանկանում էր նաեւ էլեկտրական տրամվայ անցկացնել երկաթուղային կայարանից մինչեւ գլխավոր հրապարակն ընկած տարածությունում, Աստաֆյան փողոցի մի մասով: Տրամվայի գծի ընդհանուր երկարությունըՙ ըստ ծրագրի, կազմում էր երեք վերստ: Դրա համար Զանգու (Հրազդան) գետի վրա նա առաջարկում էր կառուցել 147 կՎտ (200 ձիաուժ) հզորությամբ հիդրոէլեկտրակայան: Մտահղացումը կյանքի կոչելու համար կպահանջվեր 18 ամիս եւ 300 հազար ռուբլի: Քաղաքային խորհուրդը մերժում է ինժեներ Ն.Պասեկի առաջարկությունըՙ այն համարելով անարդյունավետ:

1909 թ. գերմանական հայտնի մի ֆիրմա ցանկություն է հայտնել Երեւանում Զանգու գետի վրա կառուցել 515 կՎտ (700 ձիաուժ) հզորության էլեկտրակայանՙ 90000 ռուբլի գումարով: Նրա մեջ մտնում էր շենքի կառուցման, մեքենաների արժեքները (բացառությամբ ջրանցքի), քաղաքի մեջ տարածվող էլեկտրական գծի կառուցման ծախսերը, որոնք կարժենան 40-50 հազար ռուբլի: 1910 թ. Երեւանի մեծահարուստ Հաջի Իրզան դիմում է քաղաքային ինքնավարությանըՙ Զանգվի ափին, իր ունեցած ջրաղացների տեղում 110 կՎտ (150 ձիաուժ) հզորության հիդրոէլեկտրակայան կառուցելու համար եւ քաղաքի փողոցներում անցկացնելու էլեկտրահաղորդման գծեր: Այդ թվականներին Երեւան քաղաքում գտնվող երկու հիդրոէլեկտրակայաններից միայն «Ամպեր» ընկերության կայանն էր քիչ թե շատ բավարարում փողոցների լուսավորությունը: «Երեւանսկիե օբյավլենիա» թերթի 1913թ. թիվ 59-ից տեղեկանում ենք, որ «Ամպեր» ընկերության էլեկտրակայանի մեքենաները փչանալովՙ չեն կարողանում լույս մատակարարել քաղաքի շատ տեղերում: Շատ տներ եւ խանութներ դարձյալ դիմում են նավթի օգնությանը…: Նույն թերթի մեկ այլ համարում գրված է. «…Քաղաքի լուսավորությունը գտնվում է անմխիթար վիճակում, փաստորեն քաղաքում կիսախավարն է իշխում, կանոնավոր չեն ոչ էլեկտրական լամպերը եւ ոչ էլ նավթայինը»:

20-րդ դարի 10-ական թվականներին Երեւանի հիդրոէլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրական էներգիան անբավարար էր եւ անմատչելի քաղաքի աղքատ բնակչության համար:

1911 թ. նոյեմբերի 9-ի նիստում Երեւանի քաղաքային խորհուրդը ընտրել է 10 մարդուց բաղկացած հանձնաժողով, որին հանձնարարվել է ուսումնասիրել էլեկտրակայան ունենալու խնդիրը, քննարկել եւ կազմել համապատասխան ծրագիր: Հանձնաժողովը դուրս է գալիս անգործունյա: Սկսված պատերազմը իր «լուծումն» է տալիս Երեւանի փողոցների լուսավորության հարցին: Քաղաքը ընկղմվում է կիսախավարի մեջ:

Երեւանի արտաքին լուսավորության ցանցը շահագործման է հանձնվել դեռեւս 1954թվականին: Մինչեւ 1992թ. այն գործել է 928 փողոցներում, մայրուղիներում, հրապարակներում եւ այգիներում: Նրանց ընդհանուր երկարությունը կազմում էր 795կմ: Տարբեր մակնիշի 49909 հատ լուսատուներ` տեղակայված էին 31279 հենասյուններին:

Մայրաքաղաքի արտաքին լուսավորությունը խորհրդային Միության տարիներին լավագույններից մեկն էր: Խորհրդային միության փլուզումից հետո մթությունը տիրեց ամենուր: Փողոցներում մնացին քաղաքը լուսավորող հատուկենտ լամպեր: Միայն 2000թ. սկսեց աստիճանաբար բարելավվել արտաքին լուսավորությունը: Ներկայումս Երեւանում լուսավորված է 895 փողոց: Բոլոր 105 գլխավոր փողոցները լուսավորվում են մինչեւ լուսաբաց: Ամբողջությամբ լուսավորված մնում են Իսակովի եւ Մաշտոցի պողոտաները: Մայրաքաղաքային լուսավորությունը երեք ռեժիմ ունի` նորմալ,գիշերային եւ տոնական: Քաղաքը բաժանված է յոթ տեղամասերի: Մայրաքաղաքի լուսավորության վրա ծախսվում է ժամում 13 հազար ԿՎտժ էլեկտրական էներգիա:

Նկար 1. Էլեկտրական լամպ փայտե սյունների վրա, Երեւան , Արամի փողոց, 1920 թվական

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՁԱՅՆԸՙ 20-30 ԵՎՐՈ

Հաջորդ գրառումը

ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողովհրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Ամենաշատ ընթերցվածը

Վերլուծություն

Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը google միջազգային քարտեզով արդեն դարձել է ադրբեջանական

04/01/2021

«Քիչ առաջ կարդացի Հրանտ Մելիք- Շահնազարյանի գրառումը Տիգրանաշեն գյուղը թշնամուն հանձնելու մասին և որոշեցի ստուգել այն google-ի քարտեզով: Ստուգմանս արդյունքները...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դժբախտաբար չեմ կարող գալ և մասնակցել մայիսի 28-ի շքերթին, քանի որ չեմ զոհվել

21/05/2026

Բաց նամակ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին Հարգելի՛ պարոն Պապիկյան, Լրահոսում նկատել եմ, որ Դուք և Ձեր անմիջական ղեկավար ՀՀ վարչապետ...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

Իսրայելական կայքն ընդդեմ հակահայ արարքների

22/05/2026

«Դավար (Իսրայելի երկրի աշխատավորների խոսքը)» առցանց թերթում մայիսի 18-ին լույս է տեսել Յարոն Վեյսի «Երուսաղեմի օրը ես դարձյալ կանգնում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռուբինյան, դու ստախոս ես. եթե չհերքես, 10 միլիոն դոլարի փոխհատուցում եմ պահանջելու». Ռոբերտ Ամստերդամ

22/05/2026

Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը դատական հայց կներկայացնի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի դեմ, եթե նա չհերքի իր ասածը։ «Ռուբեն Ռուբինյան, դու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական