Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ Է ԵՎՐՈՊԱՆ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՅԱՐԴԱԳԱՐՈՒԹՅՈՒՆԸ

31/03/2017
- 31 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Ասլի Ադինթասբաշի վերոնշյալ վերնագրով հոդվածը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը արտատպել է «Վաշինգտոն փոստի» կայքից: Ասլին եվրոպական խորհրդի արտաքին հարաբերությունների բաժնի ավագ աշխատակից է եւ թուրքական «Ջումհուրիեթ» օրաթերթի սյունակագիր:

Թուրքիայի կառավարության եւ եվրոպական երկրների միջեւ վերջին շրջանում ծայր առած գժտությունը չպետք է անակնկալ համարվի: Նախ Գերմանիան էր, հետո Հոլանդիան, որտեղ ոստիկանությունը շներ էր բաց թողել թուրք ցուցարարների վրա եւ թուրք մի նախարարի «անցանկալի անձնավորություն» (persona non-grata) հռչակել:

Շուտով երեք երկրներում էլ ընտրություններ են անցկացվելու եւ միջադեպը կարծես կատարյալ փոթորիկ է հիշեցնում: Հոլանդիայի համար նման դիրքորոշումն ընդդեմ Թուրքիայի իսլամիստական կառավարությանը, անհրաժեշտ էրՙ կանգնեցնելու համար ծայրահեղ աջակողմյան, հակամահմեդական «խաչակիր» հորջորջված Գեերտ Ուիլդերսի առաջխաղացումը:

Երկուՙ թուրքական եւ հոլանդական կառավարություններն էլ կարող էին հարցը պակաս ագրեսիվությամբ լուծել, բայց չցանկացան: Հոլանդիան հասկացրեց, որ քարոզչության նպատակով թուրք պաշտոնյաների ժամանումը անցանկալի էր, իսկ Թուրքիան անտեսելով այդ զգուշացումը Հոլանդիա ուղարկեց կանանց հարցերով զբաղվող իր նախարարին: Տեսարանը տհաճ էր: Հոլանդիայի ոստիկանությունը նրան երկրից դուրս հրավիրեց:

Բայց ընտրությունները միակ պատճառը չեն ստեղծված ճգնաժամի, որը մեր օրերի նորագույն «նորմալ» երեւույթն է Թուրքիայի եւ Եվրոպայի համար: Նրանք այլեւս դաշնակիցներ չեն, որոնք միասնաբար աշխատում են հանուն Եվրոպայի ընդարձակմանը: Այժմ նրանք թշնամական ուժեր են Հոբսյան (*) աշխարհում, որը հանկարծակի իր տգեղ դեմքն է ցուցադրում: Թղթի վրա, Թուրքիան դեռեւս Եվրոմիության անդամակցության թեկնածու է, բայց իրականում դարձել է Մերձավորարեւելյան վարչակարգՙ բռնատիրական իշխանությամբ:

Եվրոպան, մյուս կողմից, այլեւս հետաքրքրված չէ, եւ ի վիճակի չէ, վերափոխելու իր հարեւաններին: Բրէկսիտից եւ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո մտահոգությունները Եվրոմիության ապագայի վերաբերյալ չափազանց լուրջ են: Եվրոպացիները արդեն վաղուց հրաժարվել են Թուրքիան բարեփոխելու հույսեր փայփայելուց: Իր սահմաններից դուրս ազատական գաղափարներ հաստատելու փոխարեն, Բրյուսելը բավարարվում է Անկարայի հետ գործարք կնքել մասնավորապես փախստականների հոսքի վերաբերյալ: Էրդողանը գիտակցում է, որ թրամփյան ժամանակաշրջանում Արեւմուտքի հետ հարաբերությունները հիմնված են լինելու առ եւ տուրի հիման վրա: Եվ նա այդ ուղղությամբ է աշխատում:

Նման սրընթաց մթնոլորտում կողմերը հաշվի չեն առնում այն փաստը, որ Եվրոպան եւ Թուրքիան այնքան են միահյուսված իրար, որ չեն կարող կառուցել այնպիսի պատնեշներ, որ Էրդողանի եւ Ուիլդերսի նման «պոպուլիստները» ցանկանում են: Վերցնենք տնտեսությունը: Հոլանդացիները Թուրքիայի ամենախոշոր օտար ներդրողներն են, իսկ Գերմանիան ստանում է Թուրքիայի արտահանումների առյուծի բաժինը: Մենքՙ թուրքերս, մեր հերթին մեծապես կախում ունենք եվրոպացի զբոսաշրջիկներից:

Գալով հասարակությանը, պետք է նշել, որ մոտ 3,5 միլիոն թուրքեր ապրում են Գերմանիայում, մոտ 400 հազարն էլ Նիդերլանդներում: Երկու երկրներում էլ նրանցից շատերը երկրորդ կամ երրորդ սերնդի թուրք քաղաքացիներ են, որոնք ունեն հաջողակ կարիերա: Բոլորը չէ, որ պաշտպանում են Էրդողանին: Եթե վերցնենք անվտանգությունը, ապա կտեսնենք, որ Մերձավոր Արեւելքում տիրող քաոսային եւ անկայուն իրավիճակից հեռու մնալու Եվրոպայի ջանքերի անխուսափելի դաշնակիցը Թուրքիան է:

Ինչպե՞ս ուրեմն Եվրոպան կարող է առաջքն առնել Թուրքիայի դյուրաբորբոք նախագահի քաղաքականության բեւեռացմանը, որպեսզի խժդժություններ տեղի չունենան Քյոլնում, Ռոտերդամում կամ այլուր:

Հնարավոր չէ՞, արդյոք, պատնեշներ կառուցելու եւ թուրքերին դուրս մղելու փոխարեն վերադառնալ Թուրքիայում ժողովրդավարության հիմքերը ամրացնելու գործին: Մինչեւ վերջերս, եվրոպացիները չեն արձագանքել Թուրքիայում հետզհետե աճող հետամնացությանն ու սահմանափակությանը, ինպչես նաեւ էթնիկ ազգայնամոլությանը:

Իսկ հիմա նրանք ստիպված են առնչվել մի հարեւանի հետ, որին ատում են: Շատ վատ բաներ տեղի ունեցան այստեղ, Թուրքիայում, եւ ոչ ոք մատը մատին չտվեց: Մինչ թուրքական կառավարությունը բողոքում է Գերմանիայում եւ Նիդերլանդներում իր հանդեպ ցուցաբերված խոսքի ազատության ոտնձգությունների դեմ, իրականությունն այն է, որ Թուրքիայում ոչ ոք, բացի իշխանական կուսակցությունից, իրավունք չունի ցույցեր կազմակերպելու: Քրդամետ կուսակցության առաջնորդը բանտում է: Բանտում են նաեւ կուսակցության ընտրված պատգամավորներից 13-ը: Ավելի քան 80 քաղաքապետներ եւ ավելի քան 100 լրագրողներ բանտարկված են: Երկիրը արտակարգ իրավիճակում է անցյալ ամառվա ձախողված հեղաշրջման փորձից ի վեր: Ամենատարբեր խավերի թուրք քաղաքացիներ եվրոպական երկրներին են դիմում ապաստան հայցելու խնդրագրերով:

Գոնե մեկ անգամ եվրոպացիները պետք է խորապես մտածեն եւ մտահոգվեն այն երկարաժամկետ հետեւանքների մասին, որ անտարակույս տեղի կունենան, եթե Թուրքիային թույլ տրվի շարունակելու իր ներկա ճանապարհը:

Մինչեւ այսօր Եվրոպայի ուշադրության կիզակետում են եղել փախստականները եւ դրանց իրենց սահմաններից հեռու պահելու խնդիրը:

Եվրոպացիները սիրում են բողոքել Դոնալդ Թրամփի եւ լիբերալ կարգուկանոնի փլուզման դեմ, բայց իրենք շատ քիչ բան են արել ի պաշտպանություն ժողովրդավարության հաստատմանը Թուրքիայում: Ուշ չէ շեղելու Էրդողանին իր ճանապարհից: Եվրոպան դրա համար ունի տնտեսական համապատասխան լծակներն ու քաղաքական կամքը: Դա գուցե միակ լուծումը լինի դժվարին հարեւանի հետ գործ ունենալու եւ կանխելու Թուրքիայի քաղաքական նյարդագարությունը:

*) Հոբս, Թոմաս (1588-1679), հասարակագետ, որ քարոզում էր, որ մարդիկ պարտավոր են ենթարկվել բացարձակ միապետին, խուսափելու համար անարխիայից:

Նախորդ գրառումը

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԴԵՄՔԻՆ ՆԱՅԵԼՈՎ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԴԵՄՔԻՆ ՆԱՅԵԼՈՎ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական