Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

10 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԵՎ ՀԻՄԱՙ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՓՈԽՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՐ ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿԸ

31/03/2017
- 31 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Եթե մեր դիտարկած ժամկետի սկզբումՙ 2006-2007-ին Հայաստանի տնտեսությունը գտնվում էր երկնիշ տնտեսական աճի շրջանում, որի մասին «տպավորիչ» եւ նմանատիպ այլ բնութագրումներ էին տալիս միջազգային ֆինանսական կազմակերպությունները եւ հակառակըՙ իրենց սովորության համաձայն, հեգնում էին մարդիկ, որոնք միայն դա կարող են անել, ապա 2008-2009-ից սկսած իրավիճակը փոխվեց: Հայաստանի տնտեսությունը վայրիվերումներ ունեցավՙ մեծապես բացասական ազդեցություններ կրելով համաշխարհային ֆիաննսատնտեսական ճգնաժամից:

Ճգնաժամը հարվածեց տնտեսական աճ ապահովող հիմնական երկու ճյուղերինՙ շինարարությանը եւ հանքարդյունաբերությանը: Արդյունքումՙ 2008-ի վերջերից սկսվեց տնտեսական անկումը, որի հետեւանքով տարեկան կտրվածքով տնտեսական աճի տեմպը նվազեցՙ կազմելով 6,9 տոկոս, իսկ 2009-ին արդեն տնտեսական անկում գրանցվեցՙ 14,1 տոկոս: 90-ականներից հետո, սա մեր տնտեսության համար ամենածանր հարվածն էր: Հետագայում թեեւ տնտեսական աճի տարիներ ունեցանք, բայց աճի տեմպն ավելի ցածր էրՙ 2010-2015 թվականների միջին տարեկան տնտեսական աճի ցուցանիշը 4 տոկոս էր, իսկ անցյալ տարի Հայստանի համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ավելացավ միայն 0,2 տոկոսով:

Այդուհանդերձ, եթե համեմատենք 2016-ի համախառն ներքին արդյունքի ցուցանիշները 2006-ի հետ, ապա դրամային արտահայտությամբ այն աճել է գրեթե կրկնակի անգամ, իսկ արտարժութային (դոլարային) արտահայտությամբՙ մոտ 60 տոկոսով: Հայաստանի տնտեսության ծավալըՙ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2016-ին կազմել է 5 տրլն 67 մլրդ 868 մլն դրամ: 2006-ին այն կազմել է 2 տրլն 656 մլրդ դրամ: Դոլարային արտահայտությամբ, հաշվի առնելով փոխարժեքի տարեկան միջին ցուցանիշը 2016-ին (486 դրամ 1 դոլարի դիմաց) եւ 2006-ին (486 դրամ 1 դոլարի դիմաց), կստացվի, որ 10 տարվա ընթացքում մեր տնտեսության ծավալը ավելացել է մոտ 60 տոկոսով :

Համապատասխանաբար փոխվել է նաեւ կենսամակարդակի հիմնական ցուցանիշըՙ 1 շնչին ընկնող ՀՆԱ-նՙ ավելանալով մոտ 60 տոկոսով: Հաշվի առնելով այս տարվա հունվարի 1-ին ազգային վիճակագրական ծառայության կողմից նշված Հայաստանի բնակչության 2 մլն 986 հազար մշտական բնակչության թիվը, 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն անցյալ տարի մեր երկրում կազմել է 3 հազար 491 դոլար : 2006-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն, հաշվի առնելով այդ տարվա ազգային վիճակագրական ծառայության կողմից նշված 3 մլն 116 հազար մշտական բնակչության թիվը, կազմում էր 2 հազար 48 դոլար :

Արդյունաբերության ծավալներն ավելի քան կրկնակի աճել են

Ըստ տնտեսության ճյուղերի ինչ է տեղի ունեցել անցած 10 տարում: Ներկայացնենք ցուցանիշները: Արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը այդ ժամանակահատվածում ավելի քան կրկնակի է եղելՙ 2006-ի 644 մլրդ դրամի դիմաց 2016-ինՙ 1 տրլն 429 մլրդ դրամ, գյուղատնտեսության արտադրանքինը ավելի քիչ աճ է ունեցելՙ 2006-ի 555 մլրդ դրամի փոխարեն 2016-ինՙ 907 մլրդ դրամ, շինարարության ծավալը նվազել էՙ 2006-ին 643 մլրդ դրամ 2016-ինՙ 397 մլրդ դրամ, ծառայությունների ծավալի աճը գրեթե եռակի է եղելՙ 2006-ին 475 մլրդ դրամի դիմաց 2016-ին 1 տրլն 265 մլրդ դրամ, առեւտրի շրջանառությունն էլ աճել է ավելի քան կրկնակիՙ 2006-ին 1 տրլն 85 մլրդ դրամի փոխարենՙ 2016-ինՙ 2 տրլն 233 մլրդ դրամ:

Այսինքն, այս տարիներին ամենամեծ աճ արձանագրվել է ծառայությունների ոլորտում, ապաՙ առեւտրի շրջանառությունում, հետոՙ արդյունաբերությունում եւ ամենաքիչըՙ գյուղատնտեսությունում, իսկ ահա շինարարությունում շարունակվում է 2008-ի վերջերից սկսված ծավալներին անկումը :

Միջին աշխատավարձն ու կենսաթոշակները ավելացել են անգամներով, բայց…

Ինչ վերաբերում է միջին ամսական անվանական աշխատավարձին, ապա այն անցած 10 տարվա ընթացքում ավելացել է մոտ 3 անգամ: 2016-ին միջին անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 62 հազար դրամ, 2016-ինՙ 188 հազար դրամ: Միաժամանակ, նշենք, որ վերջին ցուցանիշի մեջ ներառված է եկամտային հարկը, ինչը բացառելու դեպքում, այսպես կոչված «մաքուր» աշխատավարձը մոտ 25 տոկոսով ավելի ցածր է լինում: Այստեղ հարկ է նշել նաեւ, որ պետական համակարգի աշխատողների համար աշխատավարձի նշանակալի բարձրացում եղավ 2014-ի հուլիսին: Մինչ այդ, շուրջ 10 տարվա ընթացքում պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը չէին բարձրացել:

Այսպիսով, միջին աշխատավարձն ավելի արագ է աճել, քան տնտեսության ծավալը, բայց ընդհանուր առմամբ, միջին աշխատավարձը Հայաստանում դեռեւս բավարար չէ մարդկանց սոցիալական բազմաթիվ առաջնահերթությունների բավարարման համար:

Միջին կենսաթոշակն անցած 10 տարվա ընթացքում անհամեմատ ավելի կտրուկ բարձրացում է ունեցել: 2006-ին այն բավականին ցածր էրՙ 10 հազար 912 դրամ եւ առաջին կտրուկ բարձրացումը տեղի է ունեցել 2008-ին, երբ միջին կենսաթոշակը դարձել է 21 հազար 370 դրամ: Անցած տարիների ընթացքում միջին կենսաթոշակը պարբերաբար բարձրացվել է եւ 2016-ին հասել 40 հազար 379 դրամիՙ ի դեպ փոքր ինչ ցածր լինելով 2015-ի միջին կենսաթոշակից: Այդուհանդերձ, 10 տարվա ընթացքում միջին կենսաթոշակը բարձրացել է մոտ 4 անգամ:

Միաժամանակ, միջին կենսաթոշակի ներկայիս չափը դեռեւս շարունակում է անբավարար լինել մեր տարեց քաղաքացիներիՙ քիչ թե շատ արժանավայել կեցության ապահովման համար, ինչը Հայաստանի տնտեսական զարգացման ներկա մակարդակի ուղղակի արտացոլումն է: Այս հանգամանքը նկատի ունենալով, պետք է հասկանալ, որ հատկապես այս օրերին պոպուլիստական խոստումները թոշակները անգամներով բարձրացնելու մասին ոչ այլ ինչ են, քան սովորական խաբեություն : Կենսաթոշակային խնդրի կարգավորման առավել արդյունավետ տարբերակը կուտակային համակարգի ստեղծումն է, որը, սակայն, չի առնչվում ներկայիս եւ մոտ ապագայի կեսնաթոշակառուներին: Վերջիններիս բարձր կենսաթոշակների համար միակ անհրաժեշտ պայմանը երկրի տնտեսության զարգացման ավելի բարձր տեմպն ու ստվերային տնտեսության ծավալների նվազեցումն էՙ հեծանիվ հայտնագործելու կարիք այստեղ չկա:

Գնաճն անցած 10 տարում

Աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացման առնչությամբ տեղեկատվության առաջին հակադարձումը լինում էՙ իսկ որքա՞ն են բարձրացել այդ նույն ժամանակահատվածում սպառողական ապրանքների գները: Միանշանակ է, որ 2006-ից մինչեւ 2016-ը ապրանքների եւ ծառայությունների գներն աճել են: Դա նաեւ բնական է, քանի որ առանց չափավոր գնաճի տնտեսական զարգացում չի լինի: Անցած 10 տարիների ընթացքում եղել են եւ բարձր գնաճի տարիներՙ 2008-ինՙ 9 տոկոս, 2010-ինՙ 8,2 տոկոս, 2011-ինՙ 7,7 տոկոս, եղել է նաեւ գնանակման տարիՙ 2016-ինՙ 1,4 տոկոսով: Արդյունքում, 10 տարվա ընթացքում ընդհանուր գնաճը կազմել է 49,3 տոկոս: Ինչը նշանակում է, որ այդուհանդերձ, եկամուտների աճն շատ ավելի մեծ է եղել, քան գների աճը: Այլ բան է, թե բարեկեցությամբ ի՞նչ տեղ ենք զբաղեցնում աշխարհում: Վերադառնանք վերեւում նշված 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշին:

Հայաստանում մոտ 3500 դոլար կազմող այս ցուցանիշով աշխարհի մոտ 186 երկրների մեջ (Համաշխարհային բանկի 2015-ի տվյալներով) միջինից ցածր տեղ ենք զբաղեցնումՙ 117-րդ տեղը: Հետեւաբար, դեռ զարգանալու եւ բարեկեցություն բարձրացնելու շատ տեղ ունենք:

Նախորդ գրառումը

ԹԱՏՐՈՆ

Հաջորդ գրառումը

ՔԱՄՈՒ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐՎԵՑ ԷՄԻՐԱԹԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՔԱՄՈՒ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐՎԵՑ ԷՄԻՐԱԹԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական