Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՄՈՍԿՎԱՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

Այս մասին արտահայտվել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական խոսնակ Մարիա Զախարովան, ավելացնելով, որ անցյալ տարի ապրիլի 1-4-ը Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում տեղի ունեցած մարտերի վերաբերյալ, որոնք երկուստեք մեծաթիվ զոհեր խլեցին, պաշտոնական Մոսկվան հանդես կգա համապարփակ գնահատականով:

Դժվար չէ նախատեսել, որ այդ հայտարարությունը լինելու է շատ ավելի կտրուկ, ինչ-որ տեղ կողմերին զգաստացնող եւ անհապաղ ակտիվ ու գործնական բանակցություններ սկսելու կոչ:

Ըստ երեւույթին, Ռուսաստանը շտապում է իր հարավային սահմանամերձ տարածքում վտանգավոր հետագա բախումները բացառելու եւ, ի վերջո, ղարաբաղյան հարցի կարգավորման հասնելու համար, խիստ համահունչ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` շուրջ 15 օր առաջ հնչեցրած` ԵԱՏՄ-ի «այս հատվածում» համաձայնություն գոյացնելու բաղձանքին: