Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԿԱՐԱՆ ՈՒ ԵՐԵՎԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԳԱԼ ԱՌԱՆՑ ԲԱՔՎԻ

24/03/2017
- 24 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

«Սահմանը փակվել է ոչ ԼՂ-ի պատճառով»

Ինչպես եւ ենթադրում էին որոշ վերլուծաբաններ, նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Սերժ Սարգսյանի մոսկովյան վերջին այցելություններից հետո հերթական անգամ ասպարեզում հայտնվեց թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման թեման: Ավելի քան ակնհայտ է դառնում մի այնպիսի իրավիճակ, երբ Էրդողանը Մոսկվային առաջարկում է կազմել Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան դաշինք, իսկ Պուտինը նրան առաջարկում է նախ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Բանն այն է, որ 1920-ականների սկզբներին արդեն եղել է Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան դաշինք, եւ դա հայերի մեջ պատմական որոշակի զուգորդություններ է առաջացնում:

Ի դեպ, անցյալ տարեվերջին Բաքվումՙ թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 6-րդ նիստում, Թուրքիան բոլոր թյուրքալեզու պետություններին առաջարկել էր անցնել ազատ առեւտրի ռեժիմի, իսկ թուրք փորձագետները խոսել էին ոչ թե Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան, այլ Թուրքիա-Ռուսաստան-Ղազախստան առանցքի մասին:

Ինչպես տեսնում ենք, շատ բան է փոխվել: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայկական Regional Post-Caucasus հանդեսին տված հարցազրույցում հակահայ «ռուս-թուրքական դավադրության» վերաբերյալ որոշ հայ քաղաքագետների պնդումների կապակցությամբ նշել է երկու կարեւոր հանգամանք: Առաջին, ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ըստ Լավրովի, «չի սպառնում հարեւան երկրներին եւ նպաստում է Անդրկովկասի անվտանգությանն ու կայունությանը»: Երկրորդ, Ռուսաստանը պատրաստ է օժանդակել Երեւան-Անկարա բանակցություններին: «Երբ Երեւանն ու Անկարան նստեն բանակցությունների սեղանի շուրջը, Ռուսաստանը պատրաստ կլինի ցուցաբերելու ամենաակտիվ օժանդակություն: Իհարկե, մենք միայն կողջունեինք ԵԱՏՄ սահմանի հայ-թուրքական հատվածի բացումը մարդկանց, ապրանքների եւ սպասարկումների ազատ տեղաշարժի համար: Անկասկած, դա օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանին», ասել է Լավրովը:

ԵԱՏՄ սահմանի վերաբերյալ Լավրովի արած հայտարարությունը Բաքվում որոշ քաղաքագետների հիմք է տվել ենթադրելու, թե Մոսկվան «ծուղակ» է նախապատրաստում Ադրբեջանի համար: Նրանք նաեւ ենթադրում են, որ արդեն 16 տարի չգործող Մոսկվա-Սուխում-Թբիլիսի-Երեւան երկաթուղին կարող է վերագործարկվել, ինչը կպահանջի Ռուսաստան-Վրաստան-Հայաստան բանակցություններ, որոնց Ադրբեջանն ու Թուրքիան չեն մասնակցի: Բաքվում գտնում են, որ Թբիլիսին պարտավոր է իր քայլերը համաձայնեցնել գործընկեր եւ դաշնակից երկրներ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ:

Ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, ԵԱՏՄ անդամ երկրների, Վրաստանի, Մերձավոր Արեւելքի հյուսիսային մասի երկրների փոխգործողության մակարդակով կարող է ձեւավորվել առեւտրի միասնական եվրասիական գոտի, որտեղ մի ամբողջ շարք պետություններ փաստորեն կկառուցեն սկզբունքորեն նոր հարաբերություններ: Ադրբեջանն ուղղակի ելք չունի դեպի Թուրքիա, իսկ Թուրքիա-Ադրբեջան-ԵԱՏՄ կամուրջը կարող է հիմնվել միայն շրջանակային առեւտրատնտեսական ինչ-որ համաձայնագրի վրա: Բացի դրանից, Թուրքիան տեսանելի ապագայում Եվրոմիություն մտնելու հնարավորություն չունի: Փետրվարի վերջերին Россия-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում նախագահ Էրդողանի խորհրդական Իլնուր Չեւիքը հայտարարեց, որ ապագայում հնարավոր է ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի կնքումը Ռուսաստանի հետ: Նրա խոսքերովՙ դա «լոկ ժամանակի հարց է», եւ այդ ճանապարհին «տնտեսական կամ քաղաքական բնույթի որեւէ դժվարություն չկա»: Սակայն Թուրքիան ազատ առեւտրի գոտու հարցում ԵԱՏՄ-ի հետ կարող է շփվել միայն Հայաստանի միջոցով, որն Անդրկովկասում ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է: Այլ կերպ ասած, Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը հետզհետե առավել հրատապ բնույթ է ստանում:

Անկարա-Երեւան բանակցություններին օժանդակելու պատրաստակամության վերաբերյալ Լավրովի արած հայտարարությունը հիշեցնում է 2009 թ. հոկտեմբերին Ցյուրիխում «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» հայ-թուրքական արձանագրությունների նախապատրաստումը եւ ստորագրումը: Խոսքը դիվանագիտական հարաբերությունների վերականգնման եւ սահմանների բացման մասին էր: Ցյուրիխյան դեպքերի կապակցությամբ Բաքվի Yaggin.az կայքը գրեց. «Եղբայրական Թուրքիան առանց Բաքվի ծանուցելու Հայաստանի հետ բանակցություն է սկսել սահմանների բացման վերաբերյալ… Բաքուն քանիցս իր մտահոգությունն է արտահայտել սկսված գործընթացների առնչությամբ, բայց իր ռազմավարական դաշնակցից ի պատասխան ստացել է լոկ հավաստիացումներ, թե Հայաստանի հետ բանակցություններում Ղարաբաղի հարցը առաջնահերթ է: Միեւնույն ժամանակ Երեւանում ամեն կերպ ժխտում էին Թուրքիայի հետ վարվող բանակցությունների ղարաբաղյան ենթատեքստը: Վաշինգտոնում միայն զարմանք էին արտահայտում եւ պնդում էին, թե Թուրքիա-Հայաստան սահմանների բացումը պետք է նպաստի ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների առաջմղմանը: Ավելի ուշ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր ելույթներից մեկում կհայտարարի, որ Բաքուն ցյուրիխյան արձանագրությունների բովանդակության մասին իմացել է վստահելի աղբյուրներից եւ որոշել է իր հետագա քայլերըՙ ելնելով այդ տեղեկություններից»:

Ըստ երեւույթին, դեպքերի անցանկալի ընթացքը կանխելու նպատակով Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը Լավրովի հայտարարությունից հետո որոշեց հիշեցնել, որ «Թուրքիայի նախագահ Էրդողանը Ադրբեջան կատարած իր վերջին այցի ընթացքում կրկին հայտարարել է թուրք-հայկական սահմանի բացման հարցում Անկարայի վճռական դիրքորոշման մասին», եւ որ «սահմանը փակվել է ադրբեջանական հողերի օկուպացումից հետո եւ կարող է բացվել միայն ապաօկուպացումից հետո»:

Հաջիեւը, անշուշտ, տեղյակ է, որ Անկարան ու Երեւանը, որպես համաշխարհային քաղաքականության սուբյեկտներ, իրավասու են ինքնուրույնաբար լուծելու երկկողմ հարաբերությունների հարցերը: Բացի դրանից, հիշյալ Ցյուրիխյան արձանագրությունները բնավ կապված չեն ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրների հետ: Ինչպես վկայում է թուրքական Todays Zaman թերթը, դեռ Թուրքիայի արտգործնախարար եղած ժամանակ Ահմեդ Դավութօղլուն ասել է. «Թուրքիան Հայաստանի հետ իր սահմանները փակել է ոչ Լեռնային Ղարաբաղի պատճառով»:

Մեծ քաղաքականության մեջ սուբյեկտների շահերը կարող են հաճախ փոխվել, որպեսզի փոփոխվեն քաղաքական գործունեության համակարգն ու մատրիցան, ընդլայնվի գործողությունների տարածքը: Ընդհանրական եւ տարածաշրջանային քաղաքականություն վարող Թուրքիայի համար պարզապես ձեռնտու չէ երկար ժամանակ Ադրբեջանին «պատանդ» մնալը: Ուստի բացառված չէ, որ Թուրքիայի եւ Հայաստանի փոխհարաբերություններում շուտով ի հայտ գա Ցյուրիխ-2 երեւույթը, կարծում է ռուս պատմաբան Ստանիսլավ Տարասովը : Այստեղ Բաքվի գլխացավանքն այն է, որ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո Անկարան դժվար թե աջակցի Ադրբեջանին, եթե վերջինս ընտրի ԼՂ հակամարտության ուժային լուծման ուղին: Որոշակի տեղաշարժեր կարելի է սպասել ապրիլի 16-ից հետո, երբ Թուրքիայում կանցկացվի կառավարման համակարգի փոփոխման հանրաքվե, եւ ամենքը կսկսեն խոսել երկու երկրների (առաջին հերթին տնտեսական) կապերը վերականգնելու անհրաժեշտության մասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ Է ԷՐԴՈՂԱՆՆ ՇՏԱՊՈՒՄ ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼ

Հաջորդ գրառումը

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԵՎՐՈՊԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԵՎՐՈՊԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական