Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

LE RIDICULE NE TUE PAS

24/03/2017
- 24 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Ծիծաղելին չի սպանում: Երեւի միայն ծիծաղելին չի սպանում: Սպանում է (ամեն դեպքում կարող է սպանել), միշտ ծիծաղելը, օրինակՙ ադրբեջանցիների վրա: Հետեւաբար, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնական այցով Փարիզ է գնում, եւ նրան Շառլ դը Գոլի անվան օդանավակայանում դիմավորում է Ֆրանսիայի… գյուղատնտեսության նախարարը, պետք չէ ծիծաղել, նախագահների հասցեին առհասարակ ծիծաղելը չի խրախուսվում, քանի որ վաղը մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել նրանց փոխարեն:

Մեր նախագահն էլ այս օրերին Մոսկվա մեկնեց, պաշտոնական այցով, Պուտինն անձամբ էր հրավիրել, եւ ո՞վ դիմավորեց նրան Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում… Նախագահի պաշտոնական կայքը ոչինչ չի ասում, ասում է միայն, որ տեղի է ունեցել նախագահ Սարգսյանի դիմավորման արարողությունը: Եթե Պուտինն անձամբ դիմավորեր, կամ գոնե Մեդվեդեւը, թեկուզՙ Լավրովը, նախագահի կայքն անպայման կասեր, որ նախագահ Սարգսյանին դիմավորել է… Քանի որ այս երեքից ոչ մեկն էլ չի դիմավորել (Մեդվեդեւը հիվանդացել է այս օրերին), դրա համար էլ նախագահի կայքը չի գրում, թե ով է դիմավորել: Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքն էլ չի գրում, որ Ալիեւին Փարիզում Ֆրանսիայի գյուղնախարարն է դիմավորել, մենք սա այլՙ ոչ ադրբեջանական աղբյորներից ենք իմանում:

Ինչեւէ, նախագահի պաշտոնից հեռացող Օլանդը հաշված օրերի ընթացքում Ելիսեյան պալատում ընդունեց նախ պաշտոնական այցով Փարիզ մեկնած նախագահ Սարգսյանին, ապա կրկին պաշտոնական այցով Փարիզ մեկնած նախագահ Ալիեւին: Վերջինս Փարիզում, Օլանդի հետ հանդիպումից հետո, համատեղ ասուլիսին, վերահաստատել է այն հանգամանքը, որ այս պահին Հայաստանի հետ ղարաբաղյան թեմայով բանակցություններ տեղի չեն ունենում ու շեշտել, որ այդ բանակցությունները հարկավոր է վերականգնել: Եթե Ալիեւը Փարիզում չլիներ, այլ ասենք Բաքվի Շեհիդների պուրակում, կամ զինվորական հոսպիտալի դիմաց, ապա կհայտարարեր, որ բանակցություններ տեղի չեն ունենում, ու ժամանակն է ռազմական ճանապարհով հետ բերել «մաքուր ադրբեջանական» հողերը, ինչի միջազգային իրավունքը Ադրբեջանն ունի: Բայց քանի որ Փարիզում է եղել, ասել է, որ հարկավոր է շատ արագ վերականգնել բանակցությունները:

Զուգահեռաբար, Էյֆելյան աշտարակի հարեւանությամբ Փարիզի ադրբեջանական համայնքը ցույց էր կազմակերպել: Նրանք Ադրբեջանի եւ Ֆրանսիայի դրոշները պարզածՙ պահանջում էին Փարիզից, որ Հայաստանը ճանաչվի ագրեսոր: Շուրջ հարյուր հոգի: Շուրջ հարյուր հոգի ամեն օր Փարիզում կարող է ինչ-որ բան պահանջել, ենթադրենքՙ արգելել, որ մահմեդական ներգաղթյալ կանայք հիջաբ կրեն, կամ հակառակըՙ պահանջել, որ չարգելեն: Նորմալ է, եթե Փարիզն աներ այն, ինչ իրենից պահանջում է ամեն հարյուր հոգի, մենք Փարիզում Էյֆելյան աշտարակ չէինք տեսնի, Օլանդն էլ նորից նախագահ կընտրվեր:

Պուտինը, գաղտնիք չէ, նորից նախագահ ընտրվելու խնդիր չունի: Մոսկվայում նա, իր իսկ խոսքերովՙ «շատ արդյունավետ եւ ավանդույթի համաձայնՙ գործնական ու բարեկամական բանակցություններ վարեց Հայաստանի նախագահի հետ», շեշտելով, որ Հայաստանի նախագահին այս անգամ հյուրընկալում են Հայաստանի համար կարեւոր ժամանակահատվածում, երբ երկիրը վերաձեւվում է խորհրդարանականի…Ի դեպ, Պուտինը հաջողություն մաղթեց այս առումով, պարզապես չհստակեցրեցՙ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Հայաստանին: Ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն ու Հայաստանը տարբեր բաներ են:

Արցախի հարցով Պուտինն ասել է, որ Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ: Սերժ Սարգսյանն էլ ասել է, որ Հայաստանը ու Ռուսաստանի, ինչպես նաեւ ողջ միջազգային հանրության (բացի Ադրբեջանից) տեսակետներն այս առումով համընկնում են:

Վերջում Սարգսյանը երկու անգամ շնորհակալություն է հայտնել Պուտինին. առաջին անգամ ջերմ ընդունելության համար, երկրորդ անգամ հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատկերասրահից գողացված Միխաիլ Վրուբելիՙ «Հրեշն ու Թամարայի հոգով հրեշտակը» կտավը հայտնաբերելու եւ Հայաստանին վերադարձնելու պատրաստակամության համար: Ռուսներն այդպես են. միայն հրեշտակներ Հայաստան չեն ուղարկում, կամ միայն հրեշներ:

Դե, իսկ Ալիեւը Օլանդից բաժանվել է սիրով, ամեն դեպքում` Ելիսեյան պալատում հրաժեշտի պահին դեմքին ժպիտ կար: Նա, ի դեպ, չի մոտեցել փարիզաբնակ ադրբեջանցիներին, ովքեր պահանջում էին Փարիզից, որ Հայաստանին ճանաչի ագրեսոր, մինչդեռ կարող էր: Հնարավոր է Ալիեւը համաձայն չէ ցուցարարների պահանջի հետ: Ամեն դեպքում ծիծաղելի է, իսկ ինչպես ֆրանսիացիներն են ասումՙ Le ridicule ne tue pas/ ծիծաղելին չի սպանում):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՆՔ ՔԻՉ ԵՆՔ, ԵՎ ՄԵԶ ԸՆՏՐՈՂ ԵՆ ԱՍՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈՒՅՍԸ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈՒՅՍԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025

Վերջերս բազմաթիւ ընթերցողներու կողմէ մեզի ուղղուած հարցումներուն պատասխանելով, այսու կը տեղեկացնենք, թէ Պէյրութի մէջ վերջերս լոյս տեսած "Զարթօնք" անուամբ նոր շաբաթաթերթը, որ կը հրատարակուի Պարոյր Աղպաշեանի տնօրինութեամբ,  մաս չի կազմեր Ռամկավար Ազատական Կուսակցութեան Համադրուած աշխարհասփիւռ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական