Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՆՉԵՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՑ

24/03/2017
- 24 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սա էր Սերգեյ Լավրովի հայտարարության ենթատեքստն ըստ պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի

Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովը Regional Post-Caucasus ամսագրին տված հարցազրույցում, անդրադառնալով Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը եւ Հայաստանի վրա դրա հնարավոր բացասական ազդեցության մասին մտահոգություններին, ասել էր, որ այդ հարաբերությունների նորմալացումը սպառնալիք չէ հարեւան երկրների համար, միաժամանակ նշելով, որ Ռուսաստանը կարող է աջակցել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ բանակցություններին: Նա հետեւյալ ուշագրավ արտահայտությունն էր արելՙ «Մենք միայն կողջունեինք, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բաց լինի մարդկանց, ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժի համար»: Փորձագետներից ոմանք սա գնահատեցին որպես առանց Ադրբեջանի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություն: Այդուհանդերձ, ի՞նչ է ենթադրում իրենից «Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արտաքին սահմանի հայ-թուրքական հատված» արտահայտությունը եւ ինչո՞ւ է Սերգեյ Լավրովն ընտրել այս, այլ ոչ թե «հայ-թուրքական սահման» ձեւակերպումը: Այս հարցն ուղղեցինք ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանին:

– «Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արտաքին սահմանի հայ-թուրքական հատված»-ի մասին արտահայտությունը բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում: Սերգեյ Լավրովը, լինելով մեր ժամանակների խոշոր դիվանագետներից մեկը, հարցի վերաբերյալ հետաքրքրական եւ ճկուն մոտեցում է ցուցաբերել: Նա օգտագործել է ոչ թե «հայ-թուրքական սահման» հասկացությունը, այլ «ԵԱՏՄ արտաքին սահմանի հայ-թուրքական հատված» ձեւակերպումը, դրանով շեշտելով ԵԱՏՄ-ի կարեւոր ինտեգրացիոն կառույց լինելը, որի դերն օրեցօր ավելի է ընդգծվում: Որպես դիվանագիտական քայլՙ դա նորություն էր: Սա նշանակում է, որ սահմանի բացումը պետք է ոչ միայն Հայաստանին եւ Թուրքիային, այլեւ ԵԱՏՄ երկրներին: Այս կառույցի հետ համագործակցության պայմանագրեր կնքելու ցանկություն ունեն եւ բանակցություններ են վարում նաեւ բազմաթիվ այլ երկրներ, հետեւաբար դա անհրաժեշտ է լինելու նաեւ այդ երկրներին: Այսինքն, ավելի է կարեւորվում հայ-թուրքական սահմանի բացման նշանակությունը որպես միջազգային հնչեղություն ունեցող հարց, որով շահագրգռված են նաեւ բազմաթիվ այլ երկրներ: Լավրովի հայտարարության ենթատեքստը սա էր ըստ էության:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՈՆՈՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ՄԻՋԵՎ

Հաջորդ գրառումը

«ՓՉԱՆ ԹԷՈԴՈՐՈՍ»ՆԵՐՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

«ՓՉԱՆ ԹԷՈԴՈՐՈՍ»ՆԵՐՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական