Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՏՈԿԸ» ԿՏԱ

17/03/2017
- 17 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ, Գյումրի

Իսկ մեքենային, այդքան շքեղ, թանկարժեք, սեւ ու բարձր, դիպչել կարելի՞ է: Այն մեքենային, որ գալիս-մտնում է ժողովրդի մեջ, որից դուրս է գալիս արքայից արքան, եւ հերթով բարեւում, համբուրում, թռցնում, գրկում, օգնում…Այն մեքենային, որին այդքան անհամբեր սպասում է այդքան շատ ժողովուրդ, որն այնքան սոված է եւ կուշտՙ սին խոստումներից ու անվերջ սպասումներից: Երեւի չի կարելի, մեքենան շատ թանկ է, իսկ թանկ բաներին դիպչել չի կարելի, մեզՙ չի կարելի. թանկ բաները նրանցն են: Իրենց դիպչել կարելի է, հինգ տարին մեկ անգամ, ընտրությունների ժամանակ, հետոՙ չի կարելի: Հետո ընկղմվում են գործերի մեջ, ցերեկներն աշխատում են, գիշերներըՙ մտածում, ու քանի որ անքուն են մնում, հաճախ Ազգային ժողով չեն գնում, չնայած ընտրված պատգամավոր են: Տեղեկանք էլ չեն տանում, ումի՞ց տանեն, ո՞վ է տեղեկանք տալիս այն մասին, որ մարդը աշխատանքի չի եկել, քանի որ ամբողջ գիշեր մտածել է, ժողովրդի մասին, անշուշտ, բա էլ ո՞ւմ: Հետո, երբ դադարել է մտածելուց, կամ միաժամանակ մտածելով, դուրս է եկել իր շքեղ տնից, նստել է իր շքեղ մեքենան, մինչ այդ շոյել է իր շքեղ վագրիկի, կամ առյուծիկի մռութը եւ գնացել է արդեն ոչ թե մտածելու, այլ աշխատելուՙ հանուն ժողովրդի, անշուշտ, բա էլ հանուն ո՞ւմ են աշխատում: Ու ժողովուրդը դա անմիջապես զգացել է, նկատի չունեմ այն, որ մեկն օրնիբուն աշխատում է հանուն իրեն, այլ այն, որ մեկն անցնում է իր կողքովՙ շքեղ ավտոշարասյունով: Ասում են անգամ «տոկ» կա այդ մեքենաների մեջ, կպնեսՙ խփում է, «տոկն» էլ չխփի, խփողներ կլինեն, ամեն մեքենայի մեջ մի երկու հոգի, ուժեղ, ձիգ, ամուր, գեր, անվիզ: Ու էդպես գնում ենՙ եկեղեցի կառուցելու, բարեգործություն անելու, բնակարան նվիրելու, մեքենան հանձնելու, ազգը փրկելու, Դուբայ…

Իրենց գործն էլ դա է, մեկի գործն, օրինակ կոշիկ կարելն է, իրենցըՙ ազգափրկությունն է, եկեղեցաշինությունն է, պե՞տք էՙ քաղաքականությունն է, պետք չէ՞ՙ քաղաքականությունը չէ, նայած ժողովուրդն ինչպես կասի, ի՞նչ կասի, կորոշի, ժողովուրդի ցավը տանեմ: Ու տանում են, մեկին վիրահատություն են անում, մյուսիՙ վարկն են փակում, երրորդինՙ պսակում են, անգամ, եթե աղջիկ չկա, ճարում են. իրենք ամեն ինչ կարող են, իրենք կարող են ցավեցնել, օրինակ ուժեղ ծեծելով, կարող են ցավը տանել, ասենքՙ բնակարան նվիրելով: Իրենք ժողովրդական ցավի մասնագետներն են, ցավագիտության դոկտոր-պրոֆեսորներ, ուստա տղերք:

Դրա համար էլ, երբ իրենք հինգ տարին մեկ ժողովրդի մեջ են մտնում իրենց մեքենաներով, իրենց մեքենաներին կպնել չի կարելի: Հեռվից կարելի է նայել, առանց դիպչելու, դիպչեսՙ «տոկը» տալիս է, ուժեղ, իրենց պես:

Մենք էլ ուժեղին սիրող ազգ ենք: Ուժեղանալ չէ, ուժեղին սիրող: Մանավանդ, երբ այդ ուժեղներն ասում են, որ եկել են մեր ցավը տանեն, մանավանդ երբ տանում են: Մոռանում ենք մյուս ցավերը ու գրկում, նետվում գրկները, ձեռքները սեղմում, սեղմելիս կարմրում, ու չենք նկատում, որ կարեւորն այստեղ նրանց մեքենաներն ենՙ շքեղ, թանկարժեք, սեւ ու բարձր, որոնց դիպչել չի կարելի. «տոկը» կտա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԿՐՎՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԱՐԱՄ ԱԹԷՇԵԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԸՆԵԼԻՔԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԱՐԱՄ ԱԹԷՇԵԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԸՆԵԼԻՔԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.  «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն էյֆորիկ հերթական պոռթկման մեջ այսօր բարբարջել է, թե առնվազն մեր տարածաշրջանի...

ԿարդալDetails

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025

Արցախում հուշարձանների ոչնչացումը պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանություն է. հայտարարություն

11/05/2025

Թրամփը ստորագրել է անօրինական ներգաղթյալների ինքնաարտաքսման ծրագիր սկսելու հրամանագիրը

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական