Փետրվարին կայացած հանդիպման ժամանակ, Չոպանյան ինստիտուտի (Փարիզ) վարչական խորհուրդը պատվավոր նախագահի բարձր կոչում է շնորհել Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Կյունիին: «Յան» ակումբում կայացած պաշտոնական արարողությանը, ըստ «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթի, ներկա են գտնվել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեջյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի ներկայացուցիչ Վահե Վահրամյանը, ինչպես նաեւ «RFI», «Ֆրանս-Արմենի», «Նոր Յառաջ», «Ռադիո ֆրի Յուրոպ», եւ «Եվրոպա եւ Արեւելք» պարբերականի լրագրողները:
Վերջին պարբերականի հիմնադիր խմբագիր Վարուժան Սիրապյանը հակիրճ ներկայացրել է Չոպանյան ինստիտուտի 2015-16 թվերի գործունեությունը Հայաստանում եւ Ֆրանսիայում, ներառյալ Կյունիի այցելությունը ՉԻ-ի հրավերով ներկայացնելու իր «Armenie l՛ame d՛un peuple» (Հայաստան, մի ժողովրդի հոգին) վերնագրով գիրքը: Նա անդրադարձել է նաեւ Ազնավուր ընտանիքի եւ Մանուշյանի խմբի մասին պրոֆ. Յաիր Աուրոնի հրատարակած (ֆրանսերեն եւ հայերեն լեզուներով) գրքին: