Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈՍԿՎԱՆ ՀԱՆԴԻՊՈՒ՞Մ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

03/03/2017
- 03 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Փետրվարի վերջին օրերի լարվածության առթիվ տարածած հայտարարությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են անում վերադառնալ բանակցությունների ռեժիմին: Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել էր, որ Մոսկվայից ստացել է եռակողմՙ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու առաջարկություն եւ տվել իր համաձայնությունը: Նման հանդիպում չկայացավ: Փետրվարի 21-22-ին Մոսկվա մեկնեց արտգործնախարար Նալբանդյանը: Պաշտոնապես դա տեղի ունեցավ ռուս-հայկական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի միջոցառումների շրջանակում: Նախապատրաստվում է նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցը Մոսկվա, լրանում է նաեւ ռուս-ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունների 25-րդ տարին:

Ի՞նչ է գործնականում կատարվումՙ այնքան էլ պարզ չէ: Փորձագետները կարծում են, որ Արցախի հարցով բանակցությունների հնարավորություն կբացվի, եթե ռուս-ամերիկյան հարաբերություններում դրական դինամիկա արձանագրվի: Իսկ դա, կարծես, դառնում է բավական հեռավոր ապագայի խնդիր: Մյուս կողմից, որքան կարելի է հասկանալ շփման գծում վերջին իրադարձությունների շուրջ իրանական կողմից արձագանքից, ԱՄՆ-Իրան հարաբերություններում հռետորաբանության կոշտացումը կարող է Ադրբեջանին հակաիրանական քայլերի գայթակղության մղել: Դրան զուգահեռ, ռուսական մամուլում սկսել են ավելի հաճախ խոսել էներգակիրների եվրոպական շուկայում Ռուսաստանին մրցակից դառնալուՙ Ադրբեջանի քայլերի մասին: Խոսքն առաջին հերթին վերաբերում է այսպես կոչված «Հարավային գազային միջանցք» նախագծին, որի իրականացման դեպքում տարեկան 10 մլրդ խմ ադրբեջանական գազ կարտահանվի Եվրոպա: Ի՞նչ հակաքայլեր է նախապատրաստում Ռուսաստանը, կամ նախապատրաստու՞մ է առհասարակ, թե՞ ամեն ինչ գտնվում է ռուս-թուրքական, այդ թվում նաեւՙ «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ, համաձայնությունների ծիրումՙ ենթադրությունների եւ եզրակացությունների բավական մեծ տեղ մնում է: Բայց դրանից էական շատ քիչ բան է ուրվագծվում:

Առարկայական է, որ Հարավային Կովկասում պատերազմի վերսկսումն այլեւս ոչ մեկին ձեռնտու չէ, այդ թվում ՙ նաեւ Թուրքիային: Այդ է վկայում փետրվարի 25-ին այդ երկրի ԱԳՆ տարածած հայտարարությունը: Բայց ակնհայտ է նաեւ, որ բանակցությունների վերսկսումն իրատեսական չէ, պայմանավորված է մի շարք գործոններով եւ հանգամանքներով: Եւ այս անորոշության ֆոնին ստացվում է տեղեկատվություն, որ շտապ նախապատրաստվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպում, իսկ Սերժ Սարգսյանը, ինչպես ՌԻԱ-Նովոստի պետական գործակալությանն ասել է ՌԴ նախագահի մամլո խոսնակը, Մոսկվա կայցելի մարտի 14-ին: Ընդ որում, դա երկօրյա պաշտոնական այց կլինի, որի ընթացքում նա կհանդիպի ՌԴ նախագահ Պուտինին: Ըստ տեղեկատվության, կքննարկվեն ինչպես երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, այնպես էլ «իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»:

Չափազանց ինտրիգային է, որ մարտի առաջին տասնօրյակում Մոսկվա պետք է այցելի նաեւ Թուրքիայի նախագահը: Ադրբեջանի նախագահն անցած օրերին եղել է Քաթարում եւ Պակիստանում: Վերջինում նա առանձին հանդժիպում է ունեցել Էրդողանի հետ: Չի բացառվում, որ Ալիեւը կրկին հանդիպի Թուրքիայի նախագահի հետ, բայց ավելի վաղ, քան տեղի կունենա Պուտին-Էրդողան հանդիպումը, իսկ Սերժ Սարգսյանը Պուտինին կհանդիպի Պուտին-Էրդողան բանակցություններից հետո…

Այս խճանկարից, թերեւս, մի էական գիծ կարելի է առանձնացնելՙ Ռուսաստանը նախապատրաստում է նոր եռակողմ հանդիպում: Հնարավոր էՙ առաջին փուլում դա կկազմակերպվի ԱԳ նախարարների մակարդակով, որի հաջողության դեպքում ՌԴ նախագահը հանդես կգա Պուտին-Սարգսյան-Ալիեւ բանակցությունների նախաձեռնությամբ: Տրամաբանորեն ամեն ինչ դասավորվում է ի շահ խաղաղ կարգավորման: Ի՞նչ քայլ կանի Ալիեւը վերջին պահին…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՆՈՒՄ ԵՆ ԿՌՎՈ՜Վ, ԵՐԳՈ՜Վ` ԿԱՅԱՐԱՆԸ ԳՐԱՎԵԼՈՒ

Հաջորդ գրառումը

ԿԱՐԵՎՈՐ ԴԻԵՐ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՐԵՎՈՐ ԴԻԵՐ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայտարարություն է տարածել. Ամիսներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հրապարակային կերպով դատապարտած էր հոգեւորականներու ձերբակալութիւնը...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025

Արամ Ա կաթողիկոսը բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

16/10/2025

Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

16/10/2025

Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է իր հետ հանդիպել Բուդապեշտում

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական