Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԵՐՔԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀՈՍՔԸ ԿԱՎԵԼԱՆԱ, ԲԱՅՑ…

03/03/2017
- 03 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Փետրվարի 23-ին, երբ ուժի մեջ մտավ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար ներքին անձնագրերով Հայաստան այցելելու որոշումը, Երեւանի կենտրոնում գրեթե ամեն քայլի հանդիպում էին ռուսաստանցի զբոսաշրջիկների խմբեր: Դա հիշեցնում էր իրանցի զբոսաշրջիկների զանգվածային հոսքը Հայաստան, որ տեղի է ունենում մարտ ամսվա վերջին, բայց ռուսաստանցիների դեպքում այն ավելի փոքրաթիվ էր:

Այնպես չէ, որ այդ օրվա ռուս զբոսաշրջիկների մեծ հոսքը անմիջապես կապված էր ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորության հետ, քանի որ ժամանողների մեծ մասը դեռ տեղյակ չէին դրանից եւ եկել էին արատասահմանյան անձնագրերով: Ռուսաստանում այդ օրը տոնական եւ ոչ աշխատանքային օր էՙ Հայրենիքի պաշտպանի օրը (նախկին Խորհրդային Միությունում այն նշվում էր որպես սովետական բանակի եւ ռազմածովային նավատորմի օր եւ ոչ պաշտոնապես համարվում էր տղամարդկանց տոնը): Թերեւս, հանգստյան մի քանի օր Հայաստանում անցկացնելու նպատակով էին այդ օրերին Հայաստան այցելել ավելի շատ ռուսաստանցի զբոսաշրջիկներ:

Ի դեպ, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվով ամենամեծ բաժինն ունեն հենց Ռուսաստանի քաղաքացիներըՙ 2016-ին այդ երկրից եկողները կազմել են մեր երկիր այցելողների ընդհանուր թվի 21,7 տոկոսը: Երկրորդ տեղում Իրանն է, որտեղից Հայաստան եկող զբոսաշրջիկները ընդհանուրի 17 տոկոսն են կազմել, երրորդումՙ ԱՄՆ-ն էՙ ընդհանուրի 9,6 տոկոսով: Տեղեկացնենք նաեւ, որ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2016-ի Հայաստան է ժամանել 1 մլն 259 հզ 657 զբոսաշրջիկ կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5,7 տոկոսով: Անցյալ տարի զբոսաշրջության աճը մեծապես պայմանավորված է եղել իրանցի զբոսաշրջիկների թվի գրեթե 80 տոկոս աճով: Ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվն աճել է 4,2 տոկոսով, բայց եկողների բացարձակ թվի ավելացմամբ, այն երկրորդն է, զիջելով միայն իրանցիների հոսքի ավելացմանը: Այստեղ երկու նկատառում պետք է հաշվի առնել:

Առաջինը, ի՞նչ է նշանակում զբոսաշրջիկ: ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության համաձայն, զբոսաշրջիկ է համարվում յուրաքանչյուր անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր` ոչ պակաս, քան 24 ժամ եւ ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Ընդ որում, այս մեթոդաբանությամբ զբոսաշրջիկ համարվողները կարող են հանգրվանել ինչպես հյուրանոցներում կամ հյուրանոցատիպ այլ հանգրվաններում, այնպես էլ բարեկամների, հարազատների տանը, վարձով բնակարանում եւ այլն:

Երկրորդը, որ հաշվի առնելով այս մեթոդաբանությունը, զբոսաշրջիկ են համարվում հազարավոր հայաստանցիներ, որոնք ապրում եւ աշխատում են Ռուսաստանում եւ այցելում են Հայաստան իրենց հարազատներին: Այստեղ թերեւս անհրաժեշտություն կա հստակեցնելու, թե զբոսաշրջային խմբերով, զբոսաշրջային գործակալությունների միջոցով որքա՞ն զբոսաշրջիկ է գալիս ինչպես Ռուսաստանից, այնպես էլ այլ երկրներից:

Ամեն դեպքում, ակնհայտ է, որ ներքին անձնագրերով Հայաստան գալու հնարավորությունից այդ երկրի քաղաքացիներից շատերը կօգտվեն եւ զբոսաշրջային հոսքը կավելանա դրա շնորհիվ առաջիկայում: Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան օրերս համանման կարծիք է հայտնել, հավելելով, որ մեծ թվով ավիափոխադրումների առկայությունը դրական է ազդում Հայաստան այցելող ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքի վրա, իսկ ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորությունը կավելացնի հատկապես այն այցելուների թիվը, որոնք չունեն արտասահմանյան անձնագրեր եւ հաճախ չեն մեկնում այլ երկրներ: Միաժամանակ, դրա դրական ազդեցությունը խիստ կնվազի, եթե մենք որպես պետություն, իշխանություն եւ ժողովուրդ մեզանից կախված ամեն ինչ չանենք, որ մեր երկիր այցելողներըՙ լինի Ռուսաստանից, Իրանից թե Չինաստանից, չհիասթափվեն եւ կրկին անգամ այստեղ գալու եւ նոր զբոսաշրջիկներ բերելու ցանկություն ունենան:

Ընդհանրապես գերակշիռ մեծամասանությամբ, Հայաստանի քաղաքացիներս մեզ բնորոշ հյուրասիրությամբ ենք ընդունում զբոսաշրջիկներին, աջակցում նրանց, երբ դիմում են: Երբեմն միանգամից մի քանի հոգով, միմյանց խանգարելով փորձում ենք ասել, թե որտե՞ղ է գտնվում նրանց հարցրած փողոցը կան ինչպե՞ս այնտեղ հասնել: Սակայն, ոմանց քաղքենիությունը, տգիտությունն ու ագահությունը կարող են լրջորեն խոչընդոտել Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը:

Իրանցի զբոսաշրջիկների հոսքի ժամանակ, օրինակՙ քաղքենիությունն արտահայտվում է «եկել լցվել են» արտահայտությամբ, տգիտությունըՙ պարսիկներիՙ հայերի հետ ունեցած ծագումնաբանական եւ լեզվական ամենամեծ ընդհանրության մասին անտեղյակությամբ, ագահությունըՙ երբ իրանցիներին վաճառվող ապրանքն ու մատուցվող ծառայություն ավելի թանկ են առաջարկվում: Սկսած տաքսիստներից եւ վերջացրած բնակարան վարձով տվողներով, ցանկանում են իրենց մեկ տարվա եկամուտը միանգամից ստանալ իրանցի զբոսաշրջիկներից, չմտածելով, որ նման վարքագիծը հիասթափություն է առաջացնում եւ հաջորդ անգամ այդ զբոսաշրջիկը էլ չի գա մեր երկիր: Առավել եւս, որ իրանցի զբոսաշրջիկների հոսքն իրենց երկրներ բերելու համար լուրջ պայքար են տանում մեր հարեւաններ Վրաստանն ու Ադրբեջանը:

Ինչ վերաբերում է իշխանություններինՙ համապետական եւ տեղական, ապա նրանք ավելի մեծ խնդիրներ ունեն լուծելու: Զուգարանների եւ տարբեր լեզուներով ցուցանակների բացակայության մասին այնքան է խոսվել, որ ավելորդ անգամ ասելն արդեն հոգնեցուցիչ է դառնում: Իրական տեղաշարժ այստեղ չի նկատվումՙ հատկապես մայրաքաղաքից դուրս: Մայրաքաղաքում էլ խնդիրների պակաս չկա: Թեկուզ քաղաքի կենտրոնական փողոցների (Հանրապետության, Ամիրյան, Տիգրան Մեծի եւ այլն) պոկված սալիկները, որոնք տեղումներից հետո ցեխ են շպրտում դրանց վրա ոտք դնողի եւ մոտ գտնվողի վրա, բավարար են հիասթափության համարՙ հատկապես եթե երեք տարի առաջ եւ այս տարի Հայաստան այցելողը տեսնի, որ վիճակը անփոփոխ է մնացել նախորդ անգամվանից ի վեր: Մի՞թե Երեւանի քաղաքային իշխանության համար ի սկզբանե անորակ տեղադրված սալիկների ամրացումը բարդ կամ ծախսատար խնդիր է, որ ոչ մի կերպ չեն կարողանում լուծել: Կամ այս օրերին ձյան հալվելուց հետո կենտրոնական փողոցների աղբը պարզապես վանում են, համապատասխան վերաբերմունք ձեւավորելով զբոսաշրջիկների մոտ: Զբոսաշրջության ոլորտի մասնագետները փաստում են, որ հիասթափված զբոսաշրջիկը ավելի շատ պոտենցիալ զբոսաշրջիկի է հետ պահում տվյալ երկիր այցելելուց, քան թե ոգեւորված զբոսաշրջիկըՙ նոր զբոսաշրջիկներ բերում: Վերը թվարկվածները առաջին հայացքից փոքր հարցեր են, բայց դրանցից կարծիք եւ մոտեցում է ձեւավորում: Քիչ չեն նաեւ մեծ խնդիրները:

Թեեւ վերջին տարիներին հյուրանոցների եւ հյուրանոցային հանգրվանների թիվը բազմապատկվել է, 2015-ի տվյալներով կազմելով շուրջ 450ՙ մոտ 8500 համարներով, ակնհայտ է, որ դա բավարար չէ: Զբոսաշրջությունը խթանելու նպատակով խոշոր միջացառումներՙ ասենք 10 հազար հոգու մասնակցությամբ, անելն այս քանակությամբ համարներով անհնար է: Բացի քիչ լինելուց, հյուրանոցների եւ հյուրանոցային հանգրվանների գերակշիռ մեծամասնությունըՙ 314-ը Երեւանում են կենտրոնացած: Մինչդեռ մեր բնության առանձնահատկությունների եւ գեղեցկության, պատմամշակութային, էկո, արշավային եւ զբոսաշրջության այլ տեսակների զարգացումը պետք է հենվի հենց մարզերի վրաՙ ենթակառուցվածքների անընդհատ բարելավմամբ, նոր հյուրանոցների եւ հյուրատների կառուցմամբ, զբոսաշրջիկներին բարձրորակ ծառայություններ մատուցելու եւ բարեհաճ ընդունելություն կազմակերպելու նպատակով տեղի բնակիչների եւ հյուրանոցների աշխատակիցների ուսուցմամբ, զբոսաշրջային գրավիչ եւ օպտիմալ փաթեթներ ձեւավորելով եւ այլն:

Զբոսաշրջության զարգացմանն ուղղված քայլերը երբեք կանգ չեն առնում: Բոլոր երկրները ձգտում են ավելի ու ավելի գրավիչ պայմաններ առաջարկել զբոսաշրջիկներին, այդ թվում մեր տարածաշրջանում: Քիչ հավանական է, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կհասնի մեզանից ավելի քան երկու անգամ ավելի զբոսաշրջիկների ծովային հանգիստ առաջարկող Վրաստանին: Հայաստանը ծովային երկիր չէ, եւ մենք դա պետք փոխհատուցենք մեր բնական եւ այլ առավելություններով: Սակայն առաջին հերթինՙ ինքներս մեր վարքագծով չվանենք մեր հյուրերին, լուծենք գոնե ոչ մեծ ծախսեր պահանջող, բայց չափազանց վատ տպավորություն թողնող խնդիրները, զուգահեռաբար մշակելով եւ իրագործելով ավելի ու ավելի հավակնոտ ծրագրեր:

Նախորդ գրառումը

ՀԱՎԱՔԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՙ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՆԱՆՑ

Հաջորդ գրառումը

ԿՊԱՀՊԱՆՎԻ՞ ՀՈՒՆՎԱՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԿՊԱՀՊԱՆՎԻ՞ ՀՈՒՆՎԱՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇԸ

Լրահոս

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Դատարանը չկիրառեց որևէ այլընտրանքային խափանման միջոց։ Դատարանը՝ նկատի ունենալով...

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական