ՌԱԿ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ «ԱՆԴՐԱՆԻԿ» ՊԱՏԱՆԵԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ

8

ՌԱԿ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ

Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը Հայաստանում նախաձեռնել է մի շարք երիտասարդական, պատանեկան ակումբների ստեղծում, որոնցից մեկը ՀՀ սահմանամերձ քաղաք Վարդենիսում, ՌԱԿ «Վարդենիս» ակումբին կից «Անդրանիկ» պատանեկան ֆուտբոլային ակումբն է: «Անդրանիկ» պատանեկան ֆուտբոլային ակումբը ձեւավորվել է Վարդենիսի թիվ 1 մարզադպրոցի սաների ներգրավմամբ, որի տնօրենն է հանդիսանում ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամ, «Վարդենիս» ակումբի ատենապետ Դավիթ Դավթյանը: 2017թ. ընթացքում «Անդրանիկ» պատանեկան ֆուտբոլային ակումբը մասնակցելու է համապետական մի շարք մրցաշարերի եւ արտասահմանյան ընկերական խաղերի:

«Անդրանիկ» պատանեկան ֆուտբոլային ակումբի հովանավորությունը ստանձնել են ՌԱԿ Գերագույն Խորհրդի նախագահ Վարդան Նազիրեանը եւ նրա բարեկամները:

https://www.youtube.com/watch?v=n–LmVNSTBBs

Երեւան, 16 փետրվար 2017 թ.