Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՀՈՎԱՆ ԴՊՐՈՑ Է ՀԱՍԵԼ, Ո՞Վ Է ՏԵՐԸ

17/02/2017
- 17 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱԴՅԱՆ

Միլիոնավոր ներդրումների տեսլականն անկարող է ուղղել մեր կրթական համակարգի ծուռ ողնաշարը: Կրթադաստիարակչական հստակ հայեցակարգ մշակելու փոխարեն նախարար Լեւոն Մկրտչյանն էլ իր հերթին է համակարգի կիսախարխուլ պատերը տաշում. տնօրենների նշանակման ձեւաչափ մշակումՙ կոռուպցիոն ռիսկերի մեծ հեռանկար բացելով, ավարտական դասարանների առարկայական «բեռնաթափում» ծրագրումՙ կրկնուսույցի անհրաժեշտությունը մնում է անխուսափելի, խրթին ու անմատչելի քանի՞ անուն դասագիրք է հրատարակվել ու շրջանառության մեջ չի դրվումՙ պետբյուջեին մեծ վնաս պատճառելով:

Որպես չգրված օրենքՙ Հայաստանին հասցված նյութական վնասի համար վերադասը պատասխանատվության չի ենթարկվում, առավելագույնըՙ «կուժը կոտրվում է» ենթակայի գլխին: Հայաստանում պատգամավորական մանդատը շատերի համար կենսական անհրաժեշտություն է, անձեռնմխելիության երաշխավոր: Նրանց հոգը չէ մատաղ սերնդի կրթադաստիարակչության ռազմավարական նշանակությունը պետականաշինության գործում: Աթոռների ամրագրման խայտառակ պայքարի ստվերում, աղանդները բացահայտ շարունակում են իրենց որսը. «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության քարոզիչները այժմ անարգելք հոգեորսություն են անում դպրոցների տարածքներումՙ խեղելով մատաղ սերնդի ներաշխարհը, նրա ազգային-հոգեւոր աշխարհընկալումը:

Անտարբերության անամոթ շղարշով աչք փակեցինք ամեն ինչի դիմաց. աղանդավորական կառույցներին պատվեցինք ինքնադրսեւորվելու եւ ազատ գործելու հնարավորությամբՙ հանուն անբարո եվրոբարքերի հաճոյության ու նրանց տված հոնորարների: Աղանդների միջազգային ֆինանսական աղբյուրներից օգտվելովՙ մեր պետական եւ հոգեւոր այրերը շարունակում են անտեսել ազգային եւ հոգեւոր արժեքների խեղումը Հայաստանում:

Աղանդավոր «առաքյալներին»ՙ հաճախ ճամփադ կտրող «եհովայի վկաներին», հասուն մարդը կարող է ընդդիմանալ, հակադարձել գիտելիքներով, վանել իրենից, իսկ մանկահասակ երեխաները խոցելի են եւ անպաշտպան անգամ դպրոցի բակում:

Մատաղ սերնդի հոգեւոր կրթությունն ու դաստիարակությունը այլեւս եկեղեցու խնդիրը չէ. պետական եւ եկեղեցական տոնակատարություններում հնչած հայրապետական խոսքն առ ոչինչ է, եթե գործ չի դառնում: Պաթետիկ խոսքերով հնարավոր չէ սատարել ժողովրդին, ով ոչ միայն տնտեսական, այլեւ հոգեւոր ճգնաժամ է ապրում: Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր դասը ձեռնպահ է մնում մասնակցություն ունենալ հայ ժողովրդի ազգային, հոգեւոր ու պետականաշինության գործում, առավելագույնըՙ դրանք որպես ցանկություն մնում են Կոնդակի վրա:

Աղանդավորական կառույցները, մի շարք արտոնություններից օգտվելով, տնավորվել են մեր երկրում: «Եհովայի վկաները» փոխել են իրենց մարտավարությունը, այժմ թիրախում մանկահասակ երեխաներն ենՙ դպրոցահասակ երեխաների շրջանում տարածվող «Իմ դասը Աստվածաշնչից» գրքույկը դրա վառ օրինակն է: Պատկերազարդ գրքույկում նշված է, որ այն նախատեսված է երեք տարեկան եւ ավելի փոքր տարիքի երեխաների համար, սակայն իր պատկերազարդ գրավչությամբ ու պարզ ընթեռնելիությամբ հասանելի է նաեւ տառաճանաչ փոքրիկներին: Առաջին թեման ուսումնասիրելուց հետո, երեխայի ստացած ինֆորմացիան ստուգելու համար տրված առաջին հարցին եմ ուզում հրավիրել ձեր ուշադրությունը «Հարցրեք ձեր երեխային, թե… ինչ է Աստծու անունը, որտեղ է ապրում Եհովան, ինչ է նա ստեղծել»:

Ակնհայտ է, այս գրքույկը չափազանց լուրջ մարտահրավեր է ուղղված հայ ժողովրդի ազգային անվտանգությանը, նրա հոգեւոր արժեքներին: Մինչ Հայ եկեղեցու պատմություն առարկան դասավանդվում է հանրակրթական դպրոցների միջին դասարաններում, «Եհովայի վկաները» ծրագրավորված, մեկ քայլ առաջ անելով, անցել են գրոհիՙ թիրախում ունենալով տարրական դասարանների առավել խոցելի ու անպաշտպան երեխաներին: Գրքույկն ավարտվում է այս փոքրիկ բանաստեղծությունով.

«Հայելու մեջ նայիր քեզ,

Ու տեսՙ ինչքան լավիկն ես,

Եհովայի ստեղծածն ես,

Նրա փոքրիկ հրաշքն ես»:

Տեւական ժամանակ զբաղեցնելով ՀՀ կրթության նախարարի պաշտոնը, պարոն Լ. Մկրտչյանը նոր է նկատում դասագրքերում (եւ ոչ միայն) «բեկումնային փոփոխություններ» կատարելու հրամայականը: Ավա՜ղ, Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխումներ ասվածը միայն գեղեցիկ հայերեն արտահայտություն է եւ ուրիշ ոչինչ…

Եհովան դպրոց է հասել, ո՞վ է տերը…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ «ԾՈՒՂԱԿՆԵՐ» ԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ՀԵՏՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՀԵՏՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական