Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ ԿՈՒԶՆԵՑՈՎԻ ՄԱՍԻՆ

17/02/2017
- 17 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Կա նման անձնավորությունՙ Օլեգ Կուզնեցով: Հարկ եղած դեպքում հանդես է գալիս որպես պատմաբան, երբեմն էլ ստանձնում քաղաքագետի, անգամՙ դատավորի դեր: Նայած թե Բաքվից ինչ պատվեր է ստանում: Այդ Կուզնեցովն, ահա, բլոգեր Լապշինի թեմայով մի ընդարձակ դատարկախոսություն է հեղինակել (http://www.vesti.az/news/322777), որն ավարտվում է այսպես. «Հայաստանի քաղաքական վարչակազմը, որ ստեղծել են Ադրբեջանի ժողովրդի դեմ ահաբեկչական ուղղության բազմաթիվ հանցագործություններ կատարած հանցագործները, չի կարող իրեն այլ կերպ պահել, քանի որ նրան խորթ են մարդկային նորմալ համակեցության եւ քաղաքակիրթ մարդկանց օրենքները նրանց անհասանելի են»:

Լապշինին Ադրբեջանին արտահանձնող Բելառուսի դեմ հայ հասարակությունն արդարացիորեն ընդվզեց, կազմակերպվեցին ակցիաներ: Իսկ Կուզնեցովի այս հրապարակումը հաստատ որեւէ արձագանք չի ունենա, մարդիկ չեն հավաքվի Ռուսաստանի դեսպանատան մոտ եւ բացատրություն չեն պահանջի, թե ո՞ր իրավունքով է ՌԴ քաղաքացի Օլեգ Կուզնեցովը «հանցագործ» անվանում Հայաստանի իշխանություններին, ի՞նչ փաստերի հիման վրա է նրանց մեղադրում «Ադրբեջանի ժողովրդի դեմ ահաբեկչական ուղղվածության բազմաթիվ հանցանքներ կատարելու» մեջ:

Մամուլը չի փորձի կապ հաստատել սույն Կուզնեցովի հետ, նրան չի անհանգստացնի նաեւ Ռուսաստանի հայերի միությունը, չի գտնվի մեկը, որ լրագրողական հետաքննություն կնախաձեռնիՙ պարզելու, թե ինչն է Կուզնեցովին ընդմիշտ կապել ալիեւյան քարոզչամեքենային… Մինչդեռ դա կարող է նախադեպային լինել ռուսաստանցի այլ լրագրողների, քաղաքական մեկնաբանների համար, որ նույնպես Բաքվի պատվերով են աշխատում:

Իսկ գուցե արժե՞, որ Հայաստանի պատկան մարմինները, հիմք ընդունելով Օլեգ Կուզնեցովի այս եւ մյուս հրապարակումները, ինչպես նաեւ «հայկական ահաբեկչության» մասին նրա հեղինակած գիրքը, այդ անձնավորության դեմ քրեական գործ հարուցեն ազգային թշնամանք հրահրելու մեղադրանքով: Եւ դիմեն Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում հայտարարեն: Կամ ուղղակի դիմեն Ռուսաստանի դատախազությանը եւ պահանջեն Օլեգ Կուզնեցովի արտահանձնումը: Ռուսաստանն, իհարկե, իր քաղաքացուն այլ երկրի չի հանձնում, բայց ՌԴ դատախազությունը կարող է նույն մեղադրանքով քրեական գործ հարուցել Կուզնեցովի դեմ:

Եթե ժամանակին հայկական կողմը դիմեր համապատասխան քայլերի, այն էՙ քրեական գործեր հարուցեր ՌԴ այն բոլոր քաղաքացիների դե, որոնք 1989-92թ.թ.-ին հանցագործություն են կատարել Արցախի եւ Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ, եթե մենք տեղեկատվական-քարոզչական դաշտում նախահարձակ լինեինք, միշտ ուշադրության կենտրոնում պահեինք այդ թեման, ապա Ռուսաստանում օլեգկուզնեցովներ դժվար կգտնվեին: Մարդիկ կզգուշանային, որ առնվազն հրապարակային պարսավանքի կարժանանան, կհեղինակազրկվեն, հանրային կասկածանք կստեղծվի իրենց վարկի եւ մասնագիտական անաչառության շուրջ…

Բայց երեւի երբեք ուշ չէ: Ուշ չէ հիշեցնել Արցախում գեներալ Սաֆարովի կազմակերպած մարդորսության, ՆԳՆ ներքին զորքերի կողմից բազմաթիվ խաղաղ մարդկանց, այդ թվումՙ երեխաների սպանության, Ստեփանակերտի օդանավակայանում ուղեւորների հանդեպ ցուցաբերած գազանությունների, առեւանգումների, բնակավայրերի շրջափակման, հրետակոծման եւ բազմաթիվ այլ փաստեր: Յուրաքանչյուր նման գործողություն կատարվել է կոնկրետ անձանց կողմից տրված հրամանի հիման վրա, նրանց անունները հայտնի են: Ոմանք այսօր էլ պաշտոնաթող զինվորականի, պատվավոր թոշակառուի կարգավիճակով ապրում են Ռուսաստանում, երբեմն նույնիսկ ադրբեջանական մամուլին հարցազրույցներ են տալիս եւ սիրով պատմում, թե ինչպես են «կատարել իրենց ծառայողական եւ քաղաքացիական պարտքը»:

Այդ հրապարակումներից յուրաքանչյուրը խոստովանական ցուցմունք է: Եւ մի՞թե ժամանակը չէ, որպեսզի դրանք ի մի բերվեն, ներկայացվեն ռուսական հասարակությանը: Թե չէ ադրբեջանական քարոզչությունն իր վարձկան հեղինակների միջոցով Ռուսաստանում այնպիսի մթնոլորտ է ձեւավորւմ, որ Արցախն է Խորհրդային Միության կործանման պատճառը, հայերն «ահաբեկիչներ են, 1977թ.-ին պայթեցրել են Մոսկվայի մետրոն, իսկ այսօր նպատակ են դրել Ռուսաստանի հարավում հռչակել իրենց անկախությունը»: Այդ մասին գրում են, փորձում իրավիճակ սրել Ստավրոպոլում եւ Կրասնոդարում:

Իհարկե, ամեն ինչ չի որոշվում օլեգկուզնեցովների մակարդակով: Բայց կա նաեւ հանրային կարծիք, Արցախի հարցի հանրային ընկալումՙ լինի Ռուսաստանում, թե ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում: Այս առումով ադրբեջանական քարոզչությունը նախաձեռնողականությունը վերցրել է իր ձեռքը: Հատկապեսՙ Ռուսաստանում: Դա նպատակային, պետականորեն մշակված եւ վերահսկվող քաղաքականություն է, որի գործնական նշանակությունը, գուցե, պահի կտրվածքով շոշափելի չէ, բայց տեւական ժամանակում կարող է բերել որոշակի փոփոխությունների: Եթե ավելին չասվի:

Ժողովուրդն ասում էՙ կաթիլը քար է ծակում: Մանավանդ պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանում հասարակական տրամադրությունները խիստ ընդգծված փոփոխությունների են ենթարկվել: Դա անցյալ դարավերջի երկիրը չէ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ, ԱԼԻ ԲԱԲԱՆ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ 40 ԳՈՂԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ «ԾՈՒՂԱԿՆԵՐ» ԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ «ԾՈՒՂԱԿՆԵՐ» ԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք՝ մայրաքաղաքի 2807 ամյակի տոնական ծրագիրը մեկնարկել է դեռ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում...

ԿարդալDetails

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական