Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽԱՄԱՃԻԿԱՆՈՑ

17/02/2017
- 17 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Թեեւ Սթիվ Ջոբսին շատերն են ճանաչում, անգամ աֆրիկյան Չադում, բայց ես վստահ եմ, որ նրան Հայաստանում օլիգարխներից շատերը չեն ճանաչում: Ոչ թե որովհետեւ Ջոբսն առավել հայտնի է Աֆրիկայում, այլ քանի որ հայ օլիգարխները բոլորովին այլ հետաքրքրություններ ունեն: Օրինակ` հավաքվում են եւ գնում Դուբայ, կամ դաշինքի մեջ են մտնում, կամ դուրս են գալիս, մի խոսքով… Մինչդեռ Ջոբսը մահանալուց առաջ, ըստ իմ անձնական տպավորության, մի քիչ ճանաչել է հայ օլիգարխներին, հակառակ պարագայում չէր ասի. «Հարստության անդադար ձեռքբերումը մարդուն խամաճիկ է դարձնում, ինչպես եւ պատահեց իմ պարագայում»: Հաստատ ճանաչել է, այլ հարց է, որ հայ օլիգարխներից շատերը չգիտեն, թե հարստության անդադար ձեռք բերումն մարդուն ինչ է դարձնում, եւ խամաճիկն ինչ է…

Էլի շատ բաներ չգիտեն, օրինակ այն, որ հարստությունը, որն իրենք ձեռք են բերել կյանքի ընթացքում, չեն կարող իրենց հետ վերցնել: Ջոբսը սա գիտեր: Նրանք չգիտեն, եթե իմանայինՙ այդքան հարստության չէին ձգտի, դրանով իսկ չէին խամաճիկանա:

Բա որ, Աստված չանի, հիվանդանաք, պառկեք մահճակալին եւ հետ նայեք ձեր ապրած կյանքի՞ն: Չե՞ք հասկանալու, որ ամբողջ ճանաչումը, որն ունեք, եւ հարստությունը, որը ձեռք եք բերել, կորցրել է իր նշանակությունը վերահաս մահվան առջեւ: Ջոբսն, օրինակ, սա հասկացել էր: Կհասկանա՞ք արդյոք դուք, վստահ չեմ, վստահ չեմ, քանի որ վստահ եմ, որ ձեզանից շատերը ոչ Ջոբսին են ճանաչում, ոչ գիրք են կարդացել, ոչ էլ հասկանում են, որ կյանքում պետք է լինի ավելի կարեւոր բան, քան փողը, Դուբայը եւ մանդատը: Օրինակ` Ջոբսի կարծիքով` գուցե այդ կարեւոր բանը մարդկային հարաբերություններն են կամ արվեստը, միգուցե երիտասարդության երազանքները: Բայց այստեղ մի խնդիր կա` Ջոբսը գիտեր, թե ինչ են մարդկային հարաբերությունները, արվեստը եւ երիտասարդության երազանքը, նա նաեւ գիտեր, որ միակ բանը, որը մարդը, անկախ նրանից հարուստ է, թե աղքատ, կարող է վերցնել իր հետ, սիրո առաջացրած հիշողություններն են… Մինչդեռ ձեզանից շատերի հիշողությունները, պարոնա՛յք, վերջին խաշի սեղանի մասին են: Չէ, ոչ ոք չի վիճարկում, որ սիրել կարելի է նաեւ խաշ, բայց, կներեք, միայն խա՞շ… Ի դեպ, երբ այն հաճախ ես ուտում կամ, առհասարակ, հաճախ ես ուտում, վնաս է, հիվանդանում ես, եւ եթե դուք կարող եք որեւէ մեկին աշխատանքի ընդունել, որ ձեր փոխարեն մեքենա վարի, կամ գումար աշխատի, ապա ձեր փոխարեն ոչ ոք չի համաձայնի կրել ձեր հիվանդությունը, որքան էլ խաշ ուտեք նրանց հետ, ովքեր ամեն երկրորդ խոսքին ասում են` ցավդ տանեմ: Սա ամենակեղծ խոսքերն են, որովհետեւ եթե հնարավոր լիներ ինչ-որ մեկի ցավը տանել, ապա ոչ մի երեխա չէր մահանա իր ծնողի աչքի առջեւ: Ուրեմն նա, ով ասում է, որ պատրաստ է ձեր ցավը տանել, խաբում է, դո՞ւք եք ասում` ուրեմն խաբում եք…

Ես հասկանում եմ, որ ձեզանից շատերը սովոր են դրան, նկատի ունեմ` խաբելուն, հակառակ պարագայում այդքան հարուստ չէիք լինի: Կզարմանաք, բայց ես մարդկայնորեն հասկանում եմ, որ հարստության եք ձգտում` անգամ հարուստ լինելով: Ես ու, վստահ եմ, շատերը, չենք հասկանում ձեր կուրությունը, դիմացինին, կողքինին, հետեւում գտնվողին չտեսնելը: Սա չենք հասկանում, քանի որ չենք հասկանում, թե ինչպե՞ս կարելի է այդքան հարուստ լինել եւ կույր: Բա լավ, աշխարհում մի լավ ակնաբույժ չկա՞, որ գնաք մոտը, որ վերացնի ձեր կուրությունը, գոնե մեղմի: Փաստորեն չկա, Դուբայում էլ չկա…

Մի գաղտնիք բացահայտնեմ` եթե կույր չլինեիք, ապա ամեն օր կտեսնեիք, թե ինչ գեղեցիկ է հոսում գետը, կամ մայր մտնում արեւը, կամ տեղում ձյունը, կամ քնում բալետի պարուհի դառնալ երազող փոքրիկ աղջիկը, կամ գրում, կարդում, մտածում, խոսում են բոլոր այն մարդիկ, ովքեր ձեզանից ավելի հարուստ են եւ ձեզանից ավելի խելոք:

Պահպանեք ձեզ, եթե, իհարկե, չեք ցանկանում միշտ մնալ խամաճիկ:

Ճանաչեք մարդկանց, գնահատեք նրանց, սիրեք, սա ավելի կարեւոր է, քան եկեղեցաշինությունը, քանի որ Աստված չի ասել` անպայման եկեղեցի կառուցեք, Աստված ասել է անպայման… Չհասկացա՞ք…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՎԵԱՐԿԵԼ ՀՕԳՈՒՏ ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ԴԻՐՔԵՐԻ՞, ԹԵ՞ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ

Հաջորդ գրառումը

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲՈՒԹԱՆՑԻ ՄԵԽԱՆԻԿՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲՈՒԹԱՆՑԻ ՄԵԽԱՆԻԿՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Այսօր «Մեր մանկության տանգոն» էի նայում ու հանկարծ հասկացա, որ Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը, ում մասին խոսել...

ԿարդալDetails

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական