Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ԳԱԱ Մ. ՔՈԹԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

03/02/2017
- 03 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Աշոտ Հ. ԲԱՅԱԴՅԱՆ, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ագրարային ոլորտի զարգացման բաժնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Դեռեւս 2006թ. ՀՀ-ում տնտեսագիտության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների գծով բարեփոխումների արդյունքում նորովի հիմունքներով ձեւավորվեց ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվ. տնտեսագիտության ինստիտուտը (տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վ.Լ. Հարությունյան), որի ղեկավարման տարիներին 11 տարի գործում է Ագրարային ոլորտի զարգացման բաժինը (2006-2011թթ. ընթացքում տ.գ.դ., պրոֆեսոր Ս.Գ. Ղազարյանի, այնուհետ` 2012թ-ից մինչ այժմ տ.գ.դ., պրոֆեսոր Ա.Հ. Բայադյանի ղեկավարությամբ):

Վերոնշյալ բաժինը 2006-2016թթ.-ի ընթացքում զբաղվել է հետեւյալ գիտահետազոտական թեմաների ուսումնասիրությամբ եւ կատարմամբ, այդ թվում`

– ՀՀ գյուղատնտեսական արտադրության տեղաբաշխումը եւ մասնագիտացումը ՀՀ մարզերում

– ՀՀ-ում գյուղացիական տնտեսությունների զարգացման հիմնախնդիրները

– Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ու պետական աջակցության համալիր միջոցառումների իրականացումը ՀՀ գյուղատնտեսության ոլորտում

– ՀՀ գյուղատնտեսական արտադրության զարգացման հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները

– ՀՀ ագրարային ոլորտի արտադրական գործընթացների եւ տնտեսվարման ձեւերի կարգավորման հիմնախնդիրների լուծման ուղիները

– Ֆինանսական միջոցների կազմավորման եւ օգտագործման բարելավման ուղիները ՀՀ ագրարային ոլորտում

– Տնտեսվարող սուբյեկտների ֆինանսա-տնտեսական գործունեության գնահատման հիմնահարցերը եւ դրանց լուծման ուղիները ՀՀ-ում

Կատարված թեմաներով պայմանավորված լույս են ընծայվել գիտական աշխատություններ:

Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրին համահունչՙ 2017թ.-ին բաժինը կատարում է «ՀՀ տնտեսության կայուն աճի ապահովման հիմնախնդիրները եւ լուծման ուղիները» թեման:

2006-2016թթ. կատարված գիտահետազոտական աշխատանքների վերլուծության արդյունքները վկայում են գյուղացիական տնտեսություններում, վերամշակող արտադրական կազմակերպություններում արտադրության արդյունավետության բարձրացմանը խոչընդոտող պատճառների մասինՙ կապված ֆինանսական, հարկային, վարկային համակարգերում, ինչպես նաեւ օրենսդրության ոլորտում տեղ գտած թերությունների հետ եւ արդյունքում դժվար է դառնում խոսել գյուղատնտեսության զարգացմանը նպաստող ֆինանսավորման հստակ ու նպատակաուղղված քաղաքականության մասին: Մասնավորապես կապված` կարճաժամկետ վարկերի բարձր տոկոսադրույքների, միջին եւ երկարաժամկետ վարկերի գրեթե բացակայության, վարկերի դիմաց գրավադրման հետ կապված հիմնախնդիրների, վարկատու կազմակերպություններում դիմումների (բիզնես պլանների) առջեւ դրվող խիստ պահանջների, ինչպես նաեւ բիզնես պլանների ցածր որակի հետ:

Գյուղատնտեսության արդյունավետության ապահովման համար առանձնահատուկ նշանակություն ունի արտադրական գործընթացների պայմանավորված վարկավորումը, ամեն տարի գարնանը գյուղատնտեսական աշխատանքներն սկսելիս դրամական միջոցների հայթայթման խնդիրների սրման հետ: Այս առումով գյուղատնտեսության վարկավորման բարելավման համար կարեւոր է գրավադրման մեխանիզմների կատարելագործումը, պետության կողմից սուբսիդավորվող վարկերի տոկոսադրույքի իջեցումը, մասնաբաժնի եւ վարկերի մարման ժամկետների ավելացումը: Ընդ որում սուբսիդավորման շրջանակներում տրամադրվող վարկերը պետք է ունենան հասցեականություն կոնկրետ ճյուղի զարգացման կամ արտադրանքի արտադրության գծով, իսկ տրամադրվող վարկերի գումարն էլ պետք է դարձնել երկարաժամկետ մինչեւ 10 տարի եւ նվազեցնել տոկոսադրույքը` 2-3%-ի չափով:

Կատարված ուսումնասիրություններն ու վերլուծությունները վկայում են այն մասին, որ ՀՀ գյուղատնտեսության զարգացմանը նպաստող համապատասխան ուղիների իրագործումը հնարավորություն կտա էլ ավելի արդյունավետ դարձնելու ագրարային ոլորտի գործունեությունը: Մասնավորապես, «Կառավարում, մոնիթորինգ եւ գնահատում» ծրագրի բաղադրիչով կֆինանսավորվեն խորհրդատուների պայմանագրերը, աուդիտորական գործունեության ծախսերը եւ դրանցով պայմանավորված կընդլայնվի համայնքների խորհրդատվական ծառայությունների մատուցումը, հասցնելով դրանց թիվն ընդհանուրում մինչեւ 90 տոկոսի: Միաժամանակ ի հաշիվ բյուջետային, արտաբյուջետային, ինչպես նաեւ կոոպերատիվների արտադրաֆինանսական գործունեությունից գոյացած միջոցների, գործնական է դառնում գյուղացիական կոոպերատիվների աջակցության «Կենտրոնական հիմնադրամի» ստեղծումը: Ըստ որի էլ, ինչպես յուրաքանչյուր մարզում, այնպես էլ առանձին կոոպերատիվների սեփական միջոցների հաշվին անհրաժեշտ է կազմակերպել խորհրդատվական կենտրոններ` լայնորեն օգտագործելով համակարգի գիտահետազոտական կենտրոնների, ինստիտուտների եւ այլ ստորաբաժանումների գիտական ներուժը, ակնկալելով պայմանագրային հիմունքներով բիզնես ծրագրերի կազմում եւ զանազան ծառայությունների մատուցում: Միաժամանակ գյուղատնտեսության ոլորտում կոոպերատիվների ընդլայնված ցանց ստեղծելու համար ուղղորդված կապիտալի ներհոսքին առավելագույնս նպաստելու նպատակով` ներդրված միջոցները որոշակի ժամկետով ազատել հարկումից, այդ թվում ավելացված արժեքի հարկից:

Մեր կարծիքով գյուղատնտեսության ոլորտում ի վերջո կոոպերատիվների ձեւավորումը հնարավորություն կստեղծի համատեղ օգտագործելու արտադրության տեխնիկական միջոցները, արդյունավետ կազմակերպելու գյուղմթերքների վերամշակումն ու իրացումը, որի արդյունքում կոոպերատիվի անդամները կստանան ինչպես տնտեսական մեծ եկամուտ, այնպես էլ կձգտեն իրենց տնտեսությունը հասցնել ավելի բարձր տեխնիկական ու տեխնոլոգիական մակարդակի: Դա հնարավորություն կտա ագրոշուկայի ձեւավորմանն ու զարգացման խթանմանը, որն էլ իր հերթին կնպաստի արտաքին շուկայի հետ հարաբերությունների կարգավորմանը` ստեղծելով բարենպաստ պայմաններ տեղական ու արտասահմանյան գործարարների կողմից հանրապետության ագրարային ոլորտում ներդրումներ կատարելու համար: Միաժամանակ գյուղում կձեւավորվի նոր սոցիալ – տնտեսական իրավիճակ եւ վերջնական արդյունքում կլուծվեն նաեւ գյուղական բնակչության զբաղվածության հիմնախնդիրները:

Գյուղում ենթակառուցվածքները զարգացնելու համար անհրաժեշտ է համայնքներում ստեղծել վճարովի ծառայություն կատարող կառույց, գյուղացիական տնտեսություններին` արտադրական գործընթացների սպասարկման, պարարտանյութերով ու թունաքիմիկատներով եւ այլ նյութական միջոցներով ապահովման համար: Միաժամանակ դրանց, ինչպես նաեւ ագրարային ոլորտում գործող մնացած տնտեսվարող սուբյեկտներին սպասարկելու համար հարկ է ստեղծել մարքեթինգային ծառայություններ, որոնք հնարավորություն կստեղծեն ձեւավորելու պահանջարկի եւ առաջարկի համամասնություն: Այդպիսի ծառայությունների վերջնական նպատակը պետք է լինի` տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծել նպաստավոր պայմաններ, կողմնորոշվելու շուկաներում տիրող իրավիճակին, ինչպես նաեւ հզորացնելու կապերը` ֆերմերների, ասոցիացիաների, կոոպերատիվների, ծառայություն մատուցողների, ագրովերամշակողների եւ մարքեթինգային գործակալների միջեւ: Միաժամանակ պետության կողմից տարբեր ծրագրերով հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկան, պարարտանյութերը եւ այլն տրամադրել ոչ թե առանձին անհատ հողագործներին, այլ համայնքներում ձեւավորված մասնագիտացված կազմակերպություններին (կոոպերատիվներին), գյուղացիական եւ այլ տնտեսություններին` օբյեկտիվ եւ հավասարաչափ սպասարկման համար:

Իրողություն է, որ չի կարող լինել զարգացող գյուղատնտեսություն առանց հարմարավետ գյուղի: Հետեւապես պետք է ուժեղացնել համայնքների տնտեսական զարգացման ծրագրերը, որոնք կօգնեն ընտրված համայնքներին պլանավորելու, ֆինանսավորելու եւ ղեկավարելու ներդրումների իրականացումը, նրանց հետագա նպատակայնությունն ու շարունակելիությունը: Անհրաժեշտ է պետական ռեսուրսների լայն օգտագործում` գյուղատնտեսական ենթակառուցվածքների պահպանման եւ հզորացման, դրանց համահունչ փոխառու ֆինանսական միջոցների մատչելիության ավելացման ու գյուղացիական տնտեսություններին բանկային եւ այլ տիպի ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնման համար: Հետեւապես վերոնշյալ հարցադրումները կարեւոր են նաեւ այն իսկ պատճառով, որ գյուղատնտեսական քաղաքականությունը ենթադրում է ագրարային ոլորտի արտադրական գործընթացների վարման արդյունավետ մեթոդների, ժամանակակից ձեւերի ու եղանակների ներդրում եւ խթանում: Վերջիններիս իրագործման համար էլ անհրաժեշտ է գյուղական վայրերում ունենալ` կրթական, մասնագիտական պատրաստվածություն ունեցող զանգված:

Գյուղացիական տնտեսություններում իրականացված ուղղակի հաշվառման հիման վրա կատարված ծախսերի վերլուծությունը հանգեցնում է այն եզրակացության, որ արտադրական գործընթացները տեղի են ունենում զգալի խախտումներով ու կազմակերպական ոչ ռացիոնալ սկզբունքներով, ինչն իր հերթին հանգեցնում է արտադրության արդյունավետության անկմանը: Մասնավորապես, շատ աշխատանքներ կատարվում են ձեռքի ուժով, երբ դրա համար կան մեքենաներ կամ սարքավորումներ, ցանքը կատարվում է ցածրորակ պատահական սերմանյութերով, չեն պահպանվում ցանքսերի պարարտացման ու բույսերի պաշտպանության միջոցառումների համակարգի կանոնները, իսկ աշխատանքներն էլ կատարվում են ժամկետների խախտումներով: Գյուղացիական տնտեսությունները չեն վարում ծախսերի եւ եկամուտների հաշվառման ոչ մի փաստաթուղթ: Կատարված աշխատանքների դիմաց գումարները հաճախ ներկայացվում են մոտավոր, հիմնվելով հիշողության վրա, եւ վերջնական արդյունքում, բնականաբար, մեծ հավանականությամբ, որոշ աշխատանքների վրա կատարված ծախսերն էլ մոռացվում են: Մինչդեռ ճիշտ հաշվառում կատարելու պարագայում գյուղացին բոլոր կարգի մուտքերից ու վճարումներից հետո կարող է պատկերացնել իր գործունեության վերջնական արդյունքը: Ուստի նրան ձեռնտու է ունենալ ցուցանիշների մի այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա գնահատել ինչպես գործունեության առանձին կողմերը` կապված արտադրական գործընթացի տվյալ փուլում, այնպես էլ վերջնական արդյունքն, ամփոփ ձեւով:

Մրցունակ արտադրանք թողարկելու համար գրեթե բոլոր ագրովերամշակող ընկերություններն ունեն վերազինման կարիք, իսկ դրան հասնելու համար սեփական միջոցների բացակայության պայմաններում պարտադրված են իրականացնել վարկային ռեսուրսների հաշվին: Շրջանառու միջոցների համալրման համար սահմանափակ ժամկետով տրամադրված վարկերի սպասարկման ծախսերը զգալիորեն բարձրացնում են արտադրանքի ինքնարժեքը եւ վերջնական արդյունքում այն բացասաբար է անդրադառնում արտադրանքի մրցունակության վրա: Ուստի վերամշակող արդյունաբերության մեջ շահութաբեր արտադրություն վարելու համար անհրաժեշտ է տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման մեխանիզմների կիրառումը:

Գյուղատնտեսական հումքի արտադրողների եւ վերամշակողների միջեւ պայմանագրային փոխշահավետ հարաբերությունների արմատավորման համար անհրաժեշտ է իրականացնել մոնիթորինգ` հումքի մթերման կանխատեսվող ծավալների եւ անհրաժեշտ շրջանառու միջոցների պահանջարկի վերաբերյալ: Արտադրողների ու վերամշակողների պայմանագրերը կնքել ոչ թե մեկ կամ երկու, այլ 4-5 տարիների համար եւ միաժամանակ անհրաժեշտ է խթանել վերամշակող կազմակերպություններին ֆինանսական աջակցությամբ, որպեսզի նրանք կարողանան ոչ միայն ժամանակին վճարել գնված հումքի արժեքը, այլեւ կանխավճարային տեսքով ապահովել ապագա գնումները: Երկարաժամկետ պայմանագրերը հիմք կհանդիսանան խորացնելու արտադրության մասնագիտացումը եւ հետեւապես զարգացնելու արտադրության համակենտրոնացումն ու իրական պայմաններ ստեղծելու հեռանկարային ծրագրերի մշակման համար:

Անհրաժեշտ է խթանել արտահանման կողմնորոշում ունեցող արտադրանքների ավելացումը` բարձրորակ ալկոհոլային խմիչքների, հյութերի խտանյութի արտադրության գծով, իսկ սնունդ վերամշակող հայկական ընկերությունների համար ստեղծել բավարար խթաններ մատչելի վարկերի տրամադրմամբ, որպեսզի հումք արտադրողների միջեւ ստեղծվի սերտ համագործակցություն: Միաժամանակ ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորել ֆերմերային շուկայական գնի եւ նվազագույն սահմանված գնի միջեւ եղած տարբերության չափով: Եվ որպես ապացույց Երեւանի Կոնյակի գործարանի օրինակով նպաստել վերամշակողների եւ արտադրողների միջեւ կնքվող պայմանագրերի կատարելագործմանը:

Այսպիսով, հիմնվելով վերոնշյալ առաջարկությունների վրա, պետք է հավաստել, որ նպատակային եւ լավ վերահսկվող պետական աջակցության մեխանիզմները կարող են փոխել իրադրությունը եւ բարձրացնել տեղական վերամշակողների կենսունակությունն ու մրցունակությունը: Այնուհետ շատ կարեւոր է ՀՀ կառավարության դերը տեղեկատվության տեխնոլոգիաներին առավել մատչելի դարձնելու եւ բիզնեսի վերաբերյալ իմացության եւ գործընկերության անհրաժեշտ ուղղություններ տրամադրելու հարցերում:

Նախորդ գրառումը

«ԱՄՆ-Ը ՉԷ, ՈՐ ՊԵՏՔ Է ՌՈՒՍՆԵՐԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

Հաջորդ գրառումը

ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ ՖՐԱՆԿՖՈՒՐՏՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ ՖՐԱՆԿՖՈՒՐՏՈՒՄ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական