Երեքշաբթի, Հունիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽԵ՜ՂՃ ԱԴՐԲԵՋԱՆ

03/02/2017
- 03 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Համաձայնեք, որ ամենեւին էլ հետաքրքրական չէ, թե ի՞նչ է ասում Ադրբեջանն իր գերու մասին: Նախ, որովհետեւ փետրվարի 1-ին հայկական կողմն անցած ադրբեջանցի գերին, իհարկե պետք է դասալիք ճանաչվի, որի ծնողները պետության դեմ հանցագործություն պետք է կատարած լինեն, մորաքրոջ ամուսինը պետք է հայ լինի, ինքն էլ դարդից պետք է թմրամիջոցներին տրված լինի, սիրած երեք աղջիկներին դանակահարած պետք է լինի եւ վերջապես բոլոր հարեւանների տներից գողություն արած պետք է լինի: Եթե անգամ Ադրբեջանն այս ամենը չասի իր հերթական գերու մասին անմիջապես, ապա մի օր անպայման ասելու է: Շեշտելով, որ նորմալ հայրենասեր ադրբեջանցին հո հայրենիքը չէ՞ր լքի, գերի չէ՞ր դառնա… Մի խոսքով, քարըՙ գլուխը:

Շատ ավելի հետաքրքրական է, թե ինչո՞ւ են ադրբեջանցիները հենց Թալիշի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ արել, որտե՞ղ է ծնվել ադրբեջանցի գերին եւ ի՞նչ կարելի է անել նրա հետ: Վերջից սկսենք, չնայած հասարակական բուռն կարծիքին, թե գերուն ծեծել պետք չէ, անկախ նրանից Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է նրանից, թե՞ ընդունում: Սպանելՙ առավել եւս: Նախ, որովհետեւ դա մեզ ոչինչ չի տա, ապա եւ Բաքվում ոչ մեկին չի ցավեցնի: Փոխանակել նրան Ադրբեջանում այս պահին գտնվող որեւէ հայի հետ, բարդ է: Բանն այն է, որ Ադրբեջանը իր գերուց հրաժարվում է, իսկ այս հանգամանքը Ադրբեջանի համար անիմաստ է դարձնում փոխանակումը: Բացի այդ, եկեք չմոռանանք եւ խոստովանենք, որ Բաքվում այս պահին գտնվող հայերից ոչ բոլորն են, որ ցանկանում են վերադառնալ Հայաստան: Սա չմոռանանք եւ նրա՛նց չմոռանանք:

Ուրեմն կարելի է սպասել: Առջեւում հանգստյան օրեր են, ինչը նշանակում է, որ Մինսկի խումբը միայն դրանցից հետո շա՜տ հրատապ կարգով հայտարարություն կտարածի, ենթադրում եմՙ երկուշաբթի օրը: Բնականաբար կխոսեն նաեւ գերու մասին, գուցե անունն էլ տան, ցավ հայտնեն, հորդորեն անմիջապես վերադարձնել: Առաջարկում եմ վերցնել այդ հորդորը, տպել, տանել գերու մոտ եւ բարձրաձայն կարդալ, որպես անեկդոտ: Մինսկի խմբի հայտարարությանը հնարավոր է հաջորդի համանախագահների այցը տարածաշրջան, կամ նրանց ջանքերով ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Երկու պարագայում էլ, եթե գերուն մինչ այդ վերադարձրած չլինենքՙ Մինսկի խմբի հորդորներից հուզված դեմքերով, անպայման խոսելու են գերու մասին: Սա մի քիչ վտանգավոր է, քանի որ ինչպես գիտենք ում մասին շատ են խոսում, նրա ականջները սկսում են կարմրելՙ «վառվել»: Իսկ երբ մենք կարմրած-«վառվող» ականջներով մարդ ենք տեսնում, մտածում ենքՙ գուցե քաշե՞լ են: Այնպես որ, եթե չենք ցանկանում, որ մեզ մեղադրեն ադրբեջանցի գերու ականջները քաշած լինելու մեջ, ապա պետք է այնպես անել, որ նրա մասին շատ չխոսեն: Ինչպե՞ս: Օրինակ ՀՀ ԱԳՆ-ն, բայց քանի որ գերին Արցախի Հանրապետությունում է (ինչն ավելի լավ է), ԼՂՀ ԱԳՆ-ն հանդես է գալիս պաշտոնական հայտարարությամբ: Այն ամբողջովին ուղղված պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, հետեւյալ բովանդակությամբ. «Հարգելի պարոնայք, չնայած մենք հասկանում ենք, որ ձեզ առանձնապես շատ չի հետաքրքրում ղարաբաղյան հակամարտությունը, առավել եւս դրա նրբությունները, քանի որ դուքՙ ձեր հայրենիքներում ավելի հետաքրքրական զբաղմունքներ ունենք, մանավանդ, որ լավ աշխատավարձ եք ստանում, բայց հորդորում ենք երկու օրից, կամ թեկուզ այսօր, ժամանել Ստեփանակերտ, քանի որ ԼՂ հակամարտության կողմերիցՙ ղարաբաղյանը ձեզ ունի ներկայացնելու անհերքելի փաստեր, որ այս տարվա փետրվարի 1-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ԼՂՀ Թալիշ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, որը կանխվել է ԼՂՀ պաշտպանության բանակի հատուկ ջոկատայինների կողմից: Այցի ընթացքում ձեզ սպասվում է անմոռանալի հանդիպում ադրբեջանական դիվերսիոն խմբի գերեվարված զինվորի հետ, որը ձեզ անչափ հետաքրքրական բաներ կպատմի: Մեզ պատմել է»:

Կգա՞ն, շատ լավ, դա կնշանակի, որ մարդիկ իրոք հետաքրքրված են ղարաբաղյան հակամարտությամբ եւ դրա նրբություններով, կնշանակի նաեւ, որ մարդիկ կստանան անհերքելի ապացույցներ, որ ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է իրականացրել եւ ամենակարեւորը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը փաստորեն կճանաչեն ԼՂՀ ԱԳՆ-ի լեգիտիմությունը, քանի որ կընդունեն նրա հորդոր-հրավերը եւ կժամանեն Ստեփանակերտ:

Եթե չգան, ԼՂՀ ԱԳՆ-ն կարող է հանդես գալ հաջորդ հայտարարությամբ: Ավելին, սրան կարելի է կցել ՀՀ ԱԳՆ-ի համապատասխան հայտարարությունը, որը կրկին ուղղված կլինի Մինսկի խմբի եռանախագահներին եւ կպարունակի միայն մեկ նախադասությունՙ «Որ ձեզ կանչում են, ինչի՞ չեք բարեհաճում ժամանել»…

Ի դեպ, ժամանելու մասին: Ինչպես գիտենք, անցյալ տարվա ապրիլից հետո այս ողջ ընթացքում Թալիշում տեղի էին ունենում վերաբնակեցման գործընթացներ: Մարդիկ, եթե անկեղծՙ ոչ մեծ հոսքերով, վերադառնում էին իրենց տները: Այս պատճառով էլ, թերեւս, ադրբեջանական կողմն իր հերթական դիվերսիայի թիրախ դարձրեց Թալիշի ուղղությունը: Խնդիրը վերադարձածներին վախեցնելն էր, վերադարձը կասեցնելն էր, «Թալիշը լքյալ եւ վտանգավոր բնակավայր է»ՙ այդ թվում հայկական որոշ լրատվամիջոցներում շրջանառվող թեզի ապացուցումն էր: Ստացվե՞ց: Չեմ կարծում, ամեն դեպքում գերին նրանցից է եւ դուք միայն պատկերացրեք, թե 1995-ին ծնված այդ ադրբեջանցին հիմա որքան վախեցած է (Մինսկի խմբի ականջից հեռուՙ «ջհանդամը» թե վախեցած չէ): Իմիջիայլոց գերին, որի անունն է Էլնուր Հուսեին Զադե, եւ ինչպես արդեն ասացիՙ ծնվել է 1995-ին, ծնվել է Բարդա քաղաքում: Սա շատ կարեւոր է, քանի որ Բարդան Թալիշին շատ մոտ բնակավայր է, ինչը նշանակում է, որ այդ տղան ծառայում է իր բնակավայրին ոչ թե մոտ, այլ հենց բնակավայրում: Ինչպես գիտենք, եւ Ադրբեջանում եւս այդպես է, զինծառայողն իր ծառայությունն իրականացնում է իր բնակավայրից բավականին հեռու, բնակավայրին մոտ ծառայում են միայն երկկողմանի որբերը, օրինակ: Կնշանակի, եթե Էլնուրը սովորական զինծառայող է, ուրեմն ծնողազուրկ է, եթե ծնողազուրկ է, ուրեմն խեղճ է, քանի որ խեղճ է, ուրեմն Ադրբեջանը դիվերսիոն խմբերում կամ նույնն էՙ 70 (եւ ավել) տոկոս մահվան ուղարկում է խեղճերին:

Բայց հնարավոր է Էլնուրը, մանավանդ, որ 22 տարեկան է արդեն, սովորական զինծառայող չէ, այլ հատուկ ջոկատային սպա: Չնայած Ադրբեջանն ասում է, որ դասալիք է եւ արդեն մի քանի տարի է, ինչ ազատվել է զինծառայությունից: Բայց, կներեք, եթե այդպես է, որտեղի՞ց նրան լավ զենք, դիվերսիոն խմբի քողարկող հանդերձանք… Գուցե գողացե՞լ է, ասենք մի ադրբեջանցի զինվոր է սպանել եւ նրանից գողացել է: Հնարավոր է, ուրեմն շուտով Ադրբեջանը կհայտարարի, որ ինքը զոհ ունի, ճանապարհին հարձակվել են վրան, սպանել, զենքը խլել, հանդերձանքը խլել…Խեղճ տղա…

Խեղճ Ադրբեջան:

Նախորդ գրառումը

ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՀՂՈՒՄԸ

Հաջորդ գրառումը

ՀՆԴԿԱՄԱՆԻԱՅԻ ԴԵՄ ԳՐԿԱԲԱՑ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ՀՆԴԿԱՄԱՆԻԱՅԻ ԴԵՄ ԳՐԿԱԲԱՑ

Լրահոս

Հայ դիվանագիտության խնդիրն է Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտումը վարպետորեն կապել Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման հետ. Արմեն Այվազյան

30/06/2026

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ն. Փաշինյանը լրագրողներին ասել է. «Մենք որևէ արձագանքի կարիք չենք...

2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 17-ը Հայաստան է այցելել Ադրբեջանի 44 և Թուրքիայի 8179 քաղաքացի

30/06/2026

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 քաղաքացի. հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից՝ ի պատասխան NEWS.am-ի հարցման։ «2026 թվականի...

Քպ-ն ԱԺ փոխնախագահներ է ընտրել Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին

29/06/2026

Փաշինյանը լրագրողներին հայտնել է, թե ովքեր են լինելու ԱԺ երկու փոխնախագահները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության այսօրվա նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ Ազգային...

Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելուց զերծ մնալը ծառայում է Հայաստանի Հանրապետության շահերին. Փաշինյան

29/06/2026

«Մենք որևէ արձագանքի կարիք չենք տեսնում, քանի որ կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելուց զերծ մնալը ծառայում է Հայաստանի...

Կանգնած ենք  այն աշխատակիցների կողքին, ովքեր հրաժարվել են սուտ խոսել և մարդու նկատմամբ «գործ սարքելու» գործիք դառնալ. «Միասնության թևեր»

29/06/2026

Սա քաղաքական հետապնդման և պետական համակարգի վտանգավոր ապականման մասին ահազանգ է. «Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել. Գորիսի ավագանու անդամ,...

Փոխարտգործնախարարը Դուբրովնիկի ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

29/06/2026

Հունիսի 27-ին Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է «Ուժային կենտրոնների միջև․ բազմավեկտոր դիվանագիտության դասերը»...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական