Կիրակի, 26 Հուլիս, 2026

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Օրերս Հելիոպոլիսում (Եգիպտոս) 80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՌԱԿ հնագույն անդամներիցՙ Կահիրեի պետական ռադիոկայանի հայկական ռադիոժամի բազմամյա խմբագիր-հաղորդավարուհի

տիկին Արաքսի Դովլաթյան-Ուստայանը:

ՌԱԿ Կենտրոնական վարչությունը եւ «Ազգ» թերթի խմբագրությունը խորին ցավակցություններ են հայտնում հանգուցյալի դուստրերինՙ Կասյային, Մարալին, Կարինեին եւ մյուս բոլոր հարազատներին: