Երկուշաբթի, Հուլիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

THE NATIONAL INTEREST. ԱՄՆ-Ի ԻՄՊԵՐԻԱԼԻԶՄԸ ՎՆԱՍՈՒՄ Է ՀԵՆՑ ԻՐԵՆ

27/01/2017
- 27 Հունվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Պ. Ք.

ԱՄՆ-ի համապարփակ գերիշխանության ջատագով նոր պահպանողականների տրամաբանությունը ներհակ է իրենց երկրի շահերին

Ամերիկացի վերլուծաբանների մի մասի հավանությանն արժանացած համաշխարհային ժանդարմի քաղաքականությունը վնաս է պատճառում հենց ԱՄՆ-ի շահերին, եւ այդ վտանգավոր ուղուց չհրաժարվելու դեպքում երկիրը մի օր ստիպված կլինի թանկ վճարել նման մոտեցման համար, գրում է Դենիել Լ. Դեւիսը ամերիկյան The National Interest թերթում:


Դեւիսի հոդվածը Politico հանդեսում Տանասիս Կամբանիսի «Ինչու է ձեռնտու բառացիորեն համաշխարհային ժանդարմ լինելը» հրապարակման պատասխանն է: Այդ հրապարակումը նոր պահպանողականների վնասակար տրամաբանության հիանալի օրինակ է: Այսպես, արտերկրում ռազմական ուժի ակտիվ կիրառումը պաշտպանելու գործում Կամբանիսի առաջին հնարքը ամեն ինչ սեւ-սպիտակ ներկայացնելու փորձն է: Ըստ Կամբանիսի, բոլոր նրանք, ովքեր դեմ են իր ծավալապաշտական հայացքներին, «մեկուսապաշտներ» են, թեեւ իրականում վտանգավոր արկածախնդրություններից խուսափելու փորձերի մեջ մեկուսապաշտական ոչինչ չկա:

Որոշ նոր պահպանողականների հայացքներ իրենց հերթին ստեղծում են «կայսերապաշտական» մտածողության տպավորություն, որը ենթադրում է ինքնիշխան տերության կողմից սեփական գաղութների կառավարում: Եվ Կամբանիսը առանց քաշվելու թվարկում է ռազմական ուժի վրա հիմնված նախահարձակ արտաքին քաղաքականության դրական կողմերը:

Նրա կարծիքովՙ ԱՄՆ-ի գլխավորությամբ ձեւավորված աշխարհակարգը որոշակի օգուտներ է տալիս նաեւ մյուս երկրներին, սակայն տվյալ աշխարհակարգը կառուցված է նախ եւ առաջ ԱՄՆ-ի շահերի շուրջը եւ ծառայում է ԱՄՆ-ի եւ ամերիկացի գործարարների հարստացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի շահույթի ապահովմանը, ինչպես նաեւ ԱՄՆ-իՙ որպես աշխարհակալ ամենահարուստ գերտերության դիրքերի հնարավորինս երկար պահպանմանը:

Կամբանիսը նաեւ նշում է, որ ՆԱՏՕ-ում, Լատինական Ամերիկայում եւ Արաբական թերակղզում իր ներկայության շնորհիվ ԱՄՆ-ը հնարավորություն ունի ղեկավարելու սեփական անվտանգության ու բարօրության ամրապնդմանն ուղղված որոշումների ընդունումը: Իսկ «համաշխարհային ոստիկանի» դերը նշանակում է ապրանքների առաքումների երթուղիների, ազատ առեւտրի համաձայնագրերի, նավթահանույթի պայմանագրերի եւ ռազմական դաշինքների կնքման վերահսկողություն:

Հենց միայն այն պնդումները, որ ԱՄՆ-ը «գլխավորում է» ձեւավորված աշխարհակարգը, որ պաշտպանության ոլորտում կատարվող հսկայական ներդրումները աշխատատեղերի ստեղծման լավ ծրագիր են, որ երկրի ռազմածովային ուժերի գլխավոր նպատակը ոչ թե ազգի պաշտպանությունն է, այլ «ամերիկյան կորպորացիաների» ֆինանսական անվտանգության ապահովումը, ոչ այլ ինչ են, քան իմպերիալիստական տերության բնորոշում: Եվ նման պնդումները ունեն ոչ միայն աղաղակող բնույթ, այլեւ մի շարք վտանգավոր թերություններ եւ հաշվի չեն առնում հույժ կարեւոր գործոնները: Նախ եւ առաջ, ծավալապաշտական հայացքների ջատագովները չեն կարող հասկանալ, որ իմպերիալիստական վարքագիծը ատելության զգացում է առաջացնում աշխարհի բազմաթիվ երկրների բնակիչների շրջանում: Եվ սա մանրուք չէ, քանի որ հակաիմպերիալիզմը սնում է ԱՄՆ-ի հանդեպ թշնամաբար տրամադրված անձանց նկրտումները, ինչպես նաեւ մեծացնում է այն բանի հնարավորությունը, որ նման ուժերը կգործեն ընդդեմ Վաշինգտոնի շահերի: Աշխարհի կարեւոր տարածաշրջաններում ԱՄՆ-ի հանդեպ բարեհաճ վերաբերմունքի մակարդակը վտանգավոր չափով ցածր նշագծի վրա է:

Երկրորդ, միանգամայն սխալ է այն տեսակետը, թե աշխարհի մեկ տասնյակ երկրներում ռազմական ուժի գործադրումը դրականորեն է անդրադառնում ԱՄՆ-ի վրա: Վերջին տասնամյակում ԱՄՆ-ը ռազմական գործողությունների մասնակիցն է եղել Իրաքում, Սիրիայում, Աֆղանստանում, Լիբիայում եւ այլուր, բայց ամերիկացիների գործողությունների արդյունքում այդ երկրներից ոչ մեկում անվտանգության հետ կապված իրավիճակը չի բարելավվել: Ընդհակառակը, այդ երկրներից յուրաքանչյուրում ԱՄՆ-ի շահերին սպառնացող վտանգը ներկայումս ավելի մեծ է, քան այնտեղ ամերիկյան զորքերի տեղաբաշխումից առաջ: Ակնհայտ է, որ այդ ձեւով ազգային անվտանգություն եւ տնտեսական բարգավաճում չեն ապահովում:

Երրորդ, իմպերիալիստական աշխարհայացքի կողմնակիցները անիրավացիորեն վկայակոչում են այն կանխադրույթը, թե ԱՄՆ-ի «հարստացման» միակ եղանակը զինված ուժերի միջոցով բովանդակ աշխարհում գերիշխելն է: Սակայն նման պնդումը ոչ այլ ինչ է, քան վիրավորանք ԱՄՆ-ի ձեռներեց, խելացի եւ նպատակամետ քաղաքացիներին: Ուստի հանուն երկրի ֆինանսական անվտանգության արտերկիր զինված ուժեր ուղարկելով գերիշխանություն հաստատելու եւ որոշումների ընդունումը վերահսկելու փոխարեն ԱՄՆ-ը ավելի շատ կշահեր շուկաների ընդլայնումից, փոխշահավետ հարաբերություններից եւ դիվանագիտության առավել ակտիվ կիրառությունից:

Ըստ որում, Դեւիսը միանգամայն անվիճելի է համարում այն դրույթը, որ երկրի զինված ուժերը հարկավոր է պահել բարձր մարտավիճակում, այլ ոչ թե ցրել աշխարհով մեկ:

Այսպիսով, ԱՄՆ-ի հզորության պահպանման լավագույն եղանակը մնացյալ աշխարհի հետ երկրի տնտեսական ու դիվանագիտական փոխգործողության խորացումն է, ինչպես նաեւ հրաժարումը արտերկրում զինված ուժերի օգտագործման ցանկությունից, ուժեր, որոնք պետք է ապահովեն ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը:

Նախորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԲԱԼԿԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է «ՄԵԾ ԽԱՂԸ»

Հաջորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Ջրի մակերեւույթի համաշխարհային միջին ջերմաստիճանը հասել է +21

03/07/2026
Հաջորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Ադրբեջանը գրոհային ինքնաթիռներով ուսումնական թռիչքներ են իրականացրել

06/07/2026

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումներում ուսումնական թռիչքներ են իրականացվել: Պլանի համաձայն՝ գործնական թռիչքներ են իրականացվել JF-17C (Block III), L-39 և...

Խորհրդարանում ներկայացվածությունը դիտարկում ենք քաղաքացիների իրավունքների պաշտպանության, նրանց խնդիրների բարձրաձայնման և լուծումներ առաջարկելու գործիք. «Հայաստան» դաշինք

06/07/2026

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել. Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ընտրողներ, Սահմանադրական դատարանի վճռից հետո «Հայաստան» դաշինքն անհրաժեշտ է համարում ներկայացնել իր...

Հնարավոր է, որ կալանքի էլ տանեն Գագիկ Ծառուկյանին. փաստաբան

06/07/2026

Հնարավոր է, որ կալանքի էլ տանեն Գագիկ Ծառուկյանին, այս քայլերը բացարձակ անակնկալ չէին։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 6–ին, ԲՀԿ առաջնորդ...

Տեսանյութ. ԱԱԾ դիմակավորված անձինք նույնիսկ փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել Գագիկ Ծառուկյանի տուն

06/07/2026

«Լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Այս մասին...

Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացվում

06/07/2026

Հուլիսի 6–ի վաղ առավոտյան խուզարկություն է սկսվել Գագիկ Ծառուկյանի տանը։ ԲՀԿ անդամ Արման Աբովյանը հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի տունը...

Մանիլայի միայնակ հայը եւ իր հայախօս թութակը. ամէն տեղ հայ փնտռող Վահրամ Մաւեանի յիշատակին

05/07/2026

Հանդիպումներ 1983-ի Սեպտեմբերն էր: Կը վերադառնայի Սիտնիէն, ուր գացեր էի մեր աննման ղեկավարներ Փրոֆ. Բարունակ Թովմասեանի հրահանգով եւ Հայկաշէն Ուզունեանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական