ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել The New York Times-ին, որտեղ պատմել է Սպիտակ տանն անցկացրած իր հինգ օրերի մասին: Յոթանասունամյա նախագահը խոստովանել է, որ Սպիտակ տանն իրեն ամենից շատ դուր է եկել ննջարանը, որտեղ ժամանակին քնել է նախագահներիցՙ Աբրահամ Լինքոլնը: Բացի ննջարանից Թրամփին դուր են եկել նաեւ կառավարման կապի հեռախոսները: Միլիարդատեր նախագահը նշել է, որ ինքը երբեք նման գեղեցիկ հեռախոսներ չէր տեսել:
Թրամփը պատմել է, որ ինքն այս պահին Սպիտակ տանը մենակ է ապրում, քանի որ ԱՄՆ առաջին տիկինըՙ Մելանի Թրամփը իրենց որդուՙ 10-ամյա Բարոն Թրամփի հետ ապրում են Նյու Յորքում, որտեղ տղան պետք է մինչեւ գարնան վերջ շարունակի ուսումը: Եւ ինչպես բոլոր մենակ ապրող տղամարդիկ, այնպես էլ ԱՄՆ նախագահը վաղն առավոտյան եւ երեկոներին հեռուստացույց է նայում, թերթեր է կարդում… Ի դեպ, արթնանում է առավոտյան 6-ին, օրը սկսում հեռուստացույց դիտելով, ապա ժամը 9-ին հանդիպում է իր օգնականների հետ, երեկոյան կրկին հեռուստացույց է նայում:
Ըստ ամենայնի ԱՄՆ նախագահ աշխատելը բավականին հեշտ բան է, միակ դժվարությունն այն է, որ ժամը 9-ին պետք է մի ժամով կտրվես հեռուստացույցից, որպեսզի հանդիպես օգնականներիդ հետ: