Մ. Նահանգների 30-րդ նահանգ Վիսքոնսինի քաղաքներից Ռեյսինի «Ջոռնըլ Թայմս» պարբերականի հաղորդմամբ, գրող-դրամատուրգ Ստեփան Ստեփանյանը վերջերս ավարտել է կինոնկարի մի սցենար, որը հիմնված է իր պատմական «Նրանք ընկան» վեպի վրա: Նա սցենարը նվիրել է կին-գործարար Աննա Թորոսյան-Սամուելյանին, ով ներշնչել է նրան գրելու իր վեպը, որ պատմում է Օսմանյան կայսրության վերջին օրերի եւ Հայոց ցեղասպանության մասին: Նա այժմ պատրաստվում է սցենարը ներկայացնելու ֆիլմարտադրող ստուդիաներին:
Բացի դրանից նա Ռեյսինի «Հայկական ժառանգություն» հանձնախմբին է հանձնել 26 կարճամետրաժ ֆիլմեր, որոնք արծարծում են Եղեռնի թեման, հայոց պատմությունը եւ մշակույթը: Նա դրանք ձեռք է բերել Լոս Անջելեսի «Բարսեղյան պրոդաքշընզ» ընկերությունից: Դրանք եզակի նմուշներ են:
Նկար 1. Ստեփան Ստեփանյան