Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ԵՐԿԱՐ ԿՄՆԱՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ»

13/01/2017
- 13 Հունվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Խմեյմիմի եւ Տարտուսի ռազմակայանների ընդլայնումից հետո Մոսկվան ազդեցությունը կուժեղացնի ողջ տարածաշրջանում

Չնայած Սիրիայից հերթական զորակազմի դուրսբերման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությանը, չարժե ակնկալել երկրում ռուսաստանցի զինվորականների թվի նշանակալի կրճատում, գրում է Wars is Boring հրատարակության հոդվածագիր Փոլ Իդդոնը :

Հունվարի 6-ին Մոսկվան հայտարարեց Սիրիայից զորքերի դուրսբերման մասին, որը սկսվելու է ռազմօդանավերի խմբից եւ մասնավորապես «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր հածանավից:

Վուդրո Վիլսոնի անվան Միջազգային գիտական կենտրոնին կից Քեննանի անվան ինստիտուտի վերլուծական կենտրոնի փորձագետ Մայքլ Կոֆմանը իր հերթին նշում է, որ հայտնի չէ, թե հիշյալ հածանավից բացի ուրիշ զորախմբեր դուրս բերվելո՞ւ են արդյոք: Նույնպիսի հարցադրում է անում նաեւ հակամարտությունների մշտադիտարկմամբ զբաղվող SecDev խմբում Մերձավոր Արեւելքի հարցերի վերլուծաբան Նիլ Հաուերը : «Հածանավի Սեւ ծով վերադառնալը զորքերի դուրսբերման գլխավոր տարրն է: Այդ իրադարձությունը շատ լայնորեն լուսաբանվեց ԶԼՄ-ներում, իսկ հունվարի 6-ին նավ այցելեց նույնիսկ Սիրիայի գլխավոր շտաբի ղեկավարը», գրում է Հաուերը, ընդգծելով, որ Սիրիայի ափերին «Կուզնեցովի» մոտենալը «նախ եւ առաջ Մոսկվայի խորհրդանշական ժեստն էր»: Նավը բերել էր մի շարք կործանիչ-ռմբակոծիչներ, սակայն ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանը կորցրեց երկու օդանավՙ «Միգ-29» եւ «Սու-33»: Հաուերը կարծում է, որ «ներկայիս դուրսբերումը, ամենայն հավանականությամբ, կսահմանափակվի երկրում ռուսական զորքերի վերախմբավորմամբ»:

Մայքլ Կոֆմանը իր հերթին կարծում է, թե Սիրիայում չարժե ակնկալել ռուսական զորքերի թվակազմի լուրջ փոփոխություններ: Նա ընդգծում է, որ ռուսների ռազմական ներկայությունը Սիրիայում «բավական աննշան բնույթ է կրում», այնպես որ զորքերի հավանական վերախմբավորումից իրավիճակը չի փոխվի:

Կոֆմանը հիշեցնում է, որ 2016-ի մարտին Ռուսաստանը հայտարարել էր Սիրիայից իր զորքերի հիմնական մասի դուրսբերման մասին, բայց իրականում որոշ ուժեր փոխարինել էր այլ ուժերով: Նույն ամսվա վերջին Մոսկվան Դամասկոսին արդեն օգնում էր ջիհադիստներից Պալմիրայի ազատագրման գործողության ընթացքում: ԻՊ գրոհայինները Պալմիրան կրկին գրավեցին դեկտեմբերի կեսերին, երբ Սիրիայի բանակը զբաղված էր Հալեպի ազատագրման մարտերով:

«Սիրիայի հյուսիսում Ռուսաստանը կարող է կրճատել իր օդային հարվածների թիվը, բայց խիստ անհավանական է, որ Մոսկվան երկրում իր ներկայությունը կրճատի նախքան Պալմիրայի ազատագրումը: 2015-ի մայիսին ռուսներն «ահաբեկչության դեմ հաղթանակի» պատվին այնտեղ համերգ կազմակերպեցին, եւ այժմ քաղաքը ջիհադիստների ձեռքին թողնելը անչափ նվաստացուցիչ կլինի», նշում է Հաուերը:

Սակայն Դամասկոսը կարծես թե առավել շահագրգռված է երկրի հյուսիսում եւ հյուսիս-արեւմուտքում խռովարարների դեմ պայքարի շարունակմամբ: Ավելին, Կոֆմանի խոսքերով, Հալեպի ազատագրումը կարեւոր ուղենիշ է, որը հնարավորություն է տալիս հայտարարել «տանը տարած հաղթանակի» մասին: Հենց դրա հետ էր կապված զորքերի դուրսբերմանը վերաբերող հայտարարությունը: Վերլուծաբանները կարծում են, որ Հալեպում արձանագրված հաջողությունը հնարավոր է ներկայացնել որպես քաղաքական նվաճում: Իսկ իրականում դա նշանակում է հատուկ եւ ռազմածովային ուժերը Ռուսաստան վերադարձնելու հնարավորություն:

Հաուերի կարծիքով, Ռուսաստանը իր ուժերի մեծ մասը Սիրիայում կպահի երկար ժամանակ, քանի որ Մոսկվան մտադիր է ընդլայնել իր խմբավորումը Խմեյմիմի օդուժի ռազմակայանում եւ Տարտուսի ծովուժի հենակետում: Դրա շնորհիվ Ռուսաստանը հնարավորություն կստանա խոշոր զորակազմ պահելու Սիրիայում, ինչպես ուժեղացնելու իր ազդեցությունը տարածաշրջանում: Հենց միայն այդ ծրագրերը վկայում են, որ ՌԴ զինված ուժերը Սիրիայից չեն հեռանալու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԲԻԿ ԶՕՐԵԱՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՇՎԱՐԿԵԼ ԵՆ ԾԽԵԼՈՒ ՎՆԱՍԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՇՎԱՐԿԵԼ ԵՆ ԾԽԵԼՈՒ ՎՆԱՍԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին բերման ենթարկելու ձեւն առերևույթ վրեժխնդրություն է։ Ակնհայտ անթույլատրելի ձևով արձագանք է մի արարքի, որի որակումը Քրեական օրենսգրքի...

ԿարդալDetails

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական