Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ANAS-Ը ՄԵԾԱՐՈՒՄ Է ԴՐԱՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԳԵՆԴԻՆ

09/12/2016
- 16 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Կալիֆոռնիայում համաշխարհային դրամական տոնավաճառի շրջանակներում «Դրամագիտության եւ հնադարյան իրերի հայկական ընկերությունը» (ANAS), համագործակցությամբ «Դրամագիտական ուսումնասիրությունների հայկական կազմակերպության», հատուկ միջոցառմամբ մեծարել է Ե.Թ. Ներսիսյանին , նրան պարգեւելով «Կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների» համար իր սահմանած առաջին մրցանակը:

Ներսիսյանը չի կարողացել անձամբ ներկա գտնվել, սակայն նրան ներկայացնողները խոսել են հայկական դրամագիտության բնագավառում նրա անսահման գիտելիքների ու պատմական հրատարակությունների մասին: Վարդան Կեվենյանի եւ Ջորջ Մարտիրոսյանի հետ նա հիմնել է «Հայկական դրամագիտական ընկերությունը» 1971 թվականին, եւ 40 տարի շարունակ խմբագրել եւ հրատարակել է մի պարբերական, որից օգտվել են մետաղադրամների հավաքորդներն ամբողջ աշխարհում:

«Նրա մեծության գրավականն այն է, որ նա իր սովորական նախասիրությունը դարձրել է մասնագիտություն եւ իր գիտելիքներով խորապես հետաքրքրել ուրիշներին: Նա մղիչ ուժ է հանդիսացել այդ բնագավառում եւ հսկայական հատորներ լույս ընծայել, որոնցում ներկայացված են հին հայկական դրամներն իրենց եզակի բացատրություններով», նշել է Չակ Հաճինյանը , որ իր խոսքում շնորհակալություն է հայտնել Արամ Մանասարյանին, Սարգիս Քիլիմճյանին, Արմեն Ներսիսյանին եւ Անդրանիկ Կրիշիկյանին մեծարման երեկոն կազմակերպելու համար:

Մետաղադրամների հարուստ հավաքածոյի ցուցադրությանն առընթեր, տեղի է ունեցել նաեւ գրող Ֆրենկ Կավաքսի նորՙ «Հայկական դրամահատումը դասական ժամանակաշրջանում» խորագրով գրքի շնորհանդեսը: «Armenian Coinage in the Classical Period» գիրքը հրատարակվել է վերջերս «Classical Numismatic Group-ի» կողմից եւ ընդգրկում է հայկական հին թագավորությունների եւ իշխանությունների (Կոմմագենեի, Ծոփքի, Մեծ ու Փոքր Հայքերի) մինչ այժմ անհայտ մետաղադրամների հարուստ տեղեկություններ:

«Երկար էինք սպասում այս գրքին: Անհայտ մնացած այդ մետաղադրամները հավաքորդների մոտ էին գտնվում եւ Կովաքսի աննկուն ջանքերի շնորհիվ դրանք այժմ ներկայացված են աշխարհին: Մեր թվարկությունից 400 տարի առաջ եւ մինչեւ 250 տարի մեր թվարկության ընթացքում հայ թագավորների հատած մետաղադրամները մեկ առ մեկ նկարված եւ նկարագրված են այս գրքում», ասել է Հաճինյանը:

Ներսիսյանը ANAS-ին հասցեագրած իր նամակում շնորհակալություն է հայտնել իրեն շնորհված պարգեւի համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄԲՈԽԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄՈԼԴՈՎԱՅԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄՈԼԴՈՎԱՅԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026

Հ1-ի տաղավարում Ռոբերտ Քոչարյանը որևէ դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց։ Հ1-ում նրա հետ հարցազրույցը միակ հնարավորթյունն էր՝ Հայաստանով մեկ լսարան ունենալու, բայց...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական